Կոկա-Կոլա ՀԲՔ-ում մենք մեր բոլոր գործողություններում եմ պահպանում ենք թափանցիկության ու հարգանքի սկզբունքը հասարակության և շրջակա միջավայրի նկատմամբ։
Որպես էթիկական գործարար կազմակերպություն՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Ընկերությունը և իր մասնաճյուղերը (միասնաբար այսուհետ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ» կամ «Ընկերություն») ստանձնում են պատասխանատվություն ապահովել, որ իրենց գործարար գործողությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն նպաստում մարդու իրավունքների չարաշահմանը:
Մենք օգտագործում ենք մեր ազդեցությունը, որպեսզի ներքին մակարդակով ապահովենք, որ մեր աշխատողները ամբողջովին ըմբռնեն մարդու իրավունքների հանդեպ Ընկերության հանձնառությունը և իրենց անձնական իրավունքներն ու պարտականությունները։
Նրանք, ովքեր համագործակցում են մեր Ընկերության հետ բոլոր այն երկրներում, որտեղ մենք գործում ենք, տեղյակ են, որ մենք պատրաստ ենք կառավարել մեր բիզնեսը համաձայն հետևողական արժեհամակարգի, որը ներառում է որակի, ներգրավվածության և գերազանցության ամենաբարձր չափանիշները: Մենք հարգում ենք յուրահատուկ սովորույթները և մշակույթները, որոնք առկա են այն համայնքներում, որտեղ մենք գործում ենք:
Վարելով այսպիսի քաղաքականություն՝ մենք ձգտում ենք զարգացնել հարաբերությունները մատակարարների հետ, ովքեր ունեն նմանատիպ արժեքներ և բիզնեսը նույնպես վարում են էթիկական կերպով: Մենք ձգտում ենք վարվել մատակարարների հետ նույն այն մոտեցմամբ, որն ակնկալում ենք մեր նկատմամաբ:
Որպես մատակարարների հետ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու շարունակական ջանքերի մի մաս՝ մենք որդեգրել ենք այս Մատակարարների ուղեցույց սկզբունքները՝ հաստատված մատակարարների հետ աշխատանքում օգտագործելու համար: Այս Սկզբունքները հիմնված են այն համոզմունքի վրա, որ լավ կորպորատիվ վարքագիծը անհրաժեշտ է մեր երկարաժամկետ գործնական հաջողության համար և այն պետք է արտացոլված լինի շուկայում մեր հարաբերությունների ու գործողությունների մեջ, աշխատավայրում, շրջակա միջավայրում և համայնքում:
Մենք ուրախ ենք համագործակցել մեր մատակարարների հետ՝ Մատակարարների Ուղեցույց սկզբունքներում ամրագրված պահանջները ըմբռնելու և դրանց նկատմամբ համապատասխանությունը ապահովելու հարցերի շուրջ:
Աշխատանքային առողջության և անվտանգության քաղաքականություն
Մասնագիտական առողջության և անվտանգության մեր ծրագիրը ներկայացված է ստորև: Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած դիրքից և գործառույթից:
Կոկա-Կոլա Հելլենիկը հանձն է առել մշակել և կիրառել իր բիզնես գործունեության հետ կապված ռիսկերին համապատասխան Աշխատանքային առողջության և անվտանգության (ԱԱԱ) արդյունավետ համակարգեր, չափանիշներ և պրակտիկաներ: Ընկերությունը իրագործում է իր ԱԱԱ ծրագիրը Աշխատանքային առողջության և անվտանգության գնահատման համակարգի (ԱԱԱԳՀ, անգլերեն՝ OHSAS) 18001 չափանիշի կառուցվածքային կիրառման միջոցով: Դա ամրապնդվում է Կոկա-Կոլա ընկերության և Կոկա-Կոլա Հելլենիկի մասնագիտական առողջության և անվտանգության հատուկ չափանիշներով: Այս ծրագիրը նպատակ ունի տրամադրել և պահպանել առողջ, անվտանգ աշխատանքային միջավայր և նվազեցնել աշխատակիցների, կապալառուների, այցելուների և ընկերության գործունեության մեջ ներգրավված մյուս անձանց ռիսկերը՝ միաժամանակ բավարարելով սպառողների և հաճախորդների՝ բարձր որակի, անվտանգ արտադրանքի մասով ակնկալիքները:
Առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելու հանձնառությունը նպաստում է առողջության և անվտանգության հետևյալ սկզբունքներին՝
այնպիսի միջավայրի ապահովում, որտեղ աշխատանքին առնչվող առողջական և անվտանգության ռիսկերը վերահսկվում են՝ կանխելու համար մարմնական վնասները և մասնագիտական հիվանդությունները,
Կոկա-Կոլա Հելլենիկի բոլոր տարածքներում պետական կառավարական և կանոնակարգային ՄԱ և Ա պահանջների կատարում և համապատասխան միջազգային չափանիշների պահպանում՝ կիրառելով շարունակական կատարելագործման ծրագրեր,
Ընթացիկ բիզնես գործունեության անբաժանելի մասը կազմող ՄԱ և Ա արդյունավետ կառավարման ծրագրի կիրառում, որը
կբացահայտի, կգնահատի և կվերահսկի աշխատավայրի գործընթացների և աշխատանքային միջավայրերի հետ առնչվող մասնագիտական վնասվածքների և վատառողջության հայտնի պատճառների ռիսկերը,
կապահովի, որ կազմակերպչական ցանկացած մակարդակում բոլոր աշխատակիցները հասկանան և ստանձնեն Կոկա-Կոլա Հելլենիկ ՄԱ և Ա քաղաքականությունների ու պրակտիկաների կիրառումը,
կձևավորի աշխատակիցների ՄԱ և Ա ունակությունը արդյունավետ վերապատրաստման և կազմակերպության բոլոր մակարդակներում առաջնորդության միջոցով,
ՄԱ և Ա համակարգերը, ընթացակարգերը և կատարումը կենթարկի ներքին և արտաքին աուդիտի ու հաստատման,
կուսումնասիրի աշխատանքին առնչվող վնասվածքների և հիվանդության պատճառները և միջոցներ կձեռնարկի դրանց կրկնությունը կանխելու համար,
ՄԱ և Ա պահանջները կհամաձայնեցնի բոլոր մյուս բիզնես ուսուցումների հետ և կապահովի, որ դրանք ենթարկվեն կատարողականության գնահատման և շարունակական բարելավման ծրագրերին,
կներառի առողջության և անվտանգության ռազմավարությունները ամենամյա բիզնես պլանավորման գործընթացում՝ ապահովելով, որ այդ թեման մնա որպես գործողությունների անբաժանելի մասը,
խմբի մակարդակով կսահմանի ՄԱ և Ա ամենամյա չափավոր նպատակներ բոլոր գործողությունների համար և կապահովի բոլոր չափանիշների շարունակական բարելավումը և պահպանումը:
Կոկա-Կոլա Հելլենիկը իր ամենամյա Համակողմանի զեկույցում հաշվետու է ՄԱ և Ա իր կատարողականության համար՝ որպես ՄԱ և Ա կատարողականության հարցում գերազանցության հասնելու իր հանձնառության մի մասը:
Առողջության և բարեկեցության մեր քաղաքականությունը ներկայացված է ստորև: Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած իր դիրքից և գործառույթից:
Ավտոպարկի անվտանգության մեր քաղաքականությունը ներկայացված է ստորև։ Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից:
Մեր բնապահպանական քաղաքկանությունը ներկայացված է ստորև․ Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը պարտավորվում է իր ողջ գործունեությունն իրականացնել` հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և բնապահպանական հետևանքները։ Ընկերությունը գտնում է, որ շրջակա միջավայրը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, և բոլոր աշխատակիցները պատասխանատու են բնապահպանական առումով կայուն գործունեության համար:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը բնապահպանական իր չափանիշներին համապատասխանելու գործում ձգտում է հասնել կայուն բարելավման՝ միևնույն ժամանակ աշխատելով նվազեցնել տեղական և գլոբալ միջավայրի վրա իր ունեցած բացասական ազդեցությունը՝ ընկերության գործունեության ընդլայնմանը զուգընթաց։ Այս նպատակներին հասնելու համար Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը՝
• Գործունեությունն իրականացնում է համապատասխան բոլոր օրենքներին և կանոնակարգերին համահունչ և կիրառում է իր ներքին բարձր բնապահպանական չափանիշները:
• Իրականացնում և հավաստագրում է շրջակա միջավայրի կառավարման միջազգայնորեն ճանաչված ISO 14001 համակարգը իր գործունեության բոլոր ոլորտներում՝ ապահովելու հաշվետվողականությունը և շարունակական կատարելագործումը:
• Բնապահպանական ռազմավարության ուղղությունները և նպատակները ներառում է իր բիզնես պլանավորման գործընթացում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության կարգավորումը իր գործողությունների անբաժանելի մասը դարձնելու նպատակով։
• Տարորոշում է բնապահպանական մոտեցումները, սահմանում է բնապահպանական նպատակներ, վերահսկում է արդյունքները և աուդիտի ենթարկում գործընթացները՝ գնահատելու իր գործունեությունը ներքին և արտաքին բնապահպանական չափանիշներին համապատասխան:
• Տարորոշում և կիրառում է ուղիներ՝ բարձրացնելու ընկերության կողմից նյութերի և ռեսուրսների օգտագործման, աղտոտվածության կանխարգելման, արտանետումների նվազեցման և աղբի վերամշակման արդյունավետությունը։
• Պարտավորվում է պահպանել ջրբաժան ռեսուրսները՝ խնայելով ջուրը և մաքրելով կեղտաջրերը։
• Պարտավորվում է պաշտպանել կլիման՝ նվազեցնելով էներգիայի օգտագործումն և սառեցնող նյութերի արտանետումները:
• Առաջատար դեր է խաղում ըմպելիքների արտադրության ոլորտում էկոլոգիապես կայուն փաթեթավորումը խթանելու գործում՝ թեթև քաշի, ըմպելիքի փաթեթավորման վերամշակման և իր փաթեթավորման մեջ վերամշակված նյութերի օգտագործման միջոցով։
• Քաջալերում է իր աշխատակիցներին բացահայտել և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ բարելավելու բնապահպանական ցուցանիշները և թափոնների կառավարումը սեփական աշխատանքային տարածքում։
• Համագործակցում է շահառուների հետ բնապահպանական այն խնդիրների լուծման գործում, որոնցում Ընկերությունը կարող է ունենալ արդյունավետ և տևական ներդրում։
• Տեղեկացնում է շահառուներին իր բնապահպանական պահանջների և գործունեության մասին։
Գործարար վարքագծի կոդեքսը Կոկա-Կոլա ՀԲՔ առաջնային նշանակության քաղաքականություն է։ Մեր բոլոր աշխատակիցները պատասխանատու են գործարար վարքագծի բարձրագույն ստանդարտներին համապատասխան ստանձնած հանձնառությունների կատարման համար։
Կոդեքսը սահմանում է Ընկերության պարտավորությունը բիզնեսը իրականացնել մեր արժեքներին, բոլոր գործող օրենքներին, կանոնակարգերին և արդյունաբերության ոլորտի չափանիշներին համապատասխան: Այն տրամադրում է ուղեցույց, թե ինչ է սպասվում մեզանից յուրաքանչյուրից և հղում է կատարում Ընկերության այլ կանոնակարգերին և ուղեցույցներին:
Կոդեքսը տարածվում է Ընկերության համար աշխատող յուրաքանչյուր անձի վրա՝ անկախ նրա գտնվելու վայրից, դերից կամ զբաղեցրած պաշտոնից: Սա ներառում է բոլոր աշխատողներին, տնօրեններին, գործող հանձնաժողովների անդամներին և Ընկերության Ղեկավարներին:
Դիրքորոշում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ մեր դիրքորոշումը ներկայացված է ստորև:
Իր գործունեության բոլոր 28 երկրներից և ոչ մեկում Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը չի օգտագործում բաղադրիչներ, որոնք գենետիկորեն ձևափոխված են կամ ստացված են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից։ Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ չկա կարգավորող կամ առևտրային ոչ մի պահանջ նման բաղադրիչների բացակայությունը պիտակավորելու վերաբերյալ, ընկերությունը դա չի անում:
Ընկերության դիրքորոշումը հետևյալ է. պաշտպանել ժամանակակից կենսատեխնոլոգիայի պատասխանատու օգտագործումը` արդյունավետ կերպով կարգավորող հսկողության, ինչպես նաև դրա օգտագործման մասին համապատասխան տեղեկատվության տրամադրման պայմաններում։ Բերքի որակը բարելավելու նպատակով նման տեխնոլոգիաների օգտագործումը կարող է ծառայել մարդկության շահերին, և առանձին կիրառումները պետք է դիտարկվեն՝ ելնելով դրանց օգտավետությունից:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ընդունում է, որ սննդի մեջ գենետիկորեն ձևափոխված բաղադրիչների օգտագործման վերաբերյալ հանրային կարծիքը դերևս լիովին ձևավորված չէ և նշում է, որ դրանց մասին բանավեճը և հանրության կողմից դրանց ընդունումը Եվրոպայում և աշխարհի մյուս երկրներում գտնվում են տարբեր փուլերում: Քանի որ հանրային քննարկումները շարունակվում են, Ընկերությունը վերահսկում է իրավիճակը և պատրաստ է վերանայել իր քաղաքականությունը և փոփոխություններ մտցնել իր քաղաքանության մեջ՝ ըստ ի հայտ եկող զարգացումների։
Ըմպելիք արտադրող եվրոպական գործընկերների միավորման (ԸԱԵԳՄ) հանձնառություններ
Որպես ԽԱԵԳՄ-ի անդամ մենք հետևում ենք վերջինիս հանձնառություններին հանրային կրթության, առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության ծրագրերի, սպառողների տեղեկատվության, գովազդի և կոմերցիոն հաղորդակցության, գիտական հետազոտությունների, գովազդային ակցիաների և ընտրության հարցում:
Կաշառակերության դեմ քաղաքականություն և համապատասխանության ձեռնարկ
Մեր մոտեցումը կաշառակերության նկատմամբ պարզ է` մենք ցուցաբերում ենք զրոյական հանդուրժողականություն դրա նկատմամբ:
Կաշառակերության դեմ Քաղաքականությունը և Համապատասխանության Ձեռնարկը սահմանում է Ընկերության քաղաքականության պահանջները և ընթացակարգերը և ապահովում է կաշառքի և կաշառակերության դեմ հարաբերություններում կիրառվող օրենքների հետ համապատասխանությունը:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի մեր քաղաքականությունը ներկայացված է ստորև:
Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած իր դիրքից և գործառույթից:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ձգտում է սահմանափակել իր ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա և իր ողջ գործունեությունը կայուն կերպով իրականացնել: Մենք համարում ենք, որ մասնավոր հատվածը առանցքային դերակատարություն պիտի ունենա այսօրվա կլիմայական մարտահրավերներին կայուն լուծումներ գտնելու գործում:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության գործունեության հետևանքով ջերմոցային գազերի ուղղակի արտանետումներն հիմնականում շշալցնող գործարանների աշխատանքի և շարժակազմի կողմից էներգիայի օգտագործման արդյունք են։ Անուղղակի արտանետումների աղբյուրները հումքն է (բաղադրիչներ և փաթեթավորում) և սառեցնող սարքավորումները։ Մեր բնապահպանական քաղաքականությանը համահունչ, մենք
• կկրճատենք մեր գործունեության ընթացքում սպառվող էներգիայի քանակը։ • կկիրառենք այլընտրանքային կամ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ, որոնք մեր ձեռնարկությունները կապահովեն լրացուցիչ էներգիայով: Սրա օրինակներից է շշալցման գործարանների կողքին ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության կայաններ կառուցելու մեր ծրագիրը:
• կներգրավենք մեր շահառուներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում, օրինակ, աշխատելով մատակարարների հետ փաթեթավորման նյութերում ածխածնի պարունակության և մեր սառեցնող սարքավորումների ածխածնային արտահոսքի նվազեցման ուղղությամբ:
• կզեկուցենք ջերմոցային գազերի մեր արտանետումների, թիրախների, արդյունքների և գործունեության մասին հրապարակավ և Ջերմոցային գազերի արտանետումների արձանագրությանը համապատասխան:
Կոկա-Կոլա ՀԲՔ Կորպորատիվ նվիրատվությունների քաղաքականությունը կենտրոնանում է ներդրումների հիմնական ուղղությունների վրա, խրախուսում է աշխատակցիների ներգրավածությունը, ինչպես նաև աջակցում է բիզնես ռազմավարությանը՝ ստրանդարտացնելով խմբի մոտեցումը։ Այն ոգեշնչում է դեպի ավելի լավ ապագա մեր շահառուներին երկարաժամկետ կայուն աջակցություն ցուցաբերելով։
Ներածություն
Կոկա-Կոլա ՀԲՔ Ընկերությունը Դոու Ջոնս Կայունության ինդեքսով աշխարհի և Եվրոպայի առաջատար է, ինչպես նաև ընդգրկված է FTSE4Good ինդեքսում։ 28 երկրներում գործունեություն ծավալելով՝ մենք ապահովում ենք առաջնորդություն, աջակցություն և վերհսկողություն յուրաքանչյուր ընկերությանը՝ ամեօրյա կառավարումը վստահելով տեղացի այն աշխատակիցներին, ովքեր ծանոթ են իրենց պետությանը, իրենց բիզնես պրակտիկային և համայնքի ձգտումներին։
Կոկա-Կոլա ՀԲՔ «Մարդու իրավունքների քաղաքականությունը» ներկայացված է ստորև:
Մարդու իրավունքների հարգումը էական է Կոկա-Կոլա ՀԲՔ-ի և այն համայնքների կայուն զարգացման համար, որտեղ մենք գործում ենք: Մեր Ընկերությունում մենք հանձն ենք առել ապահովել մարդկանց նկատմամբ արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի դրսևորումը:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ի Մարդկային ռեսուրսների քաղաքականությունը առաջնորդվում է մարդկային ռեսուրսների միջազգային սկզբունքներով, որոնք ներառված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի վայրում հիմնարար սկզբունքների և իրավունքների հռչակագրում, Միավորված ազգերի կազմակերպության Գլոբալ պայմանագրում և Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների բնագավառում ձեռնարկատիրական գործունեության կարգավորող սկզբունքներում:
Մարդու իրավունքների քաղաքականությունը վերաբերում է Կոկա-Կոլա ՀԲՔ-ին, վերջինիս սեփականությունը հանդիսացող իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց, որոնցում վերջինս տնօրինում է տոկոսների մեծամասնությունը և այն միջոցներին, որոնք վերջինս կառավարում է: Ընկերությունը հանձն է առել պահպանել սույն Քաղաքականության սկզբունքները: Մատակարարներին ուղղորդող մեր սկզբունքները վերաբերում են մեր մատակարարներին և համապատասխանեցված են սույն Քաղաքականության ակնկալիքներին և հանձնառություններին:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մեր քաղաքականությունը ներկայացված է ստորև:
Ընդհանուր նկարագիր
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը լիարժեքորեն նվիրված է իր աշխատակիցների առողջության պահպանման գործին: Ընկերությունը ընդունում է, որ իր աշխատակիցներին կարող է սպառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ձեռք բերելու վտանգը և որոշ երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ով հիվանդանալու դեպքերի բարձր ցուցանիշը կապված է վարակված մարդկանց բուժելու սոցիալական կամ բժշկական աջակցության համակարգերի բացակայությամբ: Սույն քաղաքականությունը մշակվել է այս հարցերին երկու ճանապարհով լուծում տալու նպատակով`
• ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի փոխանցումը և վարակը կանխարգելելու վերաբերյալ ուսուցողական ծրագրերի միջոցով կրճատել աշխատակիցների և նրանց ընտանիքների վարակվելու ռիսկը:
• Կառավարությունների, գնություն տրամադրող համապատասխան կազմակերպությունների և «Կոկա-Կոլա Ընկերության» հետ սերտ համագործության պայմաններում դա ապահովելու նպատակով, Կոկա- Կոլա Հելլենիկ ընկերությունը կարող է իր մասնակցությունն ունենալ հիվանդ և վարակակիր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին հակառետրովիրուսային դեղորայքով պահովելու գործում այն երկրներում, որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդացության ցուցանիշը բարձր է, իսկ բուժումը հանրամատչելի չէ:
Այս քաղաքականությունը կազմվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի համատեղ ծրագրի, Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքային նորմերի և «Կոկա-Կոլա Ընկերության» Աֆրիկայի կորպորատիվ ուղեցույցների համաձայն:
Կոկա-Կոլա Հելլենիկում մենք մեծապես օգտվում ենք մեզ հետ աշխատող բազմատեսակ մարդկանց հմտություններից, փորձից և նվիրվածությունից: Մենք ընդունում ենք, որ այդ բազմազանությունը էական է մեզ համար, քանի որ այն թույլ է տալիս լավագույնս սպասարկել մեր հաճախորդներին և ձգտել ապահովել, որ մեր աշխատավայրում ոչ ոքի հետ չվերաբերվեն անհամապատասխան և ոչ հարգալից ձևով: Սա համապատասխանեցված է մեր Արժեքներին:
Սույն քաղաքականությունը սահմանում է ներգրավման և բազմազանության, ինչպես նաև՝ աշխատանքում խտրականության վերաբերյալ մեր մոտեցումը:
Սույն քաղաքականության նպատակներով ներգրավվածությունը և բազմազանությունը նշանակում է հարգանքի աշխատանքային միջավայրի ստեղծում, որում մարդիկ ոչ խտրականություն են դրսևորում, ոչ էլ որևէ համատեքստում ենթարկվում են խտրականության սույն հատկանիշների պատճառով՝
տարիք
ֆիզիկական կարողությունների սահմանափակություն
սեռ կամ սեռի փոփոխություն
սեռ կամ սեռական կողմնորոշում
ամուսնական կամ քաղաքացիական զուգընկերության կարգավիճակ
ընտանեկան կարգավիճակ, այդ թվում՝ հղիություն, մայրություն, հայրություն կամ այլ խնամողի կարգավիճակ
ռասայական պատկանելիություն, այդ թվում՝ էթնիկ ծագումը, ազգությունը կամ մաշկի գույնը
կրոնական, քաղաքական կամ այլ հայացքներ
լրիվ կամ կես դրույքով աշխատանքային կարգավիճակ
ցանկացած այլ հատկանիշ, որի համար տեղի օրենսդրությամբ նախատեսված է իրավական պաշտպանություն
Նշված պատճառներով խտրականությունը ներառում է այն, որ վերոնշյալ հատկանիշներից մեկը որպես գործոն է հանդիսանում, որպեսզի որևէ մեկին չվերաբերվեն այնպիսի նպաստավոր ձևով, որով այլ պարագայում կվերաբերվեին, անգամ եթե այդ հատկանիշը նման վերաբերմունքը պայմանավորող միակ կամ հիմնական գործոնը չէ:
Ոտնձգությունը ներառում է ցանկացած անհարգալից գործողություն կամ խոսք, որը առնչվում է վերոնշյալ հատկանիշին, կամ պահվածքի ցանկացած այլ ձև, որը չի ներառում հարգանքով և արժանապատվությամբ վերաբերվելը: Այն ներառում է ցանկացած բանավոր կամ ֆիզիկական պահվածք, որը նպատակ ունի սպառնալ, վախեցնել կամ բռնի ուժով պահել, կամ բանավոր ծաղր, որը աշխատակցի կարծիքով խանգարում է նրա՝ իր աշխատանքը կատարելու կարողությունը: Սա կիրառվում է թե աշխատավայրում, թե աշխատավայրից դուրս (հաճախորդների, մատակարարների կամ աշխատանքին առնչվող կոնտակտների հետ առնչվելիս և աշխատանքին առնչվող ճամփորդությունների կամ միջոցառումների, այդ թվում նաև՝ սոցիալական միջոցառումների ժամանակ):
Սույն քաղաքականությամբ արգելվում է սեռական ոտնձգությունը ցանկացած տեսքով: Սեռական ոտնձգությունը սահմանվում է որպես ոչ ցանկալի սեռական սիրախաղեր, սեռական բնույթի բարեհաճության խնդանք և այլ բանավոր կամ ֆիզիկական պահվածք, որին տեղի տալը կամ նման պահվածքի մերժելը օգտագործվում է որպես հիմք աշխատանքի ընդունման որոշումների համար կամ երբ նշված պահվածքը նպատակ ունի կամ ազդում է վախեցնող, թշնամական կամ վիրավորական աշխատանքային միջավայրի ստեղծման վրա:
Կիրառում
Սույն քաղաքականությունը կիրառվում է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր աշխատում են մեզ համար (այդ թվում՝ մեր աշխատակիցների, կապալառուների, խորհրդատուների, խորհրդականների, ժամանակավոր աշխատակիցների և գործակալական աշխատողների նկատմամբ) և կիրառելի է նրանց՝ մեզ հետ առնչություն ունենալու ողջ ընթացքում, այդ թվում՝ երբ նրանք դիմում են մեզ համար աշխատելու համար և մեզ համար աշխատանքը դադարեցնելուց հետո: Այն ներառում է մեր համար աշխատելու բոլոր բնագավառները, ներառյալ՝ հավաքագրումը, վճարումը և պայմանները, վերապատրաստումը, գնահատումը, խրախուսումը, առաջխաղացումը, աշխատանքի ժամանակ պահվածքը, կարգապահական և պատժի ընթացակարգերը և աշխատանքի դադարեցումը: Քաղաքականությունը թե իրավունքներ է սահմանում, որից կարող են օգտվել մեզ համար աշխատող մարդիկ, և թե պատասխանատվություններ այդ նույն մարդկանց համար, որպեսզի նրանք ևս նման կերպ պահեն իրենց՝ ապահովելով, որ մյուսները օգտվեն այդ նույն իրավունքներից:
Մեր բիզնեսի առաջնորդները և կառավարիչները որոշակի պատասխանատվություն պետք է ստանձնեն ներգրավմանը և բազմազանությանը ուժ հաղորդելու համար և պետք է առողջ ու արագ կերպով արձագանքեն ցանկացած պահվածքի, որը խախտում է սույն քաղաքականությունը և որի մասին իրենք տեղեկացել են:
Բողոքներ
Սույն քաղաքականությունը չենթարկվելու միջադեպերի կամ ցանկացած այլ պահվածքի մասին, որը ազդում է ներգրավման և բազմազանության վրա, պետք է սովորաբար առաջին հերթին զեկուցել անմիջական ղեկավարներին: Որպես այլընտրանք նման միջադեպերի մասին կարելի է զեկուցել անմիջական ղեկավարի անմիջական ղեկավարին կամ Մարդկային ռեսուրսների բաժնի անդամին: Մենք հանձն ենք առել արագ և մանրամասն (և հնարավորինս կոնֆիդենցիալ ու գաղտնի կերպով) արձագանքել նման բողոքներին:
Մենք չենք հանդուրժում արդարացիորեն ներկայացված ցանկացած բողոքի առնչությամբ որևէ հետապնդում: Հետապնդումը վերաբերում է ոչ միայն բողոքողի դեմ ուղղված պահվածքին, այլ նաև ցանկացած այլ անձի դեմ պահվածքին, ով ներգրավված է համապատասխան հետաքննության մեջ:
Պատժամիջոցներ
Մենք կարող ենք Բիզնեսի վարման մեր օրենսդրության համաձայն կարգապահական և այլ կիրառելի վարույթներ նախաձեռնել ցանկացած անձի դեմ, ով մեր կարծիքով խախտել է սույն քաղաքականությունը: Նման վարույթը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև համապատասխան կարգապահական պատժամիջոցների կիրառմանը, այդ թվում՝ աշխատանքից հեռացմանը:
Քաղաքականության կարգավիճակը
Մենք մեզ իրավունք ենք վերապահում վերանայել և փոփոխել սույն քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ապահովել ներգրավման և բազմազանության համապատասխան խրախուսումը:
Մեր որակի և սննդի անվտանգության քաղաքականությունը շարադրված է ստորև:
Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած դիրքից և գործառույթից:
Կոկա- Կոլա Հելլենիկը գտնում է, որ հաջողությունը կախված է բարձրորակ ապրանքների մատակարարումից, փաթեթավորումից և ծառայություններից, որոնք համապատասխանում կամ գերազանցում են հաճախորդների ու սպառողների ակնկալիքները առաջնակարգ ապրանքանիշի ապրանքներից: Այս համոզմունքի համար էական է ապահովել Ընկերության արտադրած բոլոր ապրանքների սննդի անվտանգությունը:
Ընկերությունը հանձն է առել շարունակաբար ամրապնդել իր արտադրած ապրանքանիշերի վարկանիշը և պահպանել սպառողների վստահությունը իր արտադրանքի նկատմամբ՝ որակի և սննդի անվտանգության համակարգերի, չափանիշների և պրակտիկաների մշակման և կիրառման միջոցով: Կոկա-Կոլա Հելլենիկի բոլոր գործողությունները ուղղված են շարունակական բարելավմանը, որի արդյունավետությունը չափվում, գնահատվում և հաստատվում է ներքին և արտաքին աուդիտների միջոցով:
Ընկերությունը գտնում է, որ որակի առումով ստանձնած պարտավորությունների իրագործումը կախված է Կոկա-Կոլա Հելլենիկի յուրաքանչյուր աշխատակցից, իրենց աշխատանքի կատարումից և շահակիցների հետ հարաբերություններից: Սննդի անվտանգությունը բոլոր այն աշխատակիցների պարտականությունն է, ովքեր անմիջական ազդեցություն ունեն ապրանքների բաղադրամասերի, փաթեթավորման, արտադրության և պահեստավորման ու տեղափոխման վրա:
Կոկա-Կոլա Հելլենիկի որակի առումով ստանձնած հանձնառությունների հիմքում ընկած են սննդի անվտանգության և որակի հետևյալ սկզբունքները ՝
այնպիսի ապրանքների արտադրություն և տրամադրում, որոնք համապատասխանում են սննդի անվտանգության և որակի ամենաբարձր չափանիշներին,
սննդի անվտանգությանը և որակին ներկայացվող օրենսդրական և կանոնակարգային պահանջներին համապատասխանություն և դրանց գերազանցում,
ISO 9001:2008, ISO 22000:2005, FSSC 22000 և Կոկա-Կոլայի Կառավարման համակարգի չափանիշներին, ինչպես նաև կիրառելիության դեպքում՝ PAS 223:2011 չափանիշին համապատասխան որակի արդյունավետ կառավարման համակարգերի գործարկման և լիցենզավորման միջոցով սննդի կայուն անվտանգության և որակի ապահովում բոլոր գործողությունների ժամանակ,
Ստանդարտացման միջազգային կազմակերպության և Կոկա-Կոլա ընկերության կողմից ընդունված ներքին և արտաքին աուդիտորական գործընթացների միջոցով սննդի անվտանգության և որակի կառավարման համակարգերի արդյունավետության հաստատում,
տեխնիկական հմտություններ ձևավորող, տեղեկացվածությունը ավելացնող, ռիսկերը կառավարող և գերազանցության աճող մակարդակների մղող կառուցվածքային ծրագրերի միջոցով սննդի անվտանգության և որակի հնարավորությունների ստեղծում,
ապրանքների, գործընթացների և տեխնոլոգիաների փոփոխություններով պայմանավորված սննդի անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով սննդի անվտանգության քաղաքականությունների, չափանիշների և ընթացակարգերի շարունակական վերանայում,
սննդի անվտանգության և որակի ռազմավարությունների ընդգրկում ամենամյա բիզնես պլանավորման մեջ ՝ ապահովելու համար, որ սննդի անվտանգությունը և որակը մնան գործողությունների անբաժանելի մասը,
բոլոր չափանիշների շարունակական բարելավումը և պահպանումը ապահովելու նպատակով բոլոր գործառնությունների համար Խմբի մակարդակով սննդի անվտանգության և որակի ամենամյա չափավոր նպատակների սահմանում,
մատակարարների և կապալառուների կողմից սննդի անվտանգության և որակի միևնույն հանձնառությունների կիրառման ապահովում և նրանց կողմից տրամադրվող նյութերի ու ծառայությունների մշտադիտարկում՝ աուդիտների և ստացվող ապրանքների զննումների միջոցով,
սննդի անվտանգությանը ներկայացվող պահանջների մասին մատակարարներին, կապալառուներին, հաճախորդներին և սպառողներին տեղեկացում՝ բաղադրամասերի և փաթեթավորման նյութերի, ապրանքների պահեստավորման և սպառողների ուղեցույցների համար տեխնիկական պայմանների սահմանման միջոցով,
սննդի անվտանգության և որակի ասպեկտների, ռազմավարությունների և կատարման մասին տեղեկացում գործընկերներին, սպառողներին, հաճախորդներին և հիմնական շահակիցներին, որոնք ազդեցություն ունեն Ընկերության սննդի անվտանգության և որակի կառավարման համակարգերի վրա կամ իրենք են կրում այդ ազդեցությունը:
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման քաղաքականություն
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեր քաղաքականությունը ներկայացված է ստորև:
Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի ախատակիցներից յուրքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած դիրքից և գործառույթից:
Ջուրը կենսական նշանակություն ունի մարդու և համայնքի զարգացման համար: Կոկա-Կոլա Հելլենիկը ձգտում է սահմանափակել իր ազդեցությունը ջրային ավազանների վրա և խրախուսել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործողությունները այն համայնքներում, որտեղ այն գործում է: Մենք պետք է ապահովենք, որ մեր կողմից ջրի օգտագործումը համապատասխանի մեր համայնքների կարիքներին:
Մենք կարծում ենք, որ ոլորտը առանցքային դերակատարություն ունի այսօրվա ջրային մարտահրավերների համար կայուն լուծումներ գտնելու հարցում: Մենք ընդունում ենք, որ մարդու զարգացումը և կլիմայի փոփոխությունը խորը ազդեցություն կունենա ջրի հասանելիության վրա և պետք է աշխատենք փոփոխությունները մեղմելու և դրանց հարմարվելու ուղղությամբ:
Կոկա-Կոլա Հելլենիկի գործունեության ջրի վրա անմիջական ազդեցությունը հիմնականում գալիս է շշալցման գործարաններում ջրի օգտագործումից: Անուղղակի ազդեցությունը գալիս է դրա բաղադրիչներում ջրի հնարավոր առկայությունից, իսկ ավելի պակաս չափով՝ դրա փաթեթավորումից:
Մեր բնապահպանական քաղաքականության համաձայն մենք հանձն ենք առել՝
նվազեցնել մեր գործողությունների ազդեցությունը՝ կրճատելով ջրի օգտագործումը և ապահովելով, որ կեղտաջրերը ամբողջովին մշակվեն մինչև այն աստիճան, որում ջրային կենդանիները կարող են գոյատևել
գնահատել ջրի հետագա հասանելիությունը և նվազեցնել բնապահպանական ու սոցիալական ռիսկերը, որոնք կապակցված են մեր կողմից ջրի օգտագործման հետ
աշխատել մատակարարների հետ՝ հասկանալու համար հումքի՝ մասնավորապես այնպիսի գյուղատնտեսական արտադրանքի, ինչպիսիք են շաքարավազը և միրգը, ջրի վրա թողած հետքը
ներգրավել համայնքներին՝ տեղական և միջազգային գործընկերության ծրագրերի միջոցով տեղեկացվածության ավելացման և ջրային ռեսուրսների պահպանության համար
աղետների պատճառած հետևանքներից հետո համայնքներին արտակարգ պայմաններում մատակարարել ջուր
նպաստել ջրի վերաբերյալ չափանիշների և քաղաքականությունների մշակմանը թե՛ տեղում, թե՛ միջազգային հարթակներում՝ գործակցելով գլխավոր շահակիցների հետ
աշխատել այնպիսի կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Գլոբալ Պայմանագրի Ջրային Մանդատը (անգլերեն՝ UN Global Compact Water Mandate)
կիսվել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման պրակտիկայով և խրախուսել այն
Գլխավոր շահակիցների ուղղորդման ներքո մենք համակողմանիորեն և թափանցիկ ձևով զեկուցում ենք ջրի վրա մեր թողած ազդեցությունների և գործողությունների մասին:
Փաթեթավորման թափոնների և վերամշակման քաղաքականություն
Սպառողների համար արված մեր փաթեթավորումից հետո մնացած աղբի տնօրինման քաղաքականությունը ներկայացված է ստորև:
Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած դիրքից և գործառույթից:
Կոկա-Կոլա Հելլենիկը հանձն է առել շարունակաբար բարելավել իր բնապահպանական գործողությունները փաթեթավորման և փաթեթավորման թափոնների ոլորտում: Կոկա-Կոլա Հելլենիկի բոլոր տարածքները ներգրավված եմ շարունակական բարելավման մեջ, որը արդյունավետության առումով չափվում և գնահատվում է:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը հանձնառել է շարունակաբար բարելավել շրջակա միջավայրին վերաբերող գործունեությունը փաթեթավորման և օգտագործված տարայի ոլորտում: Կոկա-Կոլա Հելլենիկ Ընկերությունն իր բոլոր շուկաներում ստանձնել է շարունակական բարելավման հանձնառություն, որի արդյունավետությունը չափվում է և գնահատվում: Ընկերությունը աջակցում է բոլոր երկրներում օգտագործված տարային վերաբերող ծրագրերի իրականացմանը: Այդ ծրագրերի նպատակներն են`
• Համատիրել երկրի օգտագործված տարայի մշակման ծրագրերին (թափոնների վերամշակման կազմակերպությունների միջոցով)։
• Ակտիվորեն անդամակցել Թափոնների վերամշակման կազմակերպությունների Կառավարման խորհրդին` բարձր մակարդակի պատշաճ մասնակցությամբ:
• Որպես թափոնների վերամշակման կազմակերպությունների լիազորված անդամ տիրել և պատասխանատվություն կրել հավաքած նյութերի համար:
• Ներդնել վերամշակման կազմակերպման արդյունավետ սխեմաներ` հնարավորինս ցածր կայուն գներով:
• Մշակել և իրականացնել Բիզնես ծրագրեր` ամենաբարձր չափանիշներին համապատասխան:
Այս նպատակներին հասնելու համար Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը`
• Կատարելագործում է օգտագործված տարայի հավաքման սխեմաները և նպաստում է սպառողների իրազեկության բարձրացմանը:
• Մասնակցում է հանրային իրազեկության բարձրացման ծրագրերին, թափոնների տարբերակված հավաքման վերաբերյալ ուսուցմանը և շրջակա միջավայրի աղտոտման դեմ քարոզարշավներին:
• Աշխատում է պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի հետ` ստեղծելու այնպիսի իրավական դաշտ, որտեղ հնարավոր կլինի միաժամանակ ապահովել տնտեսական առաջընթացը, թափոնների թաղումից խուսափելը և արտանետումների կրճատումը:
• Պաշտպանում է այն տեսակետը, որ հանրային քաղաքականությունը և կարգավորիչ միջամտությունները պետք է խրախուսեն պատշաճ տեխնոլոգիական լուծումները և լրացնեն շուկայական մեխանիզմները:
• Կողմնակից է այն գործելակերպի զարգացմանն ու տարածմանը, երբ հանրային միջոցառումներից հետո կազմակերպվում է օգտագործված տարայի հավաքում` շրջապատի աղտոտումից խուսափելու նպատակով: • Աշխատում է փաթեթավորման փակ ցիկլով աշխատելու ուղղությամբ:
• Ձգտում է ներդրումներ կատարել օգտագործված յուրաքանչյուր շշից վերամշակման միջոցով նոր շիշ (Bottle-to-Bottle) արտադրող գործարանների կառուցման մեջ կայուն ռեսուրսներ (օրինակ, օգտագործված պոլիէթիլենային շշերի հավաքման շահավետ և արդյունավետ սխեմաներ) ունեցող բոլոր երկրներում:
• Փաթեթավորման ու օգտագործված տարայի ռազմավարություններն ընդգրկում է տարեկան բիզնես պլանավորման գործընթացում, որպեսզի այն կազմի ընկերության ընդհանուր գործունեության անքակտելի մասը:
• Սահմանում է սննդի անվտանգության և որակի չափելի տարեկան նպատակներ իր գործունեության բոլոր շուկաներում` խմբի մակարդակով ապահովելու համար շարունակական բարելավումը և համապատասխանությունը բոլոր չափորոշիչներին:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ձգտելու է.
• Ազդել քաղաքականության, կարգավորումների և նորարարության վրա` զարգացնելով կառուցվածքային երկխոսությունը շահագրգիռ կողմերի հետ, որը կնպաստի փաթեթավորման փակ ցիկլով լուծումներ գտնելուն, կխրախուսի շուկայական մեխանիզմներն ու առաջ կմղի տեխնոլոգիական տեսակավորման իննովացիաները:
• Ակտիվացնել փաթեթավորման միջոլորտային ասոցիացիաների գործունեությունը` նպատակ ունենալով սատարել օգտագործված փաթեթավորման և փաթեթավորման նյութերի բնապահպանական ազդեցությունը չեզոքացնելու լուծումներին:
• Ապահովել, որ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության սպառողները ունենան ապրանքների և փաթեթավորումների ընտրության ազատությունը:
• Բարձրացնել օգտագործված փաթեթավորման մշակմամբ զբաղվող կազմակերպությունների գործունակությունն ու աշխատանքի արդյունավետությունը:
• Շարունակել ավելի թեթև քաշով սկզբնական փաթեթավորմանն ուղղված ջանքերը և խրախուսել բազմակի օգտագործման և ավելի խնայողական փաթեթավորման կիրառումը:
• Շարունակել ավելացնել զովացուցիչ ըմպելիքների փաթեթավորման մեջ վերամշակված նյութերի օգտագործումը` շեշտը դնելով պոլիէթիլենային (PET) շշերի վրա: