Site Selector
Current Site: CCH
Site Selector
Current Site: CCH
3 հիմնական հատկանիշներ, որոնք կօգնեն հաջողության հասնել
Ռուբեն Աղաբաբյան
- Հավակնոտություն
- Նպատակասլացություն
- Պատասխանատվություն
Դու կզարգացնես քո առաջնորդության հմտությունները՝ աշխատելով արագ զարգացող, բազմազգ միջավայրում, որտեղ հնավորություն կունենաս ծանաթանալու թոփ առաջնորդների, համաշխարհային ռեսուրսների և պորտֆոլիոյի հետ։
Դու կլինես այն անձը, ով կատարում է փոփոխություն՝ ազդելով բիզնեսի, թիմի և համայնքների գործունեության վրա,որտեղ ապրում և աշխատում ենք։
Ինչպիսին էլ լինեն ձգտումներդ, կարողություններն ու պատրաստվածությունը, դու կունենաս շատ հնարավորություններ կունենաս միջֆունկցիոնալ, միջերկրային կամ տեղակաան միջավայրում հետագայում զարգանալու համար։Կրիր կարիերայիդ պատասխանատվությունը՝ ընտրելով սեփական ուղիդ։ Դու կունենաս ազատություն ձևավորելու քո իսկ դերը՝ ապահովելով արդյունքներ:
Սեղմեք այստեղ որոնելու Կոկա-Կոլա ՀԲՔ-ում առկա աշխատանքները և դիմելու դրանց համար: Ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրել չափանիշ, որը կօգնի գտնել Ձեզ հետաքրքրող աշխատանքները:Եթե գտնում եք Ձեզ հետաքրքրող աշխատանքը, սեղմում եք «Դիմել» կոճակը, այնուհետև անհրաժեշտ է մեր հարթակում ստեղծել Ձեր էջը տվյալ աշխատանքին դիմելու համար:
Մեր թափուր աշխատատեղերը սովորաբար նաև գովազդվում են ներքին աշխատաշուկայի հարթակներում, հավաքագրման պորտալներում, Լինկդինում և տեղական համապատասխան այլ աղբյուրներում, հետևաբար կարող եք սկսել դիմելու գործընթացը՝ օգտագործելով վերոնշյալ ուղիները:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ում առկա որևէ հաստիքի դիմելու համար սեղմեք այստեղ և դիմեք Ձեզ հետաքրքրող պաշտոնի համար:Եթե արդեն իսկ ստեղծել եք Ձեր էջը, ավտոմատ կերպով կտեղեկացվեք դիմումի և ընտրության գործընթացի յուրաքանչյուր փուլի մասին:Այսինքն, եթե դիմել եք որևէ պաշտոնի համար, ապա պետք է ստանաք հաստատող էլ-նամակ այն հասցեին, որը Դուք օգտագործել եք Ձեր էջը ստեղծելու համար:
Հաշվի առնելով մեր կազմակերպությունում հաստիքների, բաժինների, շուկաների լայն շրջանակը, ինչպես նաև մեր առաջնորդների և գործընկերների ամուր աջակցությունը՝ Կոկա-Կոլա ՀԲՔ-ում կան կարիերայի զարգացման մեծ հնարավորություններ:Ձեր կարիերայի աճի ուղին կախված է Ձեզնից, Ձեր ներուժից, հմտություններից, նպատակներից և նախասիրություններից:Եկե՛ք միասին բացահայտենք, թե ինչ զարմանահրաշ ճանապարհորդություն Դուք կարող եք սկսել:
Հարցազրույցը սովորաբար համարվում է մեր ընտրության գործընթացի վերջնական փուլերից մեկը, որտեղ մեր թիմը հնարավորություն է ունենում ավելի շատ Ձեզ ճանաչել, ծանոթանալ Ձեր հմտություններին և փորձին:Ընտրության գործընթացի մանրամասներին կաող եք ծանոթանալ վերևում՝ ընտրության գործընթացը հատվածում:
Երբ Դուք որոնում և Ձեզ հետաքրքրող աշխատանքն եք գտնում Կոկա-Կոլա ՀԲՔ-ում, բացվում է համապատասխան էջ՝ բոլոր հասանելի աշխատանքների մանրամասն նկարագրություններով:Ձեզ կտրամադրվի ցանկանցած այլ լրացուցիչ տեղեկատվություն, եթե հրավիրվում եք հարցազրույցի կամ մեր հավաքագրողներից մեկը ընտրության գործընթացի ընթացքում կապ է հաստատում Ձեզ հետ:
Ընտրության գործընթացի յուրաքանչյուր փուլից հետո մեր թեկնածուներին պարբերաբար տրամադրվում է հետադարձ կապ:Եթե մասնակցել եք վերջին փուլին, սակայն մեզնից որևէ հետադարձ կապ չեք ստացել, դա նշանակում է, որ տվյալ պաշտոնը դեռ թափուր է, և ընտրության գործընթացը դեռ ավարտված չէ:Դուք կարող եք ցանկացած պահի ստուգել Ձեր բոլոր դիմումների կարգավիճակը՝ մուտք գործելով այս կայքում Ձեր կողմից ստեղծված պրոֆիլը:
Ընտրության գործընթացի յուրաքանչյուր փուլից հետո, թեկնածուները հետադարձ կապ են ստանում են Կոկա-Կոլա ՀԲՔ-ի տաղանդների համալրման թիմից կա՛մ էլեկտրոնային նամակի, կա՛մ հեռախոսազանգի միջոցով:Հարցազրույցի փուլին մասնակցած թեկնածուները սովորաբար հետադարձ կապ են ստանում հեռախոսազանգի միջոցով:
Հենց որ մեր կարիերայի կայքէջում Դուք ստեղծում եք Ձեր պրոֆիլը և սկսում դիմելու գործընթացը, կարող եք ցանկացած պահի մուտք գործել և տեսնել դիմումի կարգավիճակը:
Այո, մենք խրախուսում ենք, որ դիմեք:Մենք կարող ենք վերանայել Ձեր դիմումը և այնուհետև որոշել, թե արդյոք ընթացք կտանք դրան ընտրության գործընթացում:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ի որևէ պաշտոնի դիմելու համար անհրաժեշտ է ստեղծել պրոֆիլ այստեղ:Այնուհետև Դուք կարող եք նաև ներբեռնել Ձեր տվյալները Լինկդինի պրոֆիլից:
Այո, Դուք կարող եք դիմել այնքան թափուր աշխատատեղերի համար, որոնք համապատասխանում են Ձեր հմտություններին, փորձին և կարիերայի ձգտումներին: