Մենք կառավարում ենք մեր գործողությունները մեր հաճախորդների, մատակարարների և աշխատակիցների լավագույն շահերից ելնելով՝ նպատակ ունենալով ողջ արժեշղթայում հասնել գործառնական գերազանցության:
Այցելություն գործարան
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես և որտեղ են շշալցվում Ձեր սիրելի ըմպելիքները: Մեր արտադրական կենտրոնում Դուք բացառիկ հնարավորություն կունենաք տեսնելու Ձեր սիրելի ըմպելիքի ստեղծումը՝ նախնական տեսքից մինչև ապրանքանիշավորված արտադրանքը:
Մեր սոցիալական պատասխանատվության ռազմավարության համաձայն մենք Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում օժանդակում ենք այն միջոցառումներին և նախաձեռնություններին, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը, երիտասարդների զարգացմանը և օգտակար են տեղի համայնքների համար:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ում հավատում ենք, որ կայուն ապագա ստեղծելը գլոբալ հարց է: Մեր գործընկերների հետ աշխատելու միջոցով է, որ մենք կարող ենք նպաստել փոփոխությանը և արդյունավետ կերպով արձագանքել մարտահրավերներին: