Հարաբերությունները Կոկա-Կոլա ընկերության հետ

Հարաբերությունները Կոկա-Կոլա ընկերության հետ

Մենք Կոկա-Կոլա ընկերության շշալցնող գործընկերն ենք և Կոկա-Կոլա համակարգի՝ ոչ ալկոհոլային ըմպելիքների մատակարարման աշխարհի ամենաընդարձակ համակարգի անդամը:

Կոկա-Կոլա ընկերությունը և իր 300 շշալցնող գործընկերները, այդ թվում՝  Կոկա-Կոլա ՀԲՔ-ն,  միասին կազմում են Կոկա-Կոլա համակարգը: Համակարգը արժեք է ստեղծում թե՛ հաճախորդների և թե՛ սպառողների համար, ինչը նրան յուրահատուկ է դարձնում բիզնեսների շարքում:     

Ամբողջ համակարգի կայուն աճը կախված է Կոկա-Կոլա ընկերության և իր շշալցնող գործընկերների կողմից արժեքներ և նպատակներ կիսելուց,  ինչպես նաև՝ բոլոր կողմերի միջև առկա համագործակցությունից և օժանդակությունից:   

Ինչպես ենք մենք աշխատում Կոկա-Կոլա ընկերության հետ

Կոկա-Կոլա ընկերությունն աշխարհի ամենամեծ ըմպելիքներ արտադրող  ընկերությունն է և գործում է ավելի քան 200 երկրներում: Վերջինիս ապրանքանիշերի թվին են պատկանում՝ աշխարհի համար առաջին հինգ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքները՝ Կոկա-Կոլան, Կոկա-Կոլա Զերոն  (դիետիկ Կոկա-Կոլա), Սփրայտը և Ֆանտան:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն համադրում է Կոկա-Կոլա ընկերության համոզմունքները, ռեսուրսները և փորձը շշալցման, առաքման և վաճառքի ոլորտում մեր փորձի հետ: Մենք միասին արժեք ենք ձևավորում ավելի քան 60 տարի:  

coca-cola logo_11zon coca-cola logo_11zon

Այսօր Կոկա-Կոլա Ընկերության լոգոն կարելի է գտնել ամենուր

Պահանջարկի ձևավորումը

Կոկա-Կոլա ընկերությունը պատասխանատու է սպառողների շուկայավարման և ապրանքանիշի զարգացման միջոցով պահանջարկ ձևավորելու համար: Այն նաև հայթայթում է բաղադրամասերը և արտադրում ու վաճառում է  խտանյութեր, ըմպելիքների հիմքեր և օշարակներ:

Պահանջարկի բավարարում

Որպես շշալցնող գործընկեր Կոկա-Կոլա ՀԲՔ-ն պատասխանատու է պահանջների բավարարման համար՝ արտադրելով, փաթեթավորելով, բաշխելով և վաճառելով ավարտուն ապրանքանիշով ոչ ալկոհոլային ըմպելիքները հաճախորդներին, որոնք հետո ապրանքները վաճառում են սպառողներին: Մենք նաև պատասխանատու ենք հաճախորդների շուկայավարման և իրացման շուկայի կատարողականի համար:     

Կոկա-Կոլա ընկերության համոզմունքները, ռեսուրսները և փորձը շշալցման, բաշխման և վաճառքի մեր սեփական փորձի հետ միավորելով մենք միասին ձևավորում ենք արժեք: 

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն Կոկա-Կոլա ընկերության արտադրանքի աշխարհի ամենախոշոր շշալցնողներից է, որի 28 երկրներում և երեք մայրցամաքներում տարեկան վաճառքը կազմում է ավելի քան 2 մլրդ. պայմանական միավոր՝ ծառայելով մոտ 595 միլիոն բնակչության:

coca-cola armenia tccc_11zon coca-cola armenia tccc_11zon

Կոկա-Կոլա ՀԲՔ Գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում

Օգտակար հղումներ

Share