Site Selector
Current Site: CCH
Site Selector
Current Site: CCH
Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր բիզնեսի յուրաքանչյուր ոլորտում կորպորատիվ պատասխանատվության և կայուն զարգացման մոտեցումներ ինտեգրել:
Կորպորատիվ պատասխանատվությունը և կայուն զարգացումը Կոկա-Կոլա ՀԲՔ-ի մշակույթի անբաժանելի մասն են կազմում: Դրանով են պայմանավորված մեր որոշումները և երկարաժամկետ ներդրումները, որոնք ապահովում են մեր կողմից մնայուն արժեքների ձևավորումը:
Մեր բիզնես ռազմավարությունը ձևավորվել է արժեքների ստեղծման և դրանցով մեր բոլոր շահակիցների՝ սպառողների, հաճախորդների համայնքերի, աշխատակիցների և բաժնետերերի հետ կիսվելու հիմնարար սկզբունքի հիման վրա:
Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հայտնաբերելու համար մեր բիզնեսին վերաբերող նշանակալից հարցերը: Կայուն զարգացման վերաբերյալ մեր հանձնառությունները ձևավորվում են մեր նյութական հարցերը մեր ռազմավարական առաջնահերթությունների հետ կապակցելուց:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ի կայուն զարգացման մոտեցման հիմքում ընկած ռազմավարական նպատակներն են՝
2016թ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը միացավ ԱՄՆՄԶԳ-ին և ՀՀ ԲՆապահպանության նախարարությանը Հայանիստ համայնքում բնական ռեսուրսների կառավարումը բարելավելու և ստորգետնյա ջրերի օգտագործումը կրճատելու համար:
Մենք նվազեցնում ենք շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը ամբողջ արժեշղթայում՝ նպատակահարմարության դեպքում կիրառելով հատուկ թիրախներ, որոնք նպատակաուղղված են՝
Մենք աջակցում ենք մեր համայնքներին՝
Ի վերջո կայուն զարգացման մեր մոտեցումը վերածվում է հատուկ հանձնառությունների, որոնք մենք նպատակ ունենք իրագործել մինչև 2020թ կամ ավելի շուտ:
Մեր համայնքների մոտ վստահություն ձևավորելու համար մենք Կոկա-Կոլա ՀԲՔ-ում կարևորում ենք կառավարման համակողմանի շրջանակի դերը, որը նվազեցնում է ռիսկն ամբողջ արժեշղթայում: Նպատակահարմարության դեպքում այն օգտվում է Կոկա-Կոլա համակարգի մասը լինելու հանգամանքից:
Մենք հանձն ենք առել ապահովել ուժեղ կորպորատիվ կառավարում և առաջնորդություն, իչպես նաև՝ մեր բացահայտումների ժամանակ թափանցիկություն: Մենք կանոնավոր կերպով զեկուցում ենք մեր հավակնոտ ռազմավարությունների և երկարաժամկետ թիրախային նպատակների մասով մեր առաջընթացի մասին: