Որպես էթիկական գործարար կազմակերպություն՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Ընկերությունը և իր մասնաճյուղերը (միասնաբար այսուհետ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ» կամ «Ընկերություն») ստանձնում են պատասխանատվություն ապահովել, որ իրենց գործարար գործողությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն նպաստում մարդու իրավունքների չարաշահմանը:
Մենք օգտագործում ենք մեր ազդեցությունը, որպեսզի ներքին մակարդակով ապահովենք, որ մեր աշխատողները ամբողջովին ըմբռնեն մարդու իրավունքների հանդեպ Ընկերության հանձնառությունը և իրենց անձնական իրավունքներն ու պարտականությունները։
Նրանք, ովքեր համագործակցում են մեր Ընկերության հետ բոլոր այն երկրներում, որտեղ մենք գործում ենք, տեղյակ են, որ մենք պատրաստ ենք կառավարել մեր բիզնեսը համաձայն հետևողական արժեհամակարգի, որը ներառում է որակի, ներգրավվածության և գերազանցության ամենաբարձր չափանիշները: Մենք հարգում ենք յուրահատուկ սովորույթները և մշակույթները, որոնք առկա են այն համայնքներում, որտեղ մենք գործում ենք:
Վարելով այսպիսի քաղաքականություն՝ մենք ձգտում ենք զարգացնել հարաբերությունները մատակարարների հետ, ովքեր ունեն նմանատիպ արժեքներ և բիզնեսը նույնպես վարում են էթիկական կերպով: Մենք ձգտում ենք վարվել մատակարարների հետ նույն այն մոտեցմամբ, որն ակնկալում ենք մեր նկատմամաբ:
Որպես մատակարարների հետ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու շարունակական ջանքերի մի մաս՝ մենք որդեգրել ենք այս Մատակարարների ուղեցույց սկզբունքները՝ հաստատված մատակարարների հետ աշխատանքում օգտագործելու համար: Այս Սկզբունքները հիմնված են այն համոզմունքի վրա, որ լավ կորպորատիվ վարքագիծը անհրաժեշտ է մեր երկարաժամկետ գործնական հաջողության համար և այն պետք է արտացոլված լինի շուկայում մեր հարաբերությունների ու գործողությունների մեջ, աշխատավայրում, շրջակա միջավայրում և համայնքում:
Մենք ուրախ ենք համագործակցել մեր մատակարարների հետ՝ Մատակարարների Ուղեցույց սկզբունքներում ամրագրված պահանջները ըմբռնելու և դրանց նկատմամբ համապատասխանությունը ապահովելու հարցերի շուրջ:
Կանոնակարգը Աշխատավայրում
Կոկա-Կոլա Հելլենիկ-ում մենք ապահովում ենք արդար աշխատանքային վարքագիծ, որը համապատասխանում է աշխատավայրում մարդու իրավունքների հանդեպ մեր հանձնառությանը: Մենք ձգտում ենք՝
Սահմանել ամուր և անմիջական հարաբերություններ մեր աշխատողների հետ՝ բաց և անկեղծ կապի միջոցով:
Վերաբերվել մեր աշխատողներին արդար կերպով, արժանավայել և հարգանքով:
Ենթարկվել գործող տեղական աշխատանքային օրենսդրությանը, ներառյալ աշխատանքային ժամերին, փոխհատուցմանը, խտրականությանը և երրորդ կողմի ներկայացմանը վերաբերող պահանջներին:
Արժևորել բազմազանությունը՝ դրա ամենալայն իմաստով:
Պարտավորեցնել յուրաքանչյուրին լինել հաշվետու՝ գործը ամենաբարձր մակարդակով կատարելու համար:
Վարձատրել մեր աշխատողներին կատարած աշխատանքին համարժեք:
Աշխատողների համար ապահովել անձնական և մասնագիտական զարգացման հնարավորություն:
Աշխատողների հետ միասնաբար ապահովել անվտանգությունը աշխատավայրում:
Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները կհետևեն գործող օրենսդրությանը, ինչպես նաև այն երկրների նմանատիպ ստանդարտներին և սկզբունքներին, որտեղ նրանք գործում են:
Աշխատանքային Միջավայր
Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները կգնահատեն իրենց աշխատողներին և իրենց հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող անձանց՝ համաձայն նրանց գործը կատարելու ունակության, այլ ոչ թե համաձայն նրանց ֆիզիկական և/կամ անձնական հատկանիշների կամ համոզմունքների՝ դրանով իսկ հաստատելով առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, կրոնի, քաղաքական համոզմունքների, ազգային ծագման կամ սեռական կողմնորոշման խտրականության գործելու սկզբունքը:
Առողջություն և Անվտանգություն
Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները կապահովեն անվտանգ աշխատավայր, որտեղ ներդրված կլինեն այն քաղաքականությունները և հրահանգները, որոնք ուղղված են նվազեցնելու պատահարների, վնասվածքի և առողջության վրա վնասակար ազդեցության վտանգները։
Երեխայի Աշխատանք; Աշխատանքի Չարաշահում
Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները ո՛չ կաշխատացնեն օրինական աշխատանքային տարիքի չհասած որևիցե անձի, ո՛չ էլ կհանդուրժեն ֆիզիկական կամ այլ անօրինական չարաշահում կամ ոտնձգություն, իրենց գործունեության ցանկացած ոլորտում:
Ստրկություն, Հարկադիր Աշխատանք և Մարդկանց Թրաֆիքինգ
Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները որեւէ մեկին ստրկության կամ հարկադրման մեջ չեն պահում և չեն օգտագործում հարկադրված, ստիպողաբար կամ պարտադիր աշխատանք կամ ներգրավված չեն մարդկանց թրաֆիքինգի որեւէ տեսակի իրականացմանը:
Աշխատավարձ և Արտոնություններ
Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները արդարացիորեն և մրցակցային կերպով կվարձատրեն իրենց աշխատողներին՝ հարաբերական այն ոլորտի, որտեղ նրանք աշխատում են՝ լիովին համահունչ գործող տեղական և ազգային աշխատավարձի և աշխատաժամերի մասին օրենքներին, ինչպես նաև կառաջարկեն աշխատողներին իրենց ունակություններն ու հմտությունները զարգացնելու հնարավորություն և կհետևեն տղամարդկանց և կանանց հավասար վարձատրության սկզբունքին՝ հավասար արժեք ունեցող աշխատանքի համար:
Երրորդ անձինք
Այն դեպքում, երբ իրենց աշխատողները օրինականորեն ընտրում են երրորդ անձանց կողմից ներկայացված լինելը, մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները բարեխղճորեն կճանաչեն այդ երրորդ անձանց, այլ ոչ թե վրեժխնդիր կլինեն աշխատողներից կազմակերպության աշխատանքային գործունեության մեջ օրինական մասնակցություն ունենալու համար:
Միավորման ազատություն և կոլեկտիվ բանակցություններ
Ելնելով ազգային և տեղական օրենքներից՝ հարգել աշխատողների իրավունքը՝ ստեղծելու, միանալու կամ չմիանալու արհմիությանը՝ առանց հաշվեհարդարի, ահաբեկման կամ ոտնձգությունների սպառնալիքի: Այնտեղ, որտեղ աշխատողները ներկայացված են օրինական ճանաչված արհմիությամբ, կառուցողական երկխոսություն հաստատել նրանց ազատ կամքի դրսևորմամբ ընտրված ներկայացուցիչների հետ և բարեխղճորեն բանակցել այդ ներկայացուցիչների հետ:
Շրջակա միջավայր
Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները իրենց բիզնեսը կվարեն այնպես, որ առավելագույնս պաշտպանեն և պահպանեն շրջակա միջավայրը: Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները իրենց գործունեության շրջանակներում առնվազն կառաջնորդվեն գործող շրջակա միջավայրի մասին օրենքներով, կանոններով և կանոնակարգերով բոլոր այն երկրներում, որտեղ նրանք իրականացնում են իրենց գործունեությունը:
Մենք խրախուսում ենք մատակարարներին ակտիվորեն աշխատել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման կամ վերականգնվող աղբյուրներից (օրինակ՝ հիդրոէլեկտրակայան, քամի, արևային, երկրաջերմային, բիոէներգիա) էներգիայի ձեռքբերման կամ արտադրության և օգտագործման, ինչպես նաև էներգիայի արդյունավետ օգտագործման ուղղությամբ՝ նվազեցնելով էներգիայի թափոնները / կորուստները կամ վերազինվել էներգիայի սպառման ավելի ցածր սարքավորումներով:
Մատակարարները պետք է աշխատեն այնպես, որ ապահովեն աղտոտման կանխարգելումը և ակտիվորեն կիրառեն թափոնների կառավարման պրակտիկան, ինչպես նաև բարելավեն իրենց գործունեության և արտադրանքի ընդհանուր ռեսուրսների արդյունավետությունը կյանքի ցիկլի ընթացքում:
Կենսաբազմազանություն, անտառահատում և հողի պահպանություն
Հնարավորության դեպքում մատակարարները պետք է խուսափեն և ամեն դեպքում նվազագույնի հասցնեն ազդեցությունը կենսաբազմազանության և անտառահատումների վրա, խթանեն բնական միջավայրերը և կիրառեն հողի կառավարման պրակտիկա՝ սննդանյութերի կորստից, էրոզիայից և հողի աղտոտումից խուսափելու համար:
Մատակարարները պետք է հնարավորություններ փնտրեն կենսաբազմազանության պահպանման համար՝ կապված իրենց գործունեության հետ:
Եթե մատակարարի արտադրական օբյեկտները տեղակայված են կենսաբազմազանության պահպանման և էկոհամակարգերի գործունեության պահպանման համար կարևոր տարածքներում կամ դրանց մոտակայքում, մատակարարը պետք է բոլոր ողջամիտ ջանքերը գործադրի ցանկացած վնասից խուսափելու և այդպիսի կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը վերականգնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար մատակարարները կարող են աչքի անցկացնել ԿԿՀ-ի կենսաբազմազանության հայտարարությունը մեր վեբկայքում:
Կոկա-Կոլա Հելլենիկ –ի աշխատողներից ակնկալվում է մշտապես ընտրել և համագործակցել այն մատակարարների հետ, որոնք համագործակցում են կամ ցանկանում են համագործակցել Ընկերության հետ ամբողջովին պարզ, ազնիվ կերպով՝ հիմնված տվյալ իրավաբանական անձանց և դրանց արտադրանքի ու ծառայությունների արժանիքների վրա, այլ ոչ թե աշխատողների կամ նրանց ընկերների կամ ընտանիքների հետ կապված հատուկ նկատառումներից: Համապատասխանաբար, Ընկերության աշխատողները չպետք է ունենան ֆինանսական կամ այլ տեսակի հարաբերություններ որևիցե մատակարարի հետ, ինչը կարող է հակասել կամ հնարավոր դարձնել հակասություն աշխատողի՝ Կոկա-Կոլա Հելլենիկ –ի լավագույն շահերով գործելու նրա պարտավորության հետ: Օրինակ՝ մատակարարի և Ընկերության միջև որևիցե գործարքի ընթացքում մատակարարը չպետք է վարձատրի կամ իրականացնի այլ տեսակի վճարումներ Կոկա-Կոլա Հելլենիկ–ի որևիցե աշխատողի: Համագործակցությունից դուրս ընկերական հարաբերությունները անխուսափելի են և ընդունելի, սակայն մատակարարները պետք է հոգան, որ որևիցե անձնական հարաբերություն չօգտագործվի Կոկա-Կոլա Հելլենիկ-ի աշխատողի գործնական որոշում կայացնելու վրա: Եթե մատակարարի աշխատողը Կոկա-Կոլա Հելլենիկ -ի աշխատողի հետ ընտանեկան հարաբերությունների մեջ է (ամուսին, ծնող, քույր կամ եղբայր, տատ կամ պապ, երեխա, թոռ, սկեսուր կամ սկեսրար, կամ այլ ընտանիքի անդամ), կամ եթե մատակարարն ունի այլ տեսակի հարաբերություններ Կոկա-Կոլա Հելլենիկ -ի աշխատողի հետ, ինչը կարող է իրենից ներկայացնել շահերի բախում, ապա մատակարարը պետք է հայտնի այդ փաստի մասին Կոկա-Կոլա Հելլենիկ -ին:
Նվերներ, Հյուրասիրություն և Ժամանց
Կոկա-Կոլա Հելլենիկ-ի աշխատողներին արգելվում է մատակարարներից ընդունել ողջամտության սահմաններում և պատշաճ պարագայում կատարվող նորմալ գործնական հյուրասիրությունից ավել որևիցե մի բան։ Ընթացիկ գործնական հյուրասիրությունները և գնահատանքի փոքր նշաններն ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն մատակարարները չեն կարող Կոկա-Կոլա Հելլենիկ -ի աշխատողներին չափազանց արժեքավոր կամ շքեղ նվերներ նվիրել, ինչպես նաև հյուրասիրության կամ ժամանցի այնպիսի առաջարկներ անել, որոնք կարող են անհարկի ազդեցություն թողնելու տպավորություն ստեղծել: Կանխիկի տեսքով նվերները կամ կանխիկին համարժեք նյութական նվերները, ինչպես օրինակ՝ նվեր-քարտերը, թույլատրելի չեն ոչ մի պարագայում: Մատակարարներին մատուցված նվերները կամ հյուրասիրությունը պետք է աջակցեն Ընկերության օրինական գործարար շահերին և պետք է լինեն ողջամիտ և հանգամանքներին համապատասխան: Մեր աշխատողները պետք է մշտապես լինեն ուշադիր լինեն մեր մատակարարների՝ նվերներ և հյուրասիրություն ընդունելու սեփական կանոններին:
Բիզնես և Ֆինանսական Գրառումներ
Երկու կողմերն էլ՝ մատակարարը և Կոկա-Կոլա Հելլենիկ–ը պետք է վարեն ճշգրիտ գրառումներ Կոկա-Կոլա Հելլենիկ-ի նկատմամբ մատակարարի գործունեության մասին՝ ներառյալ բոլոր ծախսերի և վճարումների ճիշտ հաշվառումը: Եթե Կոկա-Կոլա Հելլենիկ–ից գումար է գանձվում մատակարարի աշխատողի ժամերի համար, ապա ժամերի վերաբերյալ գրառումները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ: Մատակարարները չպետք է ուշացնեն հաշիվների ուղարկումը կամ այլ կերպ թույլատրեն ծախսերի տեղափոխումը մեկ այլ հաշվետու ժամանակահատված:
Կաշառակերություն և կոռուպցիա
Մատակարարը պետք է ենթարկվի կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքար դեմ գործող օրենքներին և չկիրառի կաշառքների կամ խարդախության փորձերը։
Մրցակցության մասին օրենքներ
Ակնկալվում է, որ մատակարարը կհամապատասխանի մրցակցության և հակամենաշնորհային բոլոր կիրառելի օրենքներին, որոնք վերաբերում են իր բիզնեսին, ինչպես նաև Կոկա-Կոլա ՀԲՔ-ի հետ համագործակցությանը:
Տեղեկատվության
Պաշտպանություն և Անձնական Տվյալներ Մատակարարը պետք է պահպանի իրեն բացահայտված Կոկա-Կոլա Հելլենիկ–ի և երրորդ անձնաց՝ ոչ հրապարակային տեղեկատվությունը: Մատակարարը պետք է համապատասխանի Տվյալների պաշտպանության կիրառելի օրենքներին, այդ թվում՝ ԵՄ ՏՊԸԿ-ին։
Պատժամիջոցներ
Մատակարարը պետք է համապատասխանի գործող Միջազգային պատժամիջոցներին։
Կենսաբազմազանություն և անտառահատում
Մատակարարը պետք է համապատասխանի կենսաբազմազանության վերաբերյալ գործող օրենսդրությանը և անտառահատումների վերաբերյալ ԵՄ կանոնակարգերին:
Համապատասխանության դրսևորում
Մատակարարը պետք է հնարավորություն ունենա դրսևորելու համապատասխանություն Մատակարարների Ուղեցույց Սկզբունքներին՝ բավարարելով Կոկա-Կոլա Հելլենիկ–ի խնդրանքը և պահանջը:
Եթե Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ութ առանցքային Կոնվենցիաները սահմանեն ավելի բարձր չափանիշներ, քան տեղական օրենսդրությունը, մատակարարը կհամապատասխանի ԱՄԿ-ի չափանիշներին: Այս նվազագույն պահանջները Կոկա-Կոլա Հելլենիկ Ընկերության և իր հաստատված մատակարարների միջև գործող բոլոր համաձայնագրերի մի մասն են: Մենք մեր մատակարարներից ակնկալում ենք, որ նրանք մշակեն և իրագործեն պատշաճ ներքին գործարարական գործընթացներ՝ ապահովելու համար համապատասխանությունը Մատակարարների ուղեցույց սկզբունքներին: Մենք համագործակցում ենք Կոկա-Կոլա Ընկերության հետ, որը կանոնավոր կերպով ներգրավում է անկախ երրորդ կողմերի՝ գնահատելու համար մատակարարների՝ Մատակարարների Ուղեցույց Սկզբունքներին համապատասխանելիությունը. գնահատումը ներառում է գաղտնի հարցազրույցներ աշխատողների, ինչպես նաև Ընկերության տարածքում գործող կապալառուների հետ: Եթե մատակարարին չի հաջողվում պահպանել Մատակարարների Ուղեցույց Սկզբունքների որևէ դրույթ, մատակարարից ակնկալվում է իրականացնել շտկող գործողություններ: Կոկա-Կոլա Հելլենիկ-ը իրավունք է վերապահում դադարեցնել համաձայնագիրը ցանկացած մատակարարի հետ, որը չի կարողանում ապացուցել, որ իրենք պահպանում են սույն Մատակարարի ուղեցույց սկզբունքների պահանջները:
2023 թվականի մայիսի խմբագրություն
Ես հաստատում եմ, որ ստացել եմ «Կոկա-Կոլա Հելլենիկ» Մատակարարների Ուղեցույց Սկզբունքների օրինակը, կարդացել և հասկացել եմ այն։ Ես կղեկավարվեմ Մատակարարների Ուղեցույց Սկզբունքներով՝ գործելով դրանց համապատասխան։