Երևանի պետական համալսարաում Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա-ի կողմից ստեղծված Coca-Cola Video Games Lab հարթակ-լաբորատորիան, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, հայտարարում է GameDev Bootcamp կրթական ծրագիրը, որը նպատակ ունի 16-ից 30 տարեկան երիտասարդների շրջանակում զարգացնել տեսախաղերի ստեղծման և բիզնես հմտությունները, ինչպես նաև աջակցել տեսախաղերի ոլորտում նրանց կողմից ստեղծված ստարտափներին։
Ծրագրի շրջանակում մասնակիցներն իրենց գաղափարներով կներկայանան հեքըթոնային միջոցառման ժամանակ, իսկ հաղթողները կներգրավվեն ծրագրի հաջորդ փուլերին, որտեղ հնարավորություն կունենան՝
ծանոթանալ տեսախաղերի ոլորտի արդի միտումներին և զարգացման հեռանկարներին,
ստանալ տեսախաղերի ստեղծման հիմնարար գիտելիքներ/հմտություններ՝ տեսական և գործնական դասընթացների միջոցով,
սովորել ոլորտային փորձագետներից և զարգացնել իրենց բիզնես հմտությունները՝ մասնակցելով տարբեր թեմաներով վարպետության դասերի,
օգտվել Coca-Cola Video Games Lab հարթակ-լաբորատորիայում առկա բոլոր ռեսուրսներից,
տարբեր միջոցառումների ընթացքում ներկայացնել իրենց գաղափարը և նոր կապեր հաստատել՝ ներդրումների ներգրավման նպատակով։
GameDev Bootcamp կրթական ծրագիրը նախատեսված է տեսախաղերի ստեղծմամբ հետաքրքրված երիտասարդների համար, ովքեր պատրաստ են ցուցաբերել բարձր մոտիվացիա և սովորելու պատրաստակամություն՝ իրենց երազանքի տեսախաղը ստեղծելու համար։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2022թ-ի ապրիլի 25-ը (ներառյալ)։
Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել +374 98 222 351 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ հասցեով։