Համառոտ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի մասին

Համառոտ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի մասին

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն գործունեություն է ծավալում Հայաստանում 1996 թվականից ի վեր՝ ներկայացնելով գազավորված և չգազավորված ըմպելիքների լայն և պարբերաբար թարմացվող տեսականի։  
the_logo_story_01122014_596x334 the_logo_story_01122014_596x334

Կոկա-Կոլա  ընկերության գործընկեր

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն  Կոկա-Կոլա ընկերության շշալցնող գործընկերն է: Կոկա-Կոլա ընկերությունը արտադրում և իր շշալցնող գործընկերներին է վաճառում խտանյութեր, հիմքեր և օշարակներ, սեփականության իրավունքով տիրապետում է ապրանքանիշերին և պատասխանատու  է սպառողների  ապրանքանիշային շուկայավարման նախաձեռնությունների համար: Կոկա-Կոլա ՀԲՔ-ն օգտագործում է  խտանյութերը  և օշարակները  վերջնական ապրանքանիշավորված  ապրանքները արտադրելու, փաթեթավորելու, վաճառելու և առևտրային գործընկերներին ու սպառողներին բաշխելու համար:     

29

երկիր, որոնցում Կոկա-Կոլա ՀԲՔ-ն գործառնում է

760m

պոտենցիալ սպառողներ երեք մայրցամաքից

136

ապրանքանիշ Կոկա-Կոլա-ի լայն ընտրանուց

map map

Լայն աշխարհագրական հետք

Կոկա-Կոլա ՀԲՔ խումբը  գործունեություն է ծավալում սկսած  արևմուտքում Իռալանդիայից մինչև արևելքում Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ափը,  հյուսիսում՝ Արկտիկական շրջանից մինչև հարավում՝ Նիգերիայի մերձարևադարձային գոտիները: 

img_6918 img_6918

Մեր ընկերությունը Հայաստանում

Մեր ընկերությունը իր գործունեության ընթացքում ըմպելիքների միջոցով զովացնում և արդեն 30 տարի երջանկության պահեր է պարգևում իր  սպառողներին 24/7 ձևաչափով: Ընկերության պորտֆոլիոն ընդգրկում է գազավորված և չգազավորված ըմպելիքների լայն և պարբերաբար թարմացվող տեսականի։  

Ընկերությունն ունի 346 աշխատակից։ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի շնորհիվ հայաստանյան շուկա է մուտք գործել 14 ապրանքանիշ՝ սպասարկելով ավելի քան 3 միլիոն սպառողի և գործակցելով մոտ 12.000 հաճախորդների հետ։ Ընկերության կողմից ստեղծված ծավալուն արժեշղթան հնարավորություն է տալիս մեզ բազմապատկել մեր ներդրումը և մեծացնել ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում՝ 2022-2023թթ․ ընթացքում հասնելով 49,1 միլիարդ ՀՀ դրամի: 

14

ապրանքանիշ Հայաստանում

3

միլիոն հայ սպառողներ

>12000

հաճախորդներ Հայաստանում

q6_products q6_products

Առաջատար ապրանքանիշեր և բազմազան պորտֆոլիո

Ընկերության ապրանքատեսականին ներառում է՝ Կոկա-Կոլա, Ֆանտա, Սպրայտ, Բոնակվա, Բըրն, Դոբրի, Փալփի, Ֆյուզ Թի, Շվեփս բրենդերը։ Վերջին տարիներին Ընկերությունը ամրապնդել է շուկայում իր դիրքերը ոչ ալկոհոլային ըմպելիքների գրեթե բոլոր կատեգորիաներում, այդ ըմպելիքների ընդհանուր ծավալում արժեքավոր մասնաբաժին ձեռք բերել`48 % մասնաբաժին  ոչ ալկոհոլային ըմպելինքերի ոլորտում և 76 % մասնաբաժին գազավորված ըմպելիքների ոլորտում, ինչպես նաև ներկայացրել նոր կատեգորիաներ, մասնավորապես Ֆինլանդիա, Մաքալլան, Three Cents, Սուրճ Վերնիանո, Jack & Coke: