Համայնք

Համայնք

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն համայնքի ակտիվ անդամ է բոլոր այն 29 երկրներում, որտեղ այն գործունեություն է ծավալում:

Որպես համայնքի ակտիվ անդամ մենք լիովին ներգրավված ենք մեր տեղական համայնքների կյանքում:

Կյանքի որակի բարելավումը  և տեղական համայնքներում ներդրումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առանցքային հարցերից է:  Մեր հիմնական բիզնես գործունեությունը մեզ օգնում է նոր և գրավիչ աշխատատեղեր  ստեղծել տեղի աշխատուժի համար, վճարել հարկերը, ինչը նպաստում է տեղի տնտեսությանը և տեղի այն համայնքային նախագծերին, որոնք  գործ ունեն բնապահպանական և սոցիալական հարցերի հետ: Մենք գործակցում ենք շահակիցների և տեղի համայնքների հետ  տարբեր խնդիրների արձագանքելու համար  և նպաստում նրանց կայուն զարգացմանը:

Մեր համայնքային ներդրումների ծրագիրը կենտրոնանում է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնապահպանական նախաձեռնությունների, համայնքի բարեկեցության և երիտասարդների զարգացման վրա:

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում

Որպես ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման  մեր ռազմավարության մի մաս մենք գործակցում ենք կառավարական և հասարակական կազմակերպությունների հետ՝ ջրային ռեսուրսների կայուն զարգացող կառավարմանը և ջրօգտագործողների կայուն զարգացող պրակտիկաներին սատարելու համար: 

2025թ․-ի սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքում մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ միտված Մայակովսկի բնակավայրում ոռոգման համակարգի բարելավմանը։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Աբովյանի համայնքապետարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ազդարարեց ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցման նպատակը խմելու ջրի խնայողությունն է՝ ոռոգման համակարգի բարելավման միջոցով:

Մենք աջակցում ենք այն կրթական ծրագրերը, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը Մենք աջակցում ենք այն կրթական ծրագրերը, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը

Մենք օժանդակել և մասնակցել ենք ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ «Կարևոր  է ամեն կաթիլը» նախագծին, որը նպատակ ուներ պահպանել Աղստև գետի ավազանը, ինչպես նաև՝ ԳԱՏՈ նախաձեռնությանը Հայանիստ համայնքում։

water water

Երիտասարդների զարգացում

Կոկա-Կոլա ՀԲՔ-ի շուկաներում երիտասարդների շրջանում գործազրկությունը շարունակում է մնալ որպես նշանակալից մարտահրավեր: Հայաստանում մենք առաջարկում ենք պրակտիկա ձեռք բերելու հնարավորություն: Ներկայումս մենք կրթական ծրագրեր ենք մշակում որպեսզի քիչ առավելություններ ունեցող  երիտասարդներին տանք հնարավորություններ՝ սովորեցնելով կյանքի և բիզնես հմտություններ:

Մենք աջակցում ենք այն կրթական ծրագրերը, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը Մենք աջակցում ենք այն կրթական ծրագրերը, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը «Ինքնաճանաչումից դեպի ինքնազարգացում» խորագրով միջոցառում

Մեր կորպորատիվ կամավորական ծրագրերը

Երբ ցանկանում եք աշխարհը փոխել դեպի լավը, սկսե՛ք Ձեզանից: Մենք մեր մարդկանց հնարավորություն ենք տալիս օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ամենաշատը ունեն։ Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին իրենց ժամանակը տրամադրել այն բաներին, որոնք ոգեշնչում են ավելի լավ ապագայի համար:

2025թ․-ին՝ Ամանորյա տոների ընթացքում մեր աշխատակիցները կրկին միավորվեցին «Աշխարհին շատ Սանտաներ են պետք» ամանորյա կամավորական նախաձեռնության շրջանակում՝ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներին աջակցելու համար։ Նախաձեռնությունը շարունակաբար պարգևում է տոնական ուրախություն և ջերմություն այն երեխաներին, ովքեր ամենից շատն ունեն դրա կարիքը։

Youth Youth

Ակտիվ կենսակերպ

Մենք համագործակցել ենք Երևանի Street Workout-ի (փողոցային մարզումներ) հետ «Եղի՛ր ակտիվ, եղի՛ր առողջ» ծրագրի շրջանակներում  և «Վերադարձ Հայաստանի» հետ՝ «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» շրջանակներում: Մի քանի տարի մենք կազմակերպել ենք Կոկա-Կոլայի  գավաթի ֆուտբոլի առաջնություններ տեղի դպրոցների համար՝ համագործակցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Sports Sports

Share

Հաճախ տրվող հարցեր

Այստեղ կարող եք տեսնել Կոկա-Կոլա Ընկերության, Կոկա-Կոլա-ի բաղադրիչների, պատմության, կայուն զարգացման, որակի, աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները։