Սույն կայքից օգտվելու մեր պայմանները ներկայացված են ստորև:

Շնորհակալություն մեր կայք այցելելու համար: Սույն էջում (Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին  ծանուցման, ինչպես նաև՝ Ինքնակենսագրականների գաղտնիության մասին քաղաքականության հետ միասին)  ներկայացված են  սույն կայքից (այսուհետ՝ Կայք)  օգտվելու պայմանները  (այսուհետ՝ <<Օգտվելու պայմաններ>>): Ձեր մուտքը Կայք և դրանից օգտվելը պետք է լինի Օգտվելու սույն պայմաններն և բոլոր կիրառելի օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան: Կայք մուտք գործելով և դրանից օգտվելով  Դուք առանց սահմանափակումների կամ որակումների ընդունում եք Օգտվելու սույն պայմանները, ինչպես նաև՝ այն,  որ Ձեր ու Կոկա-Կոլա ՀԲՔ-ի միջև սույն թեմայի առնչությամբ եղած ցանկացած այլ  համաձայնագրեր փոխարինվում են սույնով: Եթե Դուք համաձայն չեք և առանց սահմանափակումների կամ որակումների  չեք ընդունում Օգտվելու սույն պայմանները, ապա խնդրում ենք լքել Կայքը:

Կայքը շահագործվում է Կոկա-Կոլա ՀԲՔ-ի ընկերությունների խմբի անդամներից մեկի կողմից, որի վերջնական հոլդինգային ընկերությունը Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋին է (գրանցված է Շվեյցարիայում ընկերությունների գրանցման CH-170.3.037.199-9 համարի ներքո, իսկ իրավաբանական հասցեն է՝ Շվեյցարիա, 6300 Զուգ,Թուրմշտրասե  26):

Մուտքը կայք

Կայքի մուտքը հասանելի է օգտվողների համար  ժամանակավոր հիմունքներով, իսկ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն իրեն իրավունք է վերապահում ետ կանչել կամ փոխել կայքի կողմից մատուցվող ծառայությունը առանց ծանուցման (տես ստորև): Կոկա-Կոլա ՀԲՔ-ն պատասխանատվություն չի կրում, եթե որևէ ժամկետով ցանկացած պահի մեր կայքը անհասանելի է:

Ժամանակ առ ժամանակ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն կարող է խստացնել Կայքի որոշ մասերի կամ Կայքի մուտքը: Կոկա-Կոլա ՀԲՔ-ն նպատակ ունի կանոնավոր կերպով թարմացել մեր կայքը և կարող է ցանկացած ժամանակ փոխել կայքի բովանդակությունը: Անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կոկա-Կոլա ՀԲՔ-ն կարող է կասեցնել  մուտքը մեր Կայք կամ անորոշ ժամանակով դադարեցնել Կայքի գործունեությունը:

Դուք եք պատասխանատու մեր Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ բոլոր ձևակերպումներն իրականացնելու համար: Դուք նաև պարտավոր եք ապահովել, որ բոլոր անձինք, ովքեր մուտք են գործում կայք Ձեր ինտերնետ կապի միջոցով տեղյակ լինեն այս պայմաններին և հետևեն դրանց:

Բովանդակության նկատմամբ սեփականության իրավունքը

Կայքը և բոլոր հեղինակային ու մտավոր սեփականության իրավունքները բոլոր տեքստերի, դիզայնների, տարբերանշանների, գրաֆիկայի, պատկերակների, պատկերների և սույն Կայքի այլ նյութերի համար (այսուհետ՝ Բովանդակություն)  հանդիսանում են Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի-ի  սեփականությունը կամ ներառված են համապատասխան սեփականատիրոջ թույլտվությամբ:

Առանց Բովանդակության սեփականատիրոջ գրավոր թույլտվության խստորեն արգելվում է Ձեր կողմից ցանկացած Բովանդակության օգտագործումը, բացառությամբ՝ Օգտվելու սույն պայմանների համաձայն օգտագործումից: Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի-ն  օրենքի թույլատրելի չափով ամբողջովին կկիրառի  մտավոր սեփականության նկատմամբ իր իրավունքները այդ թվում նաև կպահանջի քրեական հետապնդում:

Կայքից Ձեր օգտվելը

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն սույնով Ձեզ թույլտվություն է տալիս օգտվել Կայքից հետևյալ կերպ.

Ձեզ արգելվում է Կայքը օգտագործել գովազդելու և  որևէ կոմերցիոն միջնորդություն իրականացնելու համար:

Անձնական տվյալների գաղտնիություն

Ցանկացած անձնական տվյալ (օրինակ՝ Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը կամ էլ փոստը), որոնք Դուք էլ. փոստով  կամ այլ եղանակով հաղորդում եք,  Կոկա-Կոլա ՀԲՔ-ի կողմից կօգտագործվի Կայքի Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին ծանուցման համաձայն: Ցանկացած  այլ հաղորդակցություն կամ նյութ, որը Դուք փոխանցում եք  Կայքին, օրինակ՝ հարցերը, դիտարկումները, առաջարկները կամ նման այլ բաները, կհամարվեն ոչ կոնֆիդենցիալ և  սեփականության իրավունքներով չպաշտպանված:

Մուտքի սահմանափակում

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն իրավունք ունի արգելել և/կամ ընդհատել Կայքի  հեռարձակումը (կամ իր ծառայություններից մի քանիսի գործարկումը)  օգտվողներից յուրաքանչյուրի համար՝ այնքան ժամանակով, ինչքան Կոկա-Կոլա ՀԲՔ-ն իր ողջամիտ դատողությամբ գտնում է, որ այդ մուտքը կարող է վտանգի ենթարկել Կոկա-Կոլա ՀԲՔ-ին և/կամ օգտվողին և/կամ երրորդ կողմին, ինչպես նաև՝ եթե գտնում է, որ օգտվողը  խախտել է Օգտվելու պայմանները և/կամ օրենքը:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն իրեն իրավունք է վերապահում  կասեցնել Կայքի գործունեությունը՝ (կամ  իր ծառայություններից մի քանիսի շահագործումը) թարմացման աշխատանքների, ծրագրային ապահովումների բարելավման կամ իր անվտանգության գործառույթների բարելավման նպատակով:  Այդ դեպքում Կայքը հասանելի չի լինի օգտվողների համար:

Պատասխանատվությունից  հրաժարում

Սույն կայքի Բովանդակությունը կարող է ներառել անճշտություններ կամ տպագրական սխալներ:  Կայքում կարող են պարբերաբար փոփոխություններ տեղի ունենալ ցանկացած ժամանակ և առանց ծանուցման: Ինչևէ, Կոկա-Կոլա ՀԲՔ-ն որևէ պարտավորություն չի ստանձնել կանոնավոր կերպով թարմացնել այս Կայքում տեղ գտած տեղեկատվությունը: Ավելին, Կոկա-Կոլա ՀԲՔ-ն չի երաշխավորում, որ Կայքը գործելու է առանց ընդհատումների կամ առանց սխալների, որ թերությունները  պարբերաբար կշտկվեն կամ որ այն համատեղելի է Ձեր համակարգչի, սարքավորումների կամ ծրագրային ապահովումների հետ, որ Կայքը անվտանգ կլինի, և որ սխալները  այս Կայքում կուղղվեն, որ Կայքը ապահովող սերվերը վիրուսներ կամ այլ վնասակար ծրագրեր չի պարունակում:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն պատասխանատու ջանքեր է գործադրում  Կայքի  տեխսպասարկման և բովանդակության հասանելիության համար: Սակայն օգտվողները պետք է ընդունեն, որ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն իրավասու է փոխել և/կամ ժամանակավորապես կամ մշտապես ընդհատել ամբողջ Կայքի կամ դրա մի մասի գործունեությունը՝ այդ մասին նախապես ծանուցելով կամ չծանուցելով օգտվողներին՝ հաշվի առնելով, որ հասանելիության վրա կարող են ազդել օգտվողների  սարքավորումները, այլ հաղորդակցման ցանցերը, Կայքին միաժամանակ միանալ ցանկացողների մեծ քանակությունը կամ որևէ այլ պատճառ: Հետևաբար, Կոկա-Կոլա ՀԲՔ-ն որևէ պատասխանատվություն չի կրելու օգտվողների կողմից  Կայք մուտք գործելու անկարողության պատճառով առաջացած որևէ տեսակի  վնասի համար  (դրական, բացասական, պատահական, պայմանագրային և այլն), Կայքի ամբողջությամբ կամ մասամբ ընդհատման, հապաղելու, չգործելու,  ընդհատման կամ ծառայությունների վատ մատուցման կամ դրանց բովանդակության կորստի, ցանկացած սխալի առկայության համար:  Յուրաքանչյուր դեպքում Կոկա-Կոլա ՀԲՔ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ ժամանակավորապես կամ մշտապես  ընդհատել Կայքի գործունեությունը ամբողջությամբ կամ մասամբ՝  տեխսպասարկման կամ թարմացման կամ ցանկացած այլ պատճառով:  

Սույն կայքում արտահայտված տեղեկատվության, խորհուրդների կամ կարծիքների վրա պետք չէ հիմնվել  անձնական, իրավական, ֆինանսական կամ այլ բնույթի որոշումներ կայացնելիս: Դուք պետք է խորհդակցեք համապատասխան մասնագետի հետ՝  Ձեր իրադրությանը համապատասխան  հատուկ խորհուրդ ստանալու համար:

ԱՄԲՈՂՋ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԿԱ Է ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱ» ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ  ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ՝ ԹԵ՛ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ, ԹԵ՛ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՆԵՐԱՌՅԱԼ ՍԱԿԱՅՆ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ, ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇԱԿԻ  ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ  ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՉԽԱԽՏՄԱՆ ԵՆԹԱԴՐՎՈՂ  ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ:  Առանց վերոնշյալը սահմանափակելու Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի-ն ոչ երաշխավորում է,  ոչ էլ նախատեսում է, որ որևէ Բովանդակության օգտագործումը  չի խախտելու  որևէ երրորդ կողմի իրավունքները,  կամ որ  Բովանդակությունը ճշգրիտ է, ամբողջական կամ թարմացված:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն որևէ պատասխանատվություն չի ստանձնում  Կայքում մեր առաջարկած ծառայություններից որևէ մեկի ձախողման համար, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝  էլ. փոստի միջոցով  նախազգուշացման ծառայությունները և կորպորատիվ ուղիղ միացումները:

Պատասխանատվության բացառում

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ  ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՌԻՍԿՆ Է: ՈՉ ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ էյՋին,  ՈՉ ԷԼ ԴՐԱ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ  ԱՆՁԱՆՑԻՑ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ԿԱՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ, ՈՉ ԷԼ ԴՐԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՆՁ, ՈՐԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԿԱՄ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ, ԱՆԳԱՄ ԵԹԵ  ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ  ՆՄԱՆ ՈՐԵՎԷ ՎՆԱՍԻ  ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ  ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԺԻՉ, ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ  ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՈՐԵՎԷ ԲՆՈՒՅԹԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԾԱԳՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ  ԿԱՊՎԱԾ ԵՆ ՍՈՒՅՆ ԿԱՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԴՐԱՆՔ  ՀԻՄՆՎԱԾ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՆՏԵՍՄԱՆ),  ԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲԱՆԻ ՎՐԱ:  

Վիրուսներ, հաքերային հարձակումներ և այլ  հանցանքներ

Դուք չպետք է չարաշահեք  մեր կայքը  գիտակցաբար  ներմուծելով վիրուսներ, տրոյաններ, որդեր, տրամաբանական ռումբեր  կամ այլ նյութեր, որոնք չարակամ են  կամ տեխնոլոգիական տեսակետից  վնասակար:  Դուք չպետք է փորձեք չարտոնված  մուտք գործել մեր Կայք, այն սերվեր, որում պահվում է մեր Կայքը կամ մեր Կայքին միացված  որևէ այլ սերվեր, համակարգիչ կամ տվյալների շտեմարան: Դուք չպետք է ցուցադրական կերպով հարձակման ենթարկեք մեր Կայքը  ծառայության մերժում հարձակման կամ ծառայության մերժում բաշխված ցանցերից հարձակման միջոցով:  Վերոնշյալ գործողություններից ցանկացածը  ըստ կիրառելի օրենսդրության կարող է դիտարկվել որպես քրեական հանցանք և կարող է համապատասխանաբար հետապնդման ենթարկվել:

Մենք պատասխանատվություն չենք կրելու ծառայության մերժում  բաշխված ցանցերից հարձակման, վիրուսների կամ այլ տեխնոլոգիական առումով վնասակար  նյութերի պատճառած կորստի կամ վնասի համար, որոնք կարող են վարակել Ձեր համակարգչային սարքավորումները, համակարգչային ծրագրերը, տվյալները կամ այլ գույքային նյութերը մեր Կայքից օգտվելու արդյունքում կամ դրանում  կամ դրան հղում ունեցող որևէ այլ կայքում հրապարակված որևէ նյութի ներբեռնման արդյունքում: Ելնելով համակարգչային լավ պրակտիկայից վիրուսների առկայությունը պարզելու համար Ձեզ խորհուրդ է տրվում ստուգել  սույն Կայքից մուտք գործած և /կամ ներբեռնված բոլոր նյութերը և/կամ  բովանդակությունը՝ օգտագործելով  կոմերցիոն հասանելի, ժամանակակից վիրուսների ստուգման ծրագրային ապահովումներից:

Հղումներ երրորդ անձանց կայքերին

Կայքը կարող է պարունակել Կոկա-Կոլա ՀԲՔ-ից տարբեր անձանց սեփականությունը հանդիսացող կայքերի հղումներ: Տվյալ հղումները տրամադրվում են միայն Ձեր հարմարության համար: Կոկա-Կոլա ՀԲՔ-ն չի վերահսկում և պատասխանատու չէ նման կայքերի գործունեության, բովանդակության, անձնական տվյալների գաղտնիության քաղաքականությունների կամ անվտանգության համար: Առանց վերոգրյալը սահմանափակելու  Կոկա-Կոլա ՀԲՔ-ն հստակորեն հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե տվյալ կայքերը  

Ոչ էլ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն հավանություն է տալիս տվյալ կայքերում առկա բովանդակությանը կամ ապրանքներին կամ ծառայություններին: Եթե Դուք հղումով անցում եք կատարում նման կայքերի կամ Կայքին, Դուք դա անում եք Ձեր սեփական ռիսկով և առանց Կոկա-Կոլա ՀԲՔ-ի թույլտվության:

Ձեր հիպերհղումները այս կայքին

Դուք կարող եք հիպերհղումներ տալ այս Կայքին միայն Կոկա-Կոլա ՀԲՔ-ից  նախնական հստակ գրավոր թույլտվություն ստանալուց հետո:

Զգուշավոր բառապաշար հեռանկարային հայտարարությունների համար

Սույն կայքը կարող է պարունակել հայտարարություններ, հաշվարկներ կամ նախագծեր, որոնք ռիսկեր և անորոշություն են պարունակում  և որոնք իրենցից ներկայացնում են <<հեռանկարային հայտարարություններ>>, ինչպես սահմանված է ԱՄՆ դաշնային կամ Միջազգային անվտանգության օրենքներով: Որոշ դեպքերում մենք օգտագործում ենք այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ <<կարծել>>, <<հեռանկար>>, <<ուղղորդում>>, <<մտադիր լինել>>, <<ակնկալել>>, <<կանխատեսել>>, <<պլանավորել>>, <<թիրախավորել>> և նմանատիպ արտահայտություններ՝ հեռանկարային հայտարարությունները նույնականացնելու համար:

Բոլոր հայտարարությունները բացի պատմական փաստեր պարունակող հայտարարություններից, ներառյալ ի թիվս այլոց՝ մեր հետագա ֆինանսական վիճակի և արդյունքների,  բիզնես ռազմավարության,  Կոկա-Կոլա ընկերության հետ մեր հետագա գործակցության, նախահաշիվների, սպառման և արտադրության նախատեսվող  մակարդակների, նախատեսվող ծախսերի, կապիտալ ծախսերի հաշվարկների և հետագա գործողությունների համար  պլանների ու կառավարման նպատակների մասին հայտարարությունները, հեռանկարային հայտարարություններ են: Իրենց բնույթով հեռանկարային  հայտարարությունները ներառում են ռիսկեր և անորոշություն, քանի որ դրանք արտացոլում են մեր ներկայիս  ակնկալիքները  և ենթադրությունները ապագայի իրադարձությունների և հանգամանքների վերաբերյալ, որոնք կարող են ճիշտ չլինել:

Մեր փաստացի արդյունքները կարող են նշանակալիորեն տարբերվել մեր հեռանկարային հայտարարություններում նախատեսված արդյունքներից տարբեր պատճառներով այդ թվում նաև, սակայն չսահմանափակվելով՝ մեր ընդլայնման պլանների ֆինանսավորման հնարավորության, բաժնեմասերի վերագնման ծրագրերի  և ընդհանուր շահագործման  գործունեության, ոչ ալկոհոլային խմիչքների բիզնես միջավայրի փոփոխության, այդ թվում նաև՝  մրցակիցների գործողությունների և սպառողների նախընտրությունների փոփոխությունների, կարգավորող և իրավական փոփոխությունների, հումքի գնի տատանումների և հասանելիության, տոկոսադրույքի և տարադրամի տատանումների, տնտեսական և քաղաքական պայմանների փոփոխությունների, զարգացող և աճող շուկաներ մեր մուտք գործելու, մեր գովազդային  և մարքեթինգային  ծրագրերի արդյունավետության, դատավարական անորոշության, անբարենպաստ եղանակային պայմանների  և Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի-ի (ՖՀՄՍ համաձայն կազմված) Ամենամյա հաշվետվությունում քննարկված այլ ռիսկերի և  Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի-ի՝  Լոնդոնի ֆոնդային բորսայի ցանկում  գրանցումների պատճառով:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն որևէ պարտավորություն չի ստանձնել հանրության համար թարմացնել կամ վերանայել որևէ հեռանկարային  հայտարարություն: Մենք  չենք կարող վստահեցնել, որ մեր հետագա արդյունքները, գործունեության մակարդակը, կատարողականությունը կամ նվաճումները կհամապատասխանեն  հեռանկարային հայտարարությունների արտահայտած ակնկալիքներին: Ավելին,  ոչ մենք, ոչ էլ որևէ այլ անձ պատասխանատվություն չի ստանձնել հեռանկարային հայտարարությունների ճշգրտության և լիարժեքության համար:  Եթե օրենքով մեզանից չի պահանջվում  թարմացնել այդ հայտարարությունները, մենք պարտադիր չէ, որ թարմացնենք դրանցից որևէ մեկը՝ դրանք մեր փաստացի արդյունքներին կամ մեր ակնկալիքներին համապատասխանեցնելու համար: 

Սույն Կայքում առկա որևէ բան իրենից չի ներկայացնում  ներդրում կատարելու կամ  բաժնեմասեր/բաժնետոմսեր գնելու հրավերք:

Սույն կայքում առկա ծրագրային ապահովումներ

Կայքից ներբեռնելու համար հասանելի որևէ ծրագրային ապահովման (Ծրագրային ապահովում) նկատմամբ մտավոր սեփականության և այլ իրավունքները պատկանում են  Կոկա-Կոլա ՀԲՔ-ին կամ իր մատակարարներին/լիցենզատուներին: Սույն կայքի որոշակի տեղեկատվության հասանելիության համար Դուք կարող եք ստիպված լինել լիցենզիա ձեռք բերել երրորդ կողմ հանդիսացող  ծրագրային ապահովում տրամադրողներից (ինչպիսի է օրինակ՝ Adobe-ը): Տվյալ տեղեկատվությանը մուտք ունենալու Ձեր կարողությունը  կարող է կախված լինել նրանից, արդյոք Դուք ձեռք եք բերել տվյալ լիցենզիաները: Ձեր կողմից ծրագրային ապահովման օգտագործումը կարգավորվում է յուրաքանչյուր  լիցենզիայի պայմանագրի պայմաններով, որոնք ուղեկցում են կամ ներառված  են Ծրագրային ապահովման մեջ: Կոկա-Կոլա ՀԲՔ-ն որևէ պատասխանատվություն չի կրում նման լիցենզիայի ձեռք բերման կազմակերպման համար:  Մի՛ տեղադրեք և մի՛ օգտագործեք որևէ Ծրագրային ապահովում, եթե համաձայն չեք տվյալ լիցենզիայի պայմանագրի պայմանների հետ: Երբ Դուք ծրագրային ապահովում եք ներբեռնում սույն Կայքից, Դուք դա անում եք Ձեր սեփական ռիսկով:

Պայմանների վերանայում

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն կարող է ցանկացած  ժամանակ առանց ծանուցման  վերանայել Օգտվելու սույն պայմանները՝  թարմացնելով սույն հրապարակումը: Տվյալ վերանայումները Ձեզ համար պարտավորեցնող են, ուստի, Դուք պետք է պարբերաբար այցելեք այս էջ Օգտվելու գործող պայմանները ուսումնասիրելու համար:  Դուք չեք կարող փոխել Օգտվելու սույն պայմանները, եթե այդ մասին հստակ գրավոր համաձայնություն ձեռք չի բերվել Կոկա-Կոլա ՀԲՔ-ի հետ: 

Ընդհանուր դրույթներ

Օգտվելու սույն պայմանները  և Կայքից Ձեր օգտվելը  կարգավորվում են Անգլիայի և Ուելսի  օրենքներով՝ անկախ  օրենքի դրույթների ընտրությունից: Անգլիայի տարածքում գտնվող ընդհանուր իրավասության դատարանները  բացառիկ իրավասություն ունեն Օգտվելու  սույն պայմանների և/կամ Կայքի, դրանցից ծագող և դրանց առնչվող կամ վերաբերող վեճերի նկատմամբ կամ այն վեճերի նկատմամբ, որոնց համար  Օգտվելու սույն պայմանները և/կամ Կայքը ծանրակշիռ փաստ են:  

Եթե Կոկա-Կոլա ՀԲՔ-ն որոշում է ներել Օգտվելու սույն պայմաններից բխող որևէ պարտավորության խախտումը, դա չի նշանակում, որ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն ներում է որևէ այլ խախտում կամ հետագա խախտումները:

Օգտվելու սույն պայմաններով նախատեսված բոլոր իրավունքները և պաշտպանության միջոցները միասնական են  և չեն բացառում  օրենքով կա որևէ այլ պայմանագրով նախատեսված որևէ այլ իրավունք կամ պաշտպանության միջոց:

Եթե կիրառելի օրենսդրության համաձայն Օգտվելու պայմանների որևէ մասը, այդ թվում,  ներառյալ սակայն չսահմանափակվելով՝  վերոնշյալ երաշխիքների տրամադրումից հրաժարումները և պարտավորությունների սահմափակումը, սահմանվում են որպես անվավեր և ոչ հարկադրելի, ապա այդ  անվավեր և ոչ հարկադրելի դրույթը  կհամարվի վավերական, հարկադրող այն դրույթով փոխարինված, որը ամենաճշգրիտ ձևով  համապատասխանում է նախնական դրույթի նշանակությանը, իսկ պայմանագրի մնացած մասը կշարունակի մնալ ուժի մեջ:  

Սույն Կայքի կամ Օգտվելու պայմանների  կամ էլ. փոստով տրված ցանկացած ծանուցման տպված տարբերակը ընդունելի կլինի  դատական և վարչական վարույթների ժամանակ: 

Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը առ այն, որ Օգտվելու սույն  պայմանների համաձայն կամ Կայքից օգտվելու արդյունքում  Ձեր և Կոկա-Կոլա ՀԲՔ-ի միջև  որևէ համատեղ ձեռնարկություն, գործընկերություն, աշխատանքային կամ գործակալական հարաբերություններ չեն ստեղծվում: