Site Selector
Current Site: CCH
Site Selector
Current Site: CCH
Սա մեզ հնարավորություն է տալիս շուկայում ունենալու մեր ամուր հիմքը և հետագա աճի ներուժ է ապահովում, քանի որ սպառողները տեղական ու տանը պատրաստված ըմպելիքներից անցում են կատարում դեպի մեր արտադրատեսականին։ Զովացուցիչ ըմպելիքների «կայծը» գալիս է կարբոնացման մեթոդից, որը կրկնօրինակում է բնական գործընթացները, որոնք արտադրում են նույն «փրփրացող» ազդեցությունը որոշ հանքային և աղբյուրների ջրերում: Մեր զովացուցիչ ըմպելիքները շատ տարբեր համային տեսականի ունեն: Մեր շուկաների ամբողջ տարածքում մարդիկ շարունակում են վայելել զովացուցիչ ըմպելիքների մեր ապրանքանիշերը, քանի որ փնտրում են հետաքրքիր, անուշաբույր ըմպելիքներ, որոնք կպահպանեն նրանց թարմությունն ու զովությունը` օգնելով նրանց պահպանել առողջ և հավասարակշռված ապրելակերպ:
Ցածր կալորիականությամբ տարբերակներ
Մենք սպառողներին առաջարկում ենք լայն ընտրություն շաքարով, ցածր շաքարի քանակով և առանց շաքարի զովացուցիչ ըմպելիքների միջև՝ փաթեթավորման բազմազան տեսականիով, որոնք նախատեսված են մերօրյա բազմազան ապրելակերպին համապատասխանելու համար:
Զովացուցիչ ըմպելիքների աճին համընթաց
Մեր մշտապես զարգացող ապրանքատեսականու հիմքը մեր զովացուցիչ ըմպելիքներն են, որը մշտապես ընդլայնվում է՝ առաջարկելոով նոր համային տեսականիներ ու նոր այլընտրանքներ։ Զովացուցիչ ըմպելիքների ծավալի աճը նպաստում է ցածր և առանց շաքարի ընտրանքների ծավալի աճին, ինչը խթանում է աճը ամբողջ կատեգորիայում: Մենք նաև աշխատում ենք առավել փոքր փաթեթներով արտադրատեսակներ՝ մշտապես այլընտրանք ունենալու և շարունակական եկամուտները ապահովելու համար։