Մասնագետներ

Մասնագետներ



working with us coca-cola armenia_11zon working with us coca-cola armenia_11zon

Վաճառք, լոգիստիկա, ֆինանսներ, մարքեթինգ, ՄՌԿ, արտադրություն, ՏՏ, Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցություն և այլն, որտեղ էլ, որ լինի քո ձգտումը, մենք կսատարենք այն և կաջակցենք քեզ զարգացնելու հմտություններդ՝ բացելով քո առջև լավագույն փորձի, ուսման, առաջադրանքների, հնարավորությունների դռները՝ համահունչ քո տեմպին, ձգտումներին, կարողությանը և նախընտրությանը: Ապահովիր արագ զարգացումդ՝ դառնալով ոլորտի լավագույններից մեկը:


 

 Ձեր առջև կբացվեն լավագույն փորձի, ուսման, առաջադրանքների, հնարավորությունների դռները՝ համահունչ Ձեր տեմպին, ձգտումներին, կարողությանը և նախընտրությանը:


 

 

մասնագիտական առավելություններ 

Վայր, որտեղ կատարելագործում ես հմտություններդ և արդյունք ես ստեղծում

Դարձիր առաջատար մասնագետ.մարտահրավեր նետիր ինքդ քեզ և մեծացրու գիտելիքներդ արագ փոփոխվող, դինամիկ և աջակցող միջավայրում, որտեղ առաջնորդները, կարևոր նախագծերը և սովորելու հնարավորությունները կուղղորդեն քեզ դառնալու փարձագետ կամ առաջնորդ՝ հասնելով մեծ հաջողությունների և աջակցելով հասարակությանը: Եղիր բաց և պատրաստակամ սովորելու և աճելու գործում՝ գրանցելով արդյունքներ և ազդելով համայնքների վրա:

 

 

Աշխատիր տնտեսության առաջատարների հետ

Որպես միջազգային ընկերություն, որը ներկայացնում է շուրջ 130 առաջատար ապրանքանիշեր՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական, մենք բարձր ենք արժևորում փորձագիտությունը և նպաստում դրանք:Շուկայական հաջողությունը մեզ մղում է միշտ դեպի առաջ, ուստի Կոկա-Կոլա համաշխարհային համակարգի փորձն ու գիտելիքները մեծ հնարավորություններ կընձեռեն արագորեն տեսնել  քո հմտությունների աճը՝ միաժամանակ գրանցելով նոր արդյունքներ:

 

Զգա աշխատանքիդ նկատմամբ աջակցություն

Քո թիմը, առաջնորդները, զարգացման հարմարեցված գործընթացները և մնացած թիմերը կաջակցեն  այս ողջ ճամփորդության ընթացքում:Ընտանեկան և աջակցող միջավայրը ամրապնդում է համագործակցությունն ու հարգանքը միմյանց նկատմամբ:Բացի այդ, դու կունենաս հստակ ազդանշաններ  այն մասին, թե ինչպիսին է քո կատարողականը և Կոկա-կոլա ՀԲՔ-ում գրանցած արդյունքների համար արդարացիորեն կպարգևատրվես:

 

 

 

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ՝

Կոկա-Կոլա ՀԲՔ-ում առկա որևէ հաստիքի դիմելու համար սեղմեք այստեղ և դիմեք Ձեզ հետաքրքրող պաշտոնի համար:Եթե արդեն իսկ ստեղծել եք Ձեր պրոֆիլը, ավտոմատ կերպով կտեղեկացվեք դիմումի և ընտրության գործընթացի յուրաքանչյուր քայլի մասին:Այսինքն, եթե դիմել եք որևէ պաշտոնի համար, ապա պետք է ստանաք հաստատող էլ-նամակ այն հասցեին, որը Դուք օգտագործել եք Ձեր պրոֆիլը ստեղծելու համար:

Սեղմեք այստեղ որոնելու Կոկա-Կոլա ՀԲՔ-ում առկա աշխատանքները և դիմելու դրանց համար: Ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրել չափանիշ, որը կօգնի գտնել Ձեզ հետաքրքրող աշխատանքները:Եթե գտնում եք Ձեզ հետաքրքրող աշխատանքը, սեղմում եք «Դիմել» կոճակը, այնուհետև անհրաժեշտ է մեր հարթակում ստեղծել Ձեր պրոֆիլը տվյալ աշխատանքին դիմելու համար:
Մեր թափուր աշխատատեղերը սովորաբար նաև գովազդվում են ներքին աշխատաշուկայի հարթակներում, հավաքագրման պորտալներում, Լինկդինում և տեղական համապատասխան այլ աղբյուրներում, հետևաբար կարող եք սկսել դիմելու գործընթացը՝ օգտագործելով վերոնշյալ ուղիները:

Հաշվի առնելով մեր կազմակերպությունում հաստիքների, բաժինների, շուկաների և մակարդակների լայն շրջանակը, ինչպես նաև մեր առաջնորդների և գործընկերների ամուր աջակցությունը՝ Կոկա-Կոլա ՀԲՔ-ում կան կարիերայի զարգացման մեծ հնարավորություններ:Ձեր կարիերայի աճի ուղղությունը կախված է Ձեզնից, Ձեր ներուժից, հմտություններից, նպատակներից և նախասիրություններից:Եկե՛ք միասին բացահայտենք, թե ինչ զարմանահրաշ ճանապարհորդություն Դուք կարող եք սկսել:

Հարցազրույցը սովորաբար համարվում է մեր ընտրության գործընթացի վերջնական փուլերից մեկը, որտեղ մեր թիմը հնարավորություն է ունենում ավելի շատ Ձեզ ճանաչել, ծանոթանալ Ձեր հմտություններին և փորձին:Ընտրության գործընթացի մանրամասներին կաող եք ծանոթանալ վերևում՝ ընտրության գործընթացի բաժին հատվածում:

Երբ Դուք որոնում և Ձեզ հետաքրքրող աշխատանքն եք գտնում Կոկա-Կոլա ՀԲՔ-ում, բացվոմ է համապատասխան էջ՝ բոլոր հասանելի աշխատանքների մանրամասն նկարագրություններով:Ձեզ կտրամադրվի ցանկանցած այլ լրացուցիչ տեղեկատվություն, եթե հրավիրվում եք հարցազրույցի կամ մեր հավաքագրողներից մեկը ընտրության գործընթացի ընթացքում կապ է հաստատում Ձեզ հետ:

Ընտրության գործընթացի յուրաքանչյուր փուլից հետո մեր  թեկնածուներին պարբերաբար տրամադրվում է հետադարձ կապ:Եթե  մասնակցել եք վերջին փուլին, սակայն մեզնից որևէ հետադարձ կապ չեք ստացել, դա նշանակում է, որ տվյալ պաշտոնը դեռ թափուր է, և ընտրության գործընթացը դեռ ավարտված չէ:Դուք կարող եք ցանկացած պահի ստուգել Ձեր բոլոր դիմումների կարգավիճակը՝ մուտք գործելով այս կայքում Ձեր կողմից ստեղծված պրոֆիլը: 

Ընտրության գործընթացի յուրաքանչյուր փուլից հետո, թեկնածուները հետադարձ կապ են ստանում են Կոկա-Կոլա ՀԲՔ-ի տաղանդների համալրման թիմից կա՛մ էլեկտրոնային նամակի, կա՛մ հեռախոսազանգի միջոցով:Հարցազրույցի փուլին մասնակցած թեկնածուները սովորաբար հետադարձ կապ են ստանում հեռախոսազանգի միջոցով:

Հենց որ մեր կարիերայի կայքէջում Դուք ստեղծում եք Ձեր պրոֆիլը և սկսում դիմելու գործընթացը, կարող եք ցանկացած պահի մուտք գործել և տեսնել  դիմումի կարգավիճակը:

Այո, մենք խրախուսում ենք, որ դիմեք:Մենք կարող ենք վերանայել Ձեր դիմումը և այնուհետև որոշել, թե արդյոք ընթացք կտանք դրան ընտրության գործընթացում:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ի որևէ պաշտոնի դիմելու համար անհրաժեշտ է ստեղծել պրոֆիլ այստեղ:Այնուհետև Դուք կարող եք նաև ներբեռնել Ձեր տվյալները Լինկդինի պրոֆիլից:

Այո, Դուք կարող եք դիմել այնքան թափուր աշխատատեղերի համար, որոնք համապատասխանում են Ձեր հմտություններին, փորձին և կարիերայի ձգտումներին: