Site Selector
Current Site: CCH
Site Selector
Current Site: CCH
Արդեն 21 տարի է Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան հայկական շուկայի համար ստեղծում և արտադրում է ապրանքներ:
Հայաստանում մենք շահագործում ենք Երևանում գտնվող գործարանը, որը արտադրում է բարձր որակի գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ինչպես նաև` պլաստիկ (ՊԷՏ) և ապակյա տարաներով խմելու ջուր: Տարիների ընթացքում մենք կենտրոնացել ենք մեր սպառողների համար նորարական, բարձրորակ արտադրանք ստեղծելու վրա՝ թարմացնելով սարքավորումները, մեր աշխատակիցների համար պահպանելով առողջության և անվտանգության գերազանց պայմաններ:
Որակը և սննդի անվտանգությունը մնում են մեր գլխավոր առաջնահերթությունները՝ վստահ լինելու համար, որ մեր ծախսերի առաջատարության վերաբերյալ հանձնառությունների կատարման ժամանակ մենք բավարարում ենք մեր հաճախորդների և սպառողների ակնկալիքները:
Բարձր որակի ըմպելիքներ արտադրելու և շշալցնելու մեր պարտավորությունը հիմնվում է միջազգային ISO 9001 և ISO 22000 ստանդարտների, ինչպես նաև մեր սեփական Որակի և սննդի անվտանգության քաղաքականության և Կոկա-Կոլա ընկերության գլոբալ չափանիշների վրա:
Կոկա-Կոլա-ի արտադրանքի բարձր որակի նկատմամբ հետևողականության հիմքերից մեկը արտադրության նկատմամբ խիստ վերահսկողությունն է և որակի երաշխավորումը: Մենք ուշադիր մշտադիտարկում ենք արտադրության գործընթացները և ունենք վերահսկման փորձված սարքավորումներ և գործընթացի հիմնական փուլերի փորձարկման ծրագրեր: Օրինակ՝ Դատարկ շշերի ամբողջ մակերեսի ուսումնասիրության (ԴՇԱՄՈՒ) սարքավորումը, որը տեղադրված է վերալցման համար նախատեսված շշալցման գծի վրա, կարող է հայտնաբերել անգամ շշի ամենաաննշան թերությունները:
Արտադրանքի որակը և սննդի անվտանգությունը մնում են մեր գլխավոր առաջնահերթությունները և օգնում են մեզ վստահ լինել, որ մեր սպառողները կարող են օգտվել անվտանգ, առաջնակարգ որակի ապրանքներից ամեն օր:
Արտադրության ցիկլը սկսվում է շաքարավազից, համերից և խտանյութից կամ ըմպելիքի հումքից: Ավարտուն ապրանքները փաթեթավորվում են ՊԷՏ կամ ապակյա շշերում:
Արտադրության գործընթացի ժամանակ օգտագործված ջուրը մշակվում է՝ ապահովելու համար, որ այն անվտանգ է և պարունակում է բնական ճանապարհով լուծված աղերի ցանկալի հատուկ բաղադրության և զգայական հատկանիշներին համապատասխան ճիշտ կոնցենտրացիա:
Օշարակը պատրաստվում է հատուկ տարաներում շաքարավազը մշակված ջրում լուծելու, այնուհետև ցանկացած ավելորդ մասնիկներ հեռացնելու նպատակով ջուրը ֆիլտրելու միջոցով: Միայն դրանից հետո այս «սովորական օշարակը» խառնվում է «խտանյութի» կամ զանազան «հիմնային պատրաստուկների» հետ, որոնք օգտագործվում են տարբեր խմիչքների համար՝ այդպիսով դառնալով «վերջնական օշարակ»: Արագ պաստերիզացման ջերմային պրոցեսը ապահովում , որ անգամ ամենազգայուն ապրանքները չփոխեն իրենց զգայական հատկանիշները ապրանքի պիտանելիության ժամկետի ընթացքում:
Մշակված և սառեցված ջուրը խառնվում է վերջնական օշարակի հետ, իսկ գազավորված ըմպելիքների դեպքում՝ ածխածնի երկօքսիդի հետ, ինչը ապրանքին հաղորդում է իրեն բնորոշ փրփրունություն: Դրանից հետո խմիչքը պատրաստ է փաթեթավորման համար: Ամեն ժամ լցվում են տասնյակ հազարավոր կատարելապես մաքուր, հերմետիկորեն փակ, պիտակավորված, կոդավորված և ժամանակակից ավտոմատ գործարանում փորձարկված տարաներ: Ապակյա շշերը տեղավորվում են արկղերում, մինչդեռ չվերադարձվող ապակյա շշերը, պլաստիկ շշերը դասավորվում են տարբեր մուլտի փաթեթներում:
Մեր նպատակն է նվազեցնել մեր բիզնեսի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Երևանի գործարանում մեր ջանքերը կենտրոնացած են երեք ոլորտների վրա, որտեղ մեր ազդեցությունը ամենամեծն է, որտեղ էլ կատարվում է ամենանշանակալից ներդրումը: Դրանք են՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, էներգիայի և կլիմայի պաշտպանությունը, ինչպես նաև՝ փաթեթավորումը և վերամշակումը:
Մենք մեր գործողությունների յուրաքանչյուր մակարդակում այս երեք ոլորտներից յուրաքանչյուրի համար սահմանում ենք կատարողականության թիրախներ և ամեն տարի զեկուցում ենք մեր առաջընթացի մասին:
ջրի սպառման կրճատում 2011-2016թթ.
էներգիայի սպառման կրճատում 2011-2016թթ.
ածխածնի արտանետումների կրճատում 2011-2016թթ.
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես և որտեղ են շշալցվում Ձեր սիրելի ըմպելիքները: Մեր արտադրական կենտրոնում Դուք բացառիկ հնարավորություն կունենաք տեսնելու Ձեր սիրելի ըմպելիքի ստեղծումը՝ նախնական տեսքից մինչև ապրանքանիշավորված արտադրանքը: