Ստորև ներկայացված է մեր Գաղտնիության ծանուցումը:
Նախաբան Հետևյալ կայքը՝ www.coca-colahellenic.com -ն, գործարկվում է Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերությունների խմբի անդամի կողմից, որի հիմնական հոլդինգային ընկերությունը Կոկա-Կոլա ՀԲՔ ԲԸ-ն է (գրանցված է Շվեյցարիայում ընկերության հետևյալ համարով՝ CHE - 235.296.902 և գրանցված է՝ Turmstrasse 26, 6312 Steinhausen, Շվեյցարիա հասցեով): Բոլոր հղումները՝ «մեր», «մեզ», «մենք» կամ «ընկերություն», այս քաղաքականության և համաձայնության ծանուցման շրջանակներում վերաբերում են Կոկա-Կոլա ՀԲՔ ԲԸ-ին և իր բոլոր դուստր ընկերություններին՝ ըստ անհրաժեշտության: Կոկա-Կոլա ՀԲՔ-ն պատասխանատու է պահպանել www.coca-colahellenic.com կայքի բոլոր այցելուների գաղտնիությունը և պահպանել ցանկացած անձնական տվյալ, որը կարող է տրամադրվել մեզ Ձեր կողմից: Մենք ներկայացնում ենք սույն Գաղտնիության ծանուցումը, որպեսզի օգնենք Ձեզ հասկանալ, թե մենք ինչպես ենք վարվում Ձեր կողմից տրամադրված որևէ անձնական տվյալի հետ: Մեզ տրամադրելով Ձեր անձնական տվյալները՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեր Գաղտնիության ծանուցմանը, ինչպես նաև համաձայնվում եք, որ մենք կարող ենք հավաքագրել, օգտագործել և բացահայտել Ձեր անձնական տվյալները ինչպես նկարագրված է սույն Գաղտնիության ծանուցմամբ: Եթե համաձայն չեք մեր Գաղտնիության ծանուցման պայմանների հետ, խնդրում ենք չտրամադրել մեզ Ձեր անձնական տվյալները:
Ի՞նչ է անձնական տվյալը Անձնական տվյալը տեղեկատվություն է նույնականացվող անձի մասին, որը սահմանված է կիրառելի օրենսդրությամբ, օրինակ՝ անուն, էլ. փոստի հասցե և հեռախոսահամար:
Անձնական տվյալներ, որոնք հավաքագրում ենք Ձեզանից ու հավաքագրված տվյալների օգտագործումը Ընդհանուր առմամբ, Դուք կարող եք այցելել այս կայքն առանց մեզ տեղեկացնելու, թե ով եք Դուք եւ չբացահայտել որևէ տեղեկատվություն Ձեր մասին: Մեր վեբ սերվերները հավաքագրում են սկզբնական IP հասցեները ՏՏ պատճառներով՝ թույլ տալով ձեզ միանալ մեր հարթակին և հասանելի դարձնելով մեր ծառայությունները, այլ ոչ թե մեր այցելուների էլ. հասցեները: Ավելին՝ կայքում կան հատվածներ, որոնց պարագայում մեզ հարկավոր է հավաքագրել Ձեր անձնական տվյալները հատուկ նպատակով՝ օրինակ, Ձեզ որոշակի տեղեկատվություն տրամադրելու համար, որը Դուք պահանջում եք և որտեղ պահանջվում է Ձեզ գրանցվել մեր կայքում: Մենք դա անում ենք առցանց դիմումների միջոցով ամեն անգամ, երբ Դուք մեզ էլեկտրոնային նամակով ուղարկում եք Ձեր տվյալները: Դուք նաև կնկատեք, որ պարտադիր չէ տրամադրել մեզ որևէ հավելյալ անձնական տվյալ, որը անհրաժեշտ կամ ողջամիտ չէ, որպեսզի Ձեզ տրամադրեն Ձեր պահանջած ծառայությունները:
Ինչ վերաբերում է Ձեր կամ Ձեր ընկերության հետ մեր պայմանագրի կատարման համար անհրաժեշտ բոլոր անձնական տվյալներին, եթե Դուք մեզ չեք տրամադրում այդ անձնական տվյալները, մենք հավանաբար չենք կարողանա մատուցել վերը նշված պահանջվող ծառայությունը: Ընդհակառակը, բոլոր տվյալների մշակման համար, որտեղ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, Դուք իրավունք եք ունենում ցանկացած պահի մերժել կամ չեղարկել Ձեր համաձայնությունը՝ առանց որևէ բացասական ազդեցության մեզ հետ կնքված ցանկացած պայմանագրի վրա: Երբ անձնական տվյալները, ինչպիսիք են Ձեր անունը և էլ. փոստի հասցեն, հավաքագրվում են Ձեր համաձայնությամբ (օրինակ՝ առցանց դիմումների կամ էլ. փոստի միջոցով), մենք հավաքագրման պահին Ձեզ կտեղեկացնենք, թե ինչպես ենք օգտագործելու այդ անձնական տվյալները: Բացահայտումներ. ովքե՞ր են Ձեր անձնական տվյալները ստացողները Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները կպահվեն Մեծ Բրիտանիայի Քրոուլի քաղաքում գտնվող տվյալների կենտրոնում, որը Ռաքսփեյս անունով ընկերություն է, որի երկրորդ կենտրոնը գտնվում է Իռլանդիայում, և կարող է հասանելի լինել կամ տրամադրվել մեր աշխատակիցներին, որոնք աշխատում են Մեծ Բրիտանիայից դուրս, ինչպես նաև երրորդ անձանց, բիզնես գործընկերներին, պետական մարմիններին և իրավապահ մարմիններին, մեր բիզնեսի իրավահաջորդներին և մատակարարներին, որոնց դիմում ենք տվյալների մշակման նպատակով, որոնցից մի քանիսը գտնվում են Եվրոպական տնտեսական տարածքից դուրս, որոնք գործում են մեզ համար այս քաղաքականության մեջ նշված նպատակների և հիմնավորումների համար:
Եթե մեզ անձնական տվյալներ եք ներկայացնում, ապա Ձեր համաձայնությունն եք տալիս այդպիսի տարածմանը:
Արդյո՞ք Ձեր անձնական տվյալները փոխանցվում են Եվրամիությունից դուրս: Քանի որ Կոկա-Կոլա ՀԲՔ- ն գործում է շատ երկրներում, Ձեր անձնական տվյալները՝ մասնավորապես այն տվյալները, որոնք Դուք ներբեռնում եք կայքի Կարիերայի բաժնում, կարող են դիտվել մեր աշխատողների կամ մատակարարների կողմից, տեղափոխվել և (կամ) պահվել Եվրամիությունից դուրս գտնվող վայրում, որտեղ տվյալների պաշտպանության օրենսդրությունը կարող է լինել ավելի թույլ մակարդակի, քան Եվրամիությունում: Այնուամենայնիվ, մենք միշտ ձգտում ենք ապահովել, որ Ձեր անձնական տվյալները ստանան նույն մակարդակի պաշտպանությունը, ինչպիսին է Եվրամիության ներսում՝ ներառելով, որ այն պահպանվի անվտանգ կերպով և օգտագործվի միայն մեր ցուցումների համաձայն և համաձայնեցված նպատակի համար: Եվրամիության սահմաններից դուրս որոշ երկրների տվյալների պաշտպանության մակարդակները հաստատվել են Եվրահանձնաժողովի կողմից՝ որպես Եվրամիության տվյալների պաշտպանության օրենքին համարժեք, ինչի արդյունքում այլ երաշխիքներ չեն պահանջվում այդ իրավասություններին անձնական տվյալների փոխանցման համար (ամբողջական ցանկն այս հղումով ՝ https://ec.europa.eu/justice/data-protection/international-transfers/adequacy/index_en.htm): Այն երկրների պարագայում, որոնք չունեն այդ հաստատումները (օրինակ՝ Ռուսաստանը), մենք կամ կխնդրենք Ձեր համաձայնությունը տվյալների փոխանցման համար կամ այն կփոխանցենք Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրային պայմաններին համապատասխան, որոնք ուղղակիորեն ստացողի վրա համարժեք պարտավորություններ են դնում տվյալների պաշտպանության համար, քանի դեռ մեզ թույլ չի տրվում տվյալների պաշտպանության մասին կիրառելի օրենսդրությանը համապատասխան իրականացնել այդպիսի փոխանցում՝ առանց նման ձևականությունների: Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, ինչպես նշված է «Կապ մեզ հետ» բաժնում, որը տրված է ստորև, եթե ցանկանում եք տեսնել Ձեր անձնական տվյալների արտահանման համար կիրառվող հատուկ երաշխիքների պատճենը: Եվրամիությունից դուրս բոլոր անդամները, որոնց կփոխանցվեն այս տվյալները, մշակում են տվյալները, կատարում և առաքում են պատվերները, ինչպես նաև տրամադրում են օժանդակ ծառայություններ մեր անունից: Մենք կարող ենք նաև մեր կայքի օգտագործման վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ փոխանցել երրորդ կողմերին, բայց դա չի պարունակում տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել Ձեզ նույնականացնելու համար: Մենք իրավունք ենք վերապահում հրապարակել ձեր անձնական տվյալները, ինչպես պահանջվում է օրենքով, կամ երբ մենք հավատում ենք, որ բացահայտումը անհրաժեշտ է մեր իրավունքները պաշտպանելու համար և (կամ) հարկավոր է դատական գործընթացի, դատական կարգադրության, իրավապահ մարմնի կողմից ներկայացված կարգադրության կամ մեզ ներկայացված որևէ այլ իրավաբանական գործընթացի համար: Եթե Ձեր տվյալները իրավապահ մարմնի կողմից չեն պահանջվում, ապա առանց Ձեր համաձայնության մենք չենք տրամադրում, վաճառում կամ ներկայացնում Ձեր կողմից մեզ տրամադրված անձնական տրվյալները: Ի վերջո, եթե մեր բիզնեսը միանում է համատեղ գործունեության մեկ այլ ընկերության հետ, կամ վաճառվում կամ միանում է մեկ այլ բիզնեսի՝ Ձեր տվյալները կտրամադրվեն մեր նոր գործընկերներին կամ սեփականատերերին: Ինչպե՞ս ենք պաշտպանում Ձեր անձնական տվյալները Այն օգտատերերի համար, ովքեր գտնվում են 16 տարեկանից ցածր տարիքային խմբում Եթե Ձեր տարիքը կազմում է տասնվեց տարեկան կամ ցածր, խնդրում ենք ստանալ Ձեր ծնողի կամ խնամակալի թույլտվությունը՝ նախքան մեզ որևէ անձնական տվյալ տրամադրելը: Օգտատերերն առանց այդ համաձայնության իրավունք չունեն մեզ տրամադրել անձնական տվյալներ։ Այլ կայքեր Մեր կայքը պարունակում է հղումներ այլ կայքերին, որոնք դուրս են մեր վերահսկողությունից և չեն ներառվում այս Գաղտնիության ծանուցման մեջ: Եթե Դուք մուտք եք գործում այլ կայքեր տրամադրված հղումներով, այդ կայքերի օպերատորները կարող են Ձեզանից տեղեկություններ հավաքագրել, որոնք կօգտագործվեն նրանց կողմից իրենց գաղտնիության քաղաքականության համաձայն, որը կարող է տարբերվել մեր տարբերակից: Մենք չենք կրում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն իրենց քաղաքականության համար կամ իրենց կողմից Ձեր անձնական տվյալների մշակման համար: Մենք Ձեզ խրախուսում ենք, որպեսզի կարդաք իրենց գաղտնիության և քուքիների քաղաքականությունները, ինչպես նաև պայմանները որևէ հղում կատարված կամ փոխկապակցված կայքերի, որտեղ մուտք կգործեք՝ նախքան անձնական տվյալ տրամադրելը նմանատիպ երրորդ կողմ հանդիսացող կայքերին: Հավաքագրված տվյալների անվտանգությունը և տվյալների պահպանումը Մենք կիրառում ենք խիստ ֆիզիկական, էլեկտրոնային և ադմինիստրատիվ անվտանգության միջոցներ, որպեսզի չարտոնված անձանց համար հասանելի չլինեն Ձեր տվյալները, ինչպես նաև Ձեր տվյալները պաշտպանված լինեն ապօրինի մշակումից, պատահական կորստից, ոչնչացումից և վնասից՝ ինչպես առցանց, այնսպես էլ ոչ առցանց: Մենք կպահենք Ձեր տվյալներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հավաքագրման նշված նպատակի համար, և դրանից հետո մենք կպահպանենք Ձեր տվյալներն այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում է օրենքով: ԿԿՀԲՔ-ն պահպանում է անձնական տվյալը համապատասխան ձևաչափերով միայն այն ժամանակահատվածով, որքան անհրաժեշտ է տվյալի մշակման համար, ինչի նպատակով իր հերթին տվյալները հավաքագրվում են: ԿԿՀԲՔ-ն չպետք է պահպանի անձնական տվյալը ավելի երկար ժամանակով, քան պահանջվում է, որպեսզի օրինական կերպով կատարի բիզնեսի նպատակը, կամ այնքան՝ որքան թույլատրված է օրենքով: ԿԿՀԲՔ- ն սահմանում է անձնական տվյալների պահպանման ժամկետ` օրենքին և կանոնակարգերին համապատասխան, որպես մշակման գործողությունների գրանցման մաս: ԿԿՀԲՔ-ն պարտավոր է հիմնավորել անձնական տվյալների պահպանման պահանջները առավելագույն ժամկետով՝ ելնելով բիզնեսի և կարգավորման պահանջներից, եթե կան այդպիսիք: Որոշակի տվյալներ պետք է պահպանվեն ընկերության շահերը պաշտպանելու, փաստերը պահպանելու և ընդհանրապես բիզնեսի լավագույն փորձին համապատասխանելու նպատակով: Տվյալների պահպանման համար որոշ պատճառներ ներառում են.
Ինտերնետային փոխանցումներ և ծանուցում Մինչդեռ Կոկա-Կոլա ՀԲՔ ԲԸ-ն կիրառում է խելամիտ միջոցներ վիրուսներից և այլ վնասակար մասնիկներից խուսափելու նպատակով, ինտերնետային համակարգն այնպիսին է, որ անհնար է ապահովել Ձեր մուտքը կայք՝ հավաստիացնելով, որ այն չի ընդհատվի կամ կլինի առանց խափանումների կամ, որ այս կայքը իր սերվերներով հանդերձ կամ էլ. նամակները, որոնք ստանում եք, չեն պարունակի վիրուսներ կամ վնասակար մասնիկներ:
Կապ մեզ հետ և Ձեր իրավունքները մուտք գործել և թարմացնել Ձեր անձնական տվյալները Մուտք տվյալներին, թարմացում և տվյալների ջնջում Դուք իրավասու եք տեսնել Ձեր անձնական տվյալները, որոնք մենք պահպանում ենք Ձեր մասին, Դուք նաև կարող եք մեզ դիմել, որպեսզի կատարենք անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի ապահովենք այդ տվյալների ճշգրտությունը և ժամանակակից լինելը կամ, որպեսզի Ձեր մասին անձնական տվյալները ջնջվեն: Դուք նաև կարող եք մեզ տեղեկացնել, որ արգելենք այդ տվյալների մշակումը կամ առարկեք Ձեր անձնական տվյալի օգտագործումը: Եթե ցանկանում եք այդպես վարվել, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ստորև նշված «Կապ մեզ հետ» հատվածում տրամադրված տվյալների միջոցով: Դուք նաև իրավասու եք Ձեր անձնական տվյալները տրամադրել Ձեր ընտրությամբ որևէ այլ ծառայություն մատուցողի:
Համաձայնության չեղարկում Այն պարագայում, եթե մենք հարցրել ենք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալների մշակման նպատակով, Դուք կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը ցանկացած պահի՝ առանց որևէ ազդեցություն ունենալու մշակման վրա, որը կատարվել է մինչև համաձայնության չեղարկումը: Եթե ցանկանում եք այդպես վարվել, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ստորև նշված «Կապ մեզ հետ» հատվածում տրամադրված տվյալների միջոցով:
Բողոք Դուք իրավասու եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության ազգային մարմնին՝ իրենց ուղարկելով Ձեր դիմումը: Երկրի Տվյալների Պահպանման Մարմնի կոնտակտային տվյալները կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://ec.europa.eu/newsroom/article29/item-detail.cfm?item_id=612080:
Կապ մեզ հետ Եթե ունեք որևէ մեկնաբանություն Ձեր անձնական տվյալների կիրառման վերաբերյալ կամ ցանկացած հարցեր այս Գաղտնիության ծանուցման և Քուքիների Քաղաքականության վերաբերյալ, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. Փոստի հասցեով՝ [email protected]: Մենք ողջունում ենք Ձեր հարցերը և ցանկացած առաջարկները մեր Գաղտնիության ծանուցման և Քուքիների Քաղաքականության վերաբերյալ: Ձեր անձնական տվյալների վերաբերյալ պաշտոնապես Ձեր իրավունքներն իրացնելու նպատակով, խնդրում ենք հայտ ներկայացնել հետևյալ հղումով՝ Web Form կամ կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ [email protected]:
Ինչպես կկատարվեն փոփոխություններ հետևյալ Գաղտնիության ծանուցման ու Քուքիների Քաղաքականության մեջ Խնդրում ենք պարբերաբար ստուգել այս Գաղտնիության ծանուցումը և Քուքիների Քաղաքականությունը, որպեսզի տեղեկացված լինեք ցանկացած փոփոխության մասին: Չնայած մենք իրավունք ենք վերապահում կատարել փոփոխություններ կամ լրացնել սույն ծանուցումը, մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած էական փոփոխության կատարման մասին՝ այն կատարելուց առնվազն 30 օր անց և՝ անհրաժեշտության դեպքում ծանուցելով Ձեզ էլեկտրոնային հաղոդրագրության միջոցով:
|