Կայուն զարգացման վարկանիշներ

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն համաշխարհային մակարդակով դասակարգվում է կայուն զարգացման հիմնական չափորոշիչներում, այդ թվում՝ Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքների (ԴՋԿԶԻ), CDP և FTSE4Good-ի:

Որպես Կոկա-Կոլա ՀԲՔ խմբի անդամ մենք նույնպես հանձն ենք առել ըմպելիքների արտադրության ոլորտում լինել կայուն զարգացման կիրառման ու կատարողականի առաջատար:

Dow Jones Sustainability Indices logo | Դոու Ջոնս կայունության ինդեքսների լոգո

Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքս (ԴՋԿԶԻ)

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն աշխարհի կայուն զարգացման առաջատարներից է ըմպելիքների ոլորտում ՝ ըմպելիք արտադրող ընկերությունների շարքում երեք տարի անընդմեջ՝ 2014, 2015 և 2016թթ, լինելով Դոու Ջոնսի համաշխարհային և Եվրոպայի կայուն զարգացման ինդեքսների առաջին տեղում: Մենք ներառված ենք եղել ԴՋԿԶԻ-ում ամեն տարի՝ սկսած 2008թ.-ից, ինչը մեր կայուն զարգացման կատարաղականի շարունակ կատարելագործման վրա կենտրոնացած լինելու ճանաչումն է: 1999թ գործարկված ԴՋԿԶԻ-ն համարվում է կորպորատիվ կայուն զարգացման համաշխարհային չափորոշիչ:

Ավելին Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսների մասին

RobecoSAM sustainability award logo

RobecoSAM

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն ճանաչվել է ոլորտի առաջատար՝ խմիչքների ոլորտում ամենաբարձր կատարողականություն ունեցող ընկերություն, և պարգևատրվել է ոսկե դասի մրցանակով RobecoSAM-ի ամենամյա Կորպորատիվ կայուն զարգացման գնահատման ժամանակ: RobecoSAM-ը կայուն զարգացման ներդրումների մասնագետ է: Կորպորատիվ կայուն զարգացման գնահատումը կենտրոնացած է այն ֆինանսապես նշանակալից գործոնների ուսումնասիրության վրա, որոնք ազդում են ընկերության հիմնական բիզնես արժեքների խթանիչների վրա:  

 Ավելին RobecoSAM-ի մասին

 

FTSE4Good logo

FTSE4Good

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն շարունակ ներառված է եղել FTSE4Good ինդեքսի ցանկում սկսած 2001թ.-ից: Ցուցանիշների այս շարքը նախատեսված է Լոնդոնի արժեթղթերի շուկայի ցանկում ներառված այն ընկերությունների կատարողականը չափելու համար, որոնք դրսևորում են ուժեղ Բնապահպանական, Սոցիալական և Կառավարման (ԲՍԿ) պրակտիկա:

Ավելին FTSE4Good-ի մասին

Vigeo logo | Վիգեո լոգո

Վիգեո

Վիգեոն Կոկա-Կոլա ՀԲՔ-ին գնահատել է սկսած 2004թ.-ից: 2015թ մենք նաև ներառված էինք Վիգեոյի Եվրոպայի Ինդեքսի առաջին 120 ընկերությունների շարքում: Վիգեո խումբը ապահովում է վերլուծություն ակտիվների կառավարիչների համար՝ գնահատելով ընկերությունների կատարողականությունը կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության ոլորտում:

Ավելին Վիգեոի մասին

Carbon Disclosure Project logo

Ածխածնի բացահայտման նախագծի (ԱԲՆ) ինդեքսներ

2016թ ԱԲՆ Կոկա-Կոլա ՀԲՔ-ին ճանաչել է Գլոբալ կլիմայի Ա վարկանիշով։ ԱԲՆ համաշխարհային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տրամադրում է բնական կապիտալի բացահայտման համակարգ, որի օգնությամբ ընկերությունները զեկուցում, կառավարում և կիսվում են շրջակա միջավայրի պահպանման վերբերյալ կենսական տեղեկատվությամբ։ 

Ավելին ԱԲՆ-ի մասին

Forum Ethibel logo

Forum ETHIBEL

Մենք ներառված ենք Ethibel-ի ԳԵՐԱԶԱՆՑ ներդրման ռեգիստրում սկսած 2007թ.-ից:  Forum ETHIBEL-ը անկախ գործակալություն է, որը բանկերին և բրոքերներին խորհուրդներ է տալիս սոցիալապես պատասխանատու ներդրումների հարցում՝ վերանայելով ամբողջ աշխարհի ընկերությունների տնտեսական, սոցիալական և բնապահանական կատարողականությունը: ETHIBEL-ը փնտրում է ընկերությունների, որոնք հանդիսանում են սոցիալապես պատասխանատու ձեռներեցության միտումների թելադրողները իրենց ոլորտում և տարածաշրջանում:

Ավելին Forum ETHIBEL-ի մասին

ECPI logo

ECPI

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն ECPI ինդեքսներում է 2010թ-ից սկսած: ECPI-ն դասակարգման և ինդեքսների առաջատար ընկերություն է, որը նվիրված է   ԲՍԿ (Բնապահպանական, Սոցիալական և Կառավարման) գիտական հետազոտությանը սկսած 1997թ-ից:

 Ավելին  ECPI-ի մասին

MSCI ESG research logo

MSCI ԲՍԿ գիտական հետազոտություն

Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋին Ոչ նյութական ակտիվների գնահատման ԱԱԱ դասի ամենաբարձր վարկանիշն ունի և դասվում է ոլորտի առաջատար 18% ընկերությունների շարքին:

MSCI Inc. ներդրումային որոշումների օժանդակության գործիքներ, այդ թվում՝ ցուցանիշներ, ԲՍԿ տվյալներ և գիտական հետազոտություն է տրամադրում ներդրողներին ամբողջ աշխարհում:

Ավելին MSCI-ի մասին