Մենք հարուստ ժառանգություն և ոգևեշնչող ապագա ունենք՝ սկսած 1886թ Կոկա-Կոլայի ստեղծումից մինչև դրա ժամանումը Հայաստան 1996թ և Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսներով համաշխարհային առաջատարի ճանաչումը։
Ամենասկզբում
Կոկա-Կոլան ստեղծվել է Ջոն Էս. Պեմբերտոնի կողմից 1886թ և մատուցվել է Ջեյքոբի դեղատանը
Արդեն 1895թ Կոկա-Կոլան վաճառվում և սպառվում էր ԱՄՆ բոլոր նահանգներում
1899թ Ազա Քանդլերը $1 դոլարի դիմաց Կոկա-Կոլայի շշի նկատմամբ իրավունքները վաճառեց Բենջամին Ֆ Թոմասին և Ջոզեֆ Բ Վայթհեդին Թենեսիի Չաթանուգա քաղաքից:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ի պատմությունը
ԱՋ Լեվենտիսը 1951թ հիմնում է Նիգերիայի շշալցման ընկերությունը
1969թ Հունաստանում հիմնադրվում է Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյը:
1981թ Կար-Տեսս Հոլդինգ ԷսԷյը՝ մասնավոր հոլդինգային ընկերությունը ձեռք է բերում Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյ-ի 99.9 տոկոսը
1991թ Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյ-ի բաժնետոմսերը ներկայացվում են Աթենքի բորսայի ցանկում
2000թ Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյ-ը ձեռք է բերում Կոկա-Կոլա Բեվերիջիս ՍՊԸ-ն՝ ձևավորելով Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյը:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ն գալիս է Հայաստան
1996թ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա-ն հիմնադրվում է Երևանում․ արտադրվում են Կոկա-Կոլայի և Ֆանտա Նարինջի առաջին շշերը Հայաստանում
1997թ Հայաստանում ներկայացվում է Սպրայտի առաջին շիշը
1999թ Կոկա-Կոլան դառնում է Առաջին Համահայկական խաղերի բացառիկ ըմպելիք արտադրող գործընկերը։
2000թ Սկիզբ է առնում Ֆանտայի և Բոնակուայի արտադրությունը
2001
Կոկա-Կոլան ստանում է «Տարվա լավագույն ապրանք» ազգային մրցանակը
սկսվում է Ֆրեսկայի արտադրությունը
Կոկա-Կոլան դառնում է երկրորդ Համահայկական խաղերի խմիչքների բացառիկ արտադրողը:
Աճի ժամանակաշրջան
2003թ սկսվում է Ֆանտա Էկզոտիկի արտադրությունը
2004թ սկսվում է Կոկա-Կոլա Լայթի արտադրությունը
2005թ Կոկա-Կոլա Լայթը հասանելի է դառնում մետաղյա տարաներով
2006թ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան կազմակերպում է Ֆուտբոլի դպրոցական գավաթի առաջին առաջնությունը, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան սկսում է ներմուծել Ռիչ և Դոբրի հյութերը, որոնք արագ առաջատար դիրքեր են գրավում շուկայում:
2007թ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան սկսում է հայ սպառողներին առաջարկել Շվեփս և Նեսթի
2008թ հայկական շուկայում առաջին անգամ ներկայացվում են Բըրն և Փաուերեյդ սպորտային ըմպելիքները, Կոկա-Կոլա ՀԲՔ-ն առաջին անգամ ներառվում է Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսներում
2009թ հայ սպառողների համար հասանելի են դառնում Ֆանտայի և Դոբրիի նոր համեր
2010թ Դոբրիի հյութերը արժանանում են «Տարվա լավագույն ապրանք» ազգային մրցանակին
2011թ՝ 15 տարի Հայաստանում
Բացվում է իր տեսակի մեջ առաջին կեղտաջրերի մշակման գործարանը
Կոկա-Կոլան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում են Ֆուտբոլի դպրոցական գավաթի առաջնություն, որը արժանանում է «Առողջ ապրելակերպի լավագույն խրախուսում մրցանակի»
Կոկա-Կոլան արժանանում է «Տարվա լավագույն ապրանք»
ազգային մրցանակին
Կոկա-Կոլան և Հայաստանի հեծանվորդների ասոցիացիան կազմակերպում են մրցավազք՝ Առողջ ապրելակերպի մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան կառուցում է առաջին համայնքային խաղահրապարակը
2012թ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կոկա-Կոլան կազմակերպում են Ֆուտբոլի գավաթի առաջնություն դպրոցականների համար
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան և Հայկական կարմիր խաչի ընկերությունը համաձայնագիր են ստորագրում համատեղ աշխատելու մասին՝ աղետների հետևանքների մեղմացման, վերականգնողական միջոցառումների և հանրային առողջապահության օժանդակության տրամադրման նպատակով
Կոկա-Կոլա Արմենիան իր շշալցման գործարանին հարակից տարածքում պաշտոնապես բացում է համայնքային նոր խաղահրապարակ
Բնապահպանական, սոցիալական և կառավարման չափորոշիչների հիման վրա Կոկա-կոլա ՀԲՔ դասվում է Սննդի և խմիչքի արտադրությամբ զբաղվող ամենակայուն զարգացում ունեցող ընկերությունների առաջին եռյակում ըստ Ֆայնենշըլ Թայմս Սթոք Իքսչեյնջ Գրուպի:
2013թ
Կոկա-Կոլա ՀԲՔ-ն առաջատար տեղ է զբաղեցնում Լոնդոնի ֆոնդային բորսայի ցանկում
Ըստ Դու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսների Կոկա-Կոլա ՀԲՔ-ն դասվում է խմիչքներ արտադրող ընկերությունների մեջ առաջինը Եվրոպայում և երկրորդը աշխարհում
Երևանի Կենտրոն վարչական շրջանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի կողմից բացվում է երրորդ համայնքային խաղահրապարակը
2014թ
Գարնանը Կոկա-Կոլա Ընկերությունը գործարկում է «Եղի՛ր ակտիվ, ապրի՛ր առողջ» նախագիծը, որի առաքելությունն է Հայաստանում խթանել ակտիվ առողջ ապրելակերպը և զարգացնել հեծանվային մշակույթը:
Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋին ճանաչվում է 2014թ ոլորտի առաջատար Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսների համաձայն:
2015թ
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Կոկա-Կոլա» Արմենիան գործարկում են «Եղի՛ր ակտիվ, ապրի՛ր առողջ» ծրագիրը
Հայաստանում թողարկվում է Կոկա-Կոլա Զերոն
2016թ՝ աճի 20 տարի
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան նշում է իր 20-րդ տարեդարձը
Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրում, որի նպատակն է ամբողջ Հայաստանի տարածքում բարելավել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան թողարկում է Կոկա-Կոլայի 20-րդ տարեդարձին նվիրված սահմանափակ քանակով արտադրության շշեր, որոնց վրա պատկերված են Հայաստանի պատմական հուշարձանները
Կոկա-Կոլա Արմենիան միանում է «Նորից Հայաստանը մաքուր դարձնենք» նախաձեռնությանը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան (ԿԿՀԲՔԱ), և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, անգլերեն՝ UNDP) կողմից մշակված Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագիրը նշում են Արարատի մարզի Հայանիստ գյուղի համատեղ ջրային նախագծի առաջին փուլի հաջող ավարտը:
Ֆանտան հանդես է գալիս նորացված տեսքով, որը համադրում է նոր տարբերանշանն ու յուրահատուկ պարուրաձև շիշը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մեկնարկում է «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը։
2018 թ․ և հետագան
Երևանում տեղի է ունենում Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի այցելությունը
Հայ սպառողին ներկայացվում է Fuzetea ապրանքանիշը
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն իր փորձով կիսվում է ՀՀ-ԱՄՆ Առևտրային և ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի նիստին: