Site Selector
Current Site: CCH
Site Selector
Current Site: CCH
Կապակցված գործընթաց՝ պլանավորումից մինչև արտադրություն և լոգիստիկա:
Մեր արտադրանքը Հայաստանում ամենուրեք ճանաչված է և հասանելի է երկրի ամեն մի անկյունում:
Մատակարարման շղթայի գործառույթը ներառում է այն բիզնես գործընթացները, որոնք պատասխանատու են արտադրանքը գործարաններից սպառողներին առաքելու համար, այդ թվում նաև՝ արտադրությունը և արտահանումը պլանավորելու, գ նման, պատրաստման և նախագծման, մատակարարման շղթայի ծառայությունների և կայունության համար:
Մենք բոլորս հանձն ենք առել մեր սպառողներին տրամադրել համապատասխանաբար բարձր որակի արտադրանք՝ միաժամանակ նվազեցնելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ամբողջ արժեշղթայում՝ սկսած հումքի հայթայթումից և վերջնական արտադրանքի պատրաստումից մինչև այն մեր հաճախորդներին բաժանելը:
Արտադրության պլանավորումը հումքի և բաղադրամասերի հասանելիության մեջ հավաստիացումն է, նվազագույն կորուստներով և մեր արտադրական գծի առավելագույն կիրառմամբ արտադրության կազմակերպումը, ինչպես նաև՝ արտադրանքի պաշարների օպտիմալ պահպանման իրականացումը:
Ներմուծման պլանավորումը իրենից ներկայացնում է մեզ անհրաժեշտ ներմուծված ապրանքների անխափան մատակարարման ապահովում մեզ համար:
Գնումների մեր թիմը օժանդակում է բիզնեսին՝ հավաստիանալով, որ բոլոր գնումները կատարվում են գնի տեսակետից ամենաարդյունավետ եղանակով և կիրառելով բարձր որակի նյութեր, և որ դրանք առաքվում են պլանավորված ժամկետներում:
Ի լրումն շշալցման և որակի նկատմամբ վերահսկողությանը մենք համակարգում ենք նաև տարբեր այլ կարևոր ոլորտներ՝ սկսած արտադրության պլանավորումից մինչև մեր արտադրանքի առաքումը սպառողներին: Մեր պահեստը, բաշխման և հաճախորդների լոգսիտիկայի թիմերը աշխատում են միասին՝ ավարտուն արտադրանքը ժամանակին և ամբողջությամբ ողջ Հայաստանի տարածքում պահեստավորելու, տեղափոխելու և առաքելու համար:
Սառը ըմպելիքներիսարքավորումների բաժինը հետևում է, որ սպառողները, որտեղ էլ լինեն, ստանան զովացնող արտադրանք՝ ապահովելով մեր զովացնող և թարմացնող սարքավորումների որակը հաճախորդների վաճառքի կետերում:
Բիզնես լուծումների և համակարգերի բաժինը պատասխանատու է մեր ընդհանուր մատակարարման շղթայի համակարգի հարթ գործունեության համար՝ համաշխարհային լավագույն պրակտիկայից վերցված համակարգեր և լուծումներ կիրառելու միջոցով:
Մեր թողած հետքը մեզ կոչ է անում մշտապես օպտիմալացնել մեր գործառնական ենթակառուցվածքը: Մենք փորձում ենք այն դարձնել առավել եկամտաբեր և այնպիսի նորարական տեխնոլոգիաներով հագեցած, ինչպիսին է «Ճանապարհ դեպի շուկա» տեխնոլոգիան՝ հաճախորդների և մատակարարների հետ համատեղ նախագծերը կառավարելու և մեր առաքման ցանցը օպտիմալացնելու միջոցով:
Մենք առաքում ենք մեր արտադրանքն ամբողջ երկրով մեկ՝ ապահովելով, որ Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում կարողանաք վայելել Ձեր սիրելի ըմպելիքը։
Արսեն Վահանյան Մատակարարման շղթայի տնօրեն, Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա
Մեր սեփական բիզնեսում մենք ձևավորել ենք այնպիսի մշակույթ, որտեղ ամբողջ կազմակերպությունում որակն առանցքային արժեք է: Մենք վերահաստատել ենք մեր անհանդուրժողականությունը չափանիշների չպահպանման հարցում և կիրառել ենք հասունության շարունակական չափման համակարգ, որը մեզ թույլ կտա որակի և սննդի անվտանգության վրա կենտրոնացած մեր մշակույթը հաջորդ մակարդակ տեղափոխ:
Սույն մոտեցումը տարածվում է նաև մեր մատակարարների վրա: Կոկա-Կոլա ՀԲՔ-ն իր մատակարարներից պահանջում է ձեռք բերել հետևյալ ստանդարտների համար սերտիֆիկացում՝ ISO 9001 (որակ), ISO 14001 (շրջակա միջավայր) և ՄԱԱԳՀ 18001 (առողջություն և անվտանգություն): Բաղադրամասերի և փաթեթավորման մատակարարները նույնպես պետք է սերտիֆիկացվեն Սննդամթերքի անվտանգության գլոբալ նախաձեռնության որոշակի, օրինակ՝ FSSC 22000 մասով:
Մեզ մոտ որակի հետ կապված հարցերի առաջացման դեպքերը կրճատելու համար գործում են խիստ գործընթացներ: Սակայն, երբ դրանք այնուամենայնիվ ի հայտ են գալիս, գործի են դրվում ուժեղ գործընթացներ և համակարգեր, որպեսզի կարողանանք արագ և արդյունավետ կառավարել դրանք՝ երաշխավորելով, որ մեր հաճախորդները և սպառողները վստահ լինեն մեր արտադրանքի վրա:
Օգտակար հղումներ
Բաղադրամասեր, փաթեթավորում, սարքավորումներ և ծառայություններ ձեռք բերելու համար մենք համագործակցում ենք մեծ թվով մատակարարների հետ՝ սկսած փոքր անկախ ընկերություններից մինչև խոշոր միջազգային ընկերությունները:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ն հանձն է առել ապահովել, որ մեր արտադրության մեջ օգտագործվող բոլոր նյութերը և ապրանքները լինեն հավանություն ստացած մատակարարներից:
Մեր բիզնեսի բնույթը այնպիսին է, որ մենք հնարավորինս ձեռք ենք բերում տեղի մատակարարներից: Սա ոչ միայն մեր բիզնեսի արդյունավետության հարցն է այլ նաև՝ շրջակա միջավայրի վրա տրանսպորտի ազդեցության նվազեցման հարցը, և այն տեղի համայնքներին տնտեսական օգուտ է բերում:
Մեր սեփական բիզնեսում մենք ձևավորում ենք 100 տոկոսանոց որակի մշակույթ՝ բացարձակ անհանդուրժողականություն դրսևորելով մեր չափանիշների չպահպանման նկատմամբ: Սույն մոտեցումը տարածվում է նաև մեր մատակարարների վրա: Մատակարարների ուղղորդման մեր սկզբունքները (ՄՈՒՍ) օգնում են ապահովել, որ մեր մատակարարները հստակ պահպանեն ապրանքների և ծառայությունների որակի սահմանված չափանիշները, աշխատանքային և մարդու իրավունքները: