Կոկա-Կոլա ՀԲՔ կայուն բիզնես

Կայուն բիզնես

    Կայունության մեր մոտեցումը

    Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր բիզնեսի յուրաքանչյուր ոլորտում կորպորատիվ պատասխանատվության և կայուն զարգացման մոտեցումներ ինտեգրել:

    Կորպորատիվ պատասխանատվությունը և կայուն զարգացումը Կոկա-Կոլա ՀԲՔ-ի մշակույթի անբաժանելի մասն են կազմում: Դրանով են պայմանավորված մեր որոշումները և երկարաժամկետ ներդրումները, որոնք ապահովում են մեր կողմից մնայուն արժեքների ձևավորումը:

    Մեր բիզնես ռազմավարությունը ձևավորվել է արժեքների ստեղծման և դրանցով մեր բոլոր շահակիցների՝ սպառողների, հաճախորդների համայնքերի, աշխատակիցների և բաժնետերերի հետ կիսվելու հիմնարար սկզբունքի հիման վրա:

    Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հայտնաբերելու համար մեր բիզնեսին վերաբերող նշանակալից հարցերը: Կայուն զարգացման վերաբերյալ մեր հանձնառությունները ձևավորվում են մեր նյութական հարցերը մեր ռազմավարական առաջնահերթությունների հետ կապակցելուց:

    Կոկա-Կոլա ՀԲՔ-ի կայուն զարգացման մոտեցման հիմքում ընկած ռազմավարական նպատակներն են՝

    • շրջակա միջավայրի վրա մեր ազդեցության նվազեցումը
    • մեր համայնքներին աջակցությունը
    2016թ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը միացավ ԱՄՆՄԶԳ-ին և ՀՀ ԲՆապահպանության նախարարությանը Հայանիստ համայնքում բնական ռեսուրսների կառավարումը բարելավելու և ստորգետնյա ջրերի օգտագործումը կրճատելու համար: 2016թ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը միացավ ԱՄՆՄԶԳ-ին և ՀՀ ԲՆապահպանության նախարարությանը Հայանիստ համայնքում բնական ռեսուրսների կառավարումը բարելավելու և ստորգետնյա ջրերի օգտագործումը կրճատելու համար:

    2016թ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը միացավ ԱՄՆՄԶԳ-ին և ՀՀ ԲՆապահպանության նախարարությանը Հայանիստ համայնքում բնական ռեսուրսների կառավարումը բարելավելու և ստորգետնյա ջրերի օգտագործումը կրճատելու համար:

    Շրջակա միջավայր

    Մենք նվազեցնում ենք շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը ամբողջ արժեշղթայում՝ նպատակահարմարության դեպքում կիրառելով հատուկ թիրախներ, որոնք նպատակաուղղված են՝

    • ջրի, էլեկտրաէներգիայի օգտագործումը և առաջացած թափոնները կրճատելուն
    • ջերմոցային գազերի մեր արտանետումները արմատապես կրճատելուն  
    • փաթեթավորման կատարելագործմանը, վերականգնման և վերամշակման ավելացմանը, աղբանոցներում թափոնների կրճատմանը
    • աղբյուրների կայուն զարգացմանը

    Համայնքներ

    18813422_2011241082438261_2052137762953564546_n 18813422_2011241082438261_2052137762953564546_n

    Մենք աջակցում ենք մեր համայնքներին՝

    • ստեղծելով դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն այնտեղ, որտեղ մենք բիզնես գործունեություն ենք ծավալում
    • օժանդակելով համայնքի ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ծրագրերին
    • կիրառելով ստաժավորման ծրագրեր և երիտասարդների զբաղվածության հարցը լուծելու նպատակով գործակցելով կրթական հիմնարկների հետ
    • արտակարգ իրավիճակների դեմ միջոցների տրամադրման հարցում գործակցելով միջազգային կազմակերպությունների հետ:

     

    Ի վերջո կայուն զարգացման մեր մոտեցումը վերածվում է հատուկ հանձնառությունների, որոնք մենք նպատակ ունենք իրագործել մինչև 2020թ կամ ավելի շուտ:

    Մեր համայնքների մոտ վստահություն ձևավորելու համար մենք Կոկա-Կոլա ՀԲՔ-ում կարևորում ենք կառավարման համակողմանի  շրջանակի դերը, որը նվազեցնում է ռիսկն ամբողջ արժեշղթայում: Նպատակահարմարության դեպքում այն օգտվում է Կոկա-Կոլա համակարգի մասը լինելու հանգամանքից:

    Մենք հանձն ենք առել ապահովել ուժեղ կորպորատիվ կառավարում և առաջնորդություն, իչպես նաև՝ մեր բացահայտումների ժամանակ թափանցիկություն: Մենք կանոնավոր կերպով զեկուցում ենք մեր հավակնոտ ռազմավարությունների և երկարաժամկետ թիրախային նպատակների մասով մեր առաջընթացի մասին:

    Share

    Մենք նպատակ ունենք մեր բիզնեսը վարել էթիկական, պատասխանատու և կայուն զարգացման եղանակով՝ որդեգրելով կառավարման առաջատար համակարգեր և չափանիշներ, որոնք օգնում են մեզ շարունակաբար բարելավել մեր կատարողականը:

    Կառավարման համակարգեր

    Հայաստանում որակի, սննդի անվտանգության, շրջակա միջավայրի և առողջության ու անվտանգության առումով մենք կիրառում ենք միջազգայնորեն ճանաչված կառավարման համակարգեր: Դրանք են՝

     

    • որակի կառավարումը (ISO 9001)
    • սննդի անվտանգությունը (FSSC 22000)
    • շրջակա միջավայրի կառավարումը (ISO 14001) 
    • մասնագիտական առողջությունը և անվտանգությունը (OHSAS 18001)

    Մենք բոլոր վերոնշյալների համար ունենք վկայագրեր իսկ մեր առաջընթացի մասին զեկուցում ենք Կայուն զարգացման մասին մեր հաշվետվությունում:

    Չափանիշեր

    Ի լրում ամենի մենք հետևում ենք առաջատար արտասահմանյան չափանիշներին՝ որոշ հարցերի կառավարման, չափման և զեկուցման համար: Դրանք են՝

    • Ջերմոցային գազերի արձանագրություն՝ մենք հաշվարկում ենք ջերմոցային գազերի մեր արտանետումների մասին տվյալները, որոնք հետո ներկայացվում են Ջերմոցային գազերի արձանագրությունում:
    • Լոնդոնի համեմատական վերլուծության խմբի մոդելը (անգլերեն՝ London Benchmarking Group model)  ՝ մենք գնահատում և զեկուցում ենք մեր համայնքային ներդրումների մասին Լոնդոնի համեմատական վերլուծության խմբի լայնորեն ճանաչված մոտեցման համաձայն:
    • Գլոբալ հաշվետվողականության նախաձեռնություն (ԳԶՆ) (անգլերեն՝ Global Reporting Initiative (GRI))՝ մեր առաջընթացի մասին մենք զեկուցում ենք մեր Կայուն զարգացման մասին հաշվետվությունում՝ կիրառելով կայուն զարգացման մասին հաշվետվողականության առաջատար համակարգը: 

    Բնապահպանական մշտադիտարկումը

    Երևանի մեր շշալցման գործարանում մենք մշտադիտարկում ենք հետևյալ բնապահպանական բնորոշիչները՝

    • էներգիայի սպառում
    • ջրի սպառում
    • արտադրության ընթացքում առաջացած ողջ աղբը
    • վերամշակված աղբ

    Ներբեռնումներ

    var_7913 var_7913

    Մենք ակտիվորեն ներգրավում ենք մեր գործընկերներին, լսում նրանց այն կարծիքները մեր համայնքների և բիզնեսի համար առավել կարևոր հարցերի շուրջ

    Շահակիցները խմբեր են, որոնց վրա ձեռնարկությունն ունի ազդեցություն և որոնք միաժամանակ ազդում են ձեռնարկության վրա:

    Մեր հաջողության համար էական նշանակություն ունի գործակցելը այն մարդկանց, բիզնեսների և կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր շահագրգռվածությունը կայուն ապագա ստեղծելու հացրում և ներդրում ունեն մեր բիզնեսում: Մեր շահակիցների ներգրավվածությունն ամրապնդում է մեր հարաբերությունները և օգնում մեր հանձնառություններն իրագործելու համար ավելի լավ բիզնես որոշումներ կայացնել: 

    Մենք համայնքի ակտիվ անդամն ենք և ամեն օր մեր ողջ արժեշղթայում աշխատում ենք մեր հաճախորդների, մատակարարների և այլ բիզնես գործընկերների հետ, ինչպես նաև՝ կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական կազմակերպությունների, գիտական համայնքների, միջկառավարական կազմակերպությունների, տեղի համայնքների ներկայացուցիչների և մեր սպառողների հետ:

    • Մենք աշխատում ենք տեղի համայնքների հետ կայուն լուծումների համար, որոնք սատարում են տեղի կայուն զարգացման նպատակներին:
    • Խմբի մակարդակով մենք ներգրավված ենք այնպիսի բազմազան միջազգային կազմակերպություններում և բիզնես միավորումներում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտը» և ԳԸԱԵԳՄ-ն, մինչդեռ որպես Գլոբալ հաշվետվողականության նախաձեռնության (ԳՀՆ) կազմակերպչական շահակիցներ մենք կիսվում ենք փորձով և սովորում այլ ընկերությունների և ոլորտների մարդկանցից:
    • Կոկա-Կոլա ընկերության հետ մեր գործընկերության միջոցով մեր համար հասանելի են համաշխարհային և տեղական սպառողների կարծիքները, և մենք նաև հավաստիանում ենք, որ կայուն զարգացմանը վերաբերող մեր գործընկերությունները և գործողությունները համահունչ են նրանց մոտեցումներին:
    • Մենք շահակիցներին բնորոշում ենք որպես մարդիկ կամ ընկերություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրում են մեր գործողությունների ազդեցությունը և իրենց հերթին նույնպես ազդում են մեր բիզնեսի կայուն աճի կարողության վրա:
    • Մեր շահակիցների թվում են մեր աշխատակիցները, հաճախորդները, սպառողները, մատակարարները, կառավարությունը, կանոնակարգող մարմինները և համայնքները: Մենք նաև նեգրավված ենք այլ կազմակերպություններում օրինակ՝ այն ՀԿ-ներում, որոնք ներկայացնում են մեր շահակիցների շահերը:
    • Մեր շահակիցների հետ կանոնավոր փոխգործունեության միջոցով մենք շարունակ սովորում ենք և ավելի դինամիկ կերպով ենք ըմբռնում արժեքի ստեղծման մեր գործընթացների համար առավել էական հարցերը և հասկանում, թե ինչպես պետք է բարելավել դրանց կառավարումը: Ի վերջո մենք նաև հուսով ենք դրսևորել թափանցիկություն և հաշվետվողականություն՝ վաստակելով մեր շահակիցների վստահությունը:

    Ներբեռնումներ

    Կոկա-Կոլա ՀԲՔ-ն համաշխարհային մակարդակով դասակարգվում է կայուն զարգացման հիմնական չափորոշիչներում, այդ թվում՝ Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքների (ԴՋԿԶԻ), CDP և FTSE4Good-ի

    Որպես Կոկա-Կոլա ՀԲՔ խմբի անդամ մենք նույնպես հանձն ենք առել ըմպելիքների արտադրության ոլորտում լինել կայուն զարգացման կիրառման ու կատարողականի առաջատար:

    djsi-main djsi-main

    Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքս (ԴՋԿԶԻ)

    Կոկա-Կոլա ՀԲՔ-ն աշխարհի կայուն զարգացման առաջատարներից է ըմպելիքների ոլորտում ՝ ըմպելիք արտադրող ընկերությունների շարքում երեք տարի անընդմեջ՝ 2014, 2015 և 2016թթ, լինելով Դոու Ջոնսի համաշխարհային և Եվրոպայի կայուն զարգացման ինդեքսների առաջին տեղում: Մենք ներառված ենք եղել ԴՋԿԶԻ-ում ամեն տարի՝ սկսած 2008թ.-ից, ինչը մեր կայուն զարգացման կատարաղականի շարունակ կատարելագործման վրա կենտրոնացած լինելու ճանաչումն է: 1999թ գործարկված ԴՋԿԶԻ-ն համարվում է կորպորատիվ կայուն զարգացման համաշխարհային չափորոշիչ:

     

    robecosam_sustawardleader_rgb_1200x675 robecosam_sustawardleader_rgb_1200x675

    RobecoSAM

    Կոկա-Կոլա ՀԲՔ-ն ճանաչվել է ոլորտի առաջատար՝ խմիչքների ոլորտում ամենաբարձր կատարողականություն ունեցող ընկերություն, և պարգևատրվել է ոսկե դասի մրցանակով RobecoSAM-ի ամենամյա Կորպորատիվ կայուն զարգացման գնահատման ժամանակ: RobecoSAM-ը կայուն զարգացման ներդրումների մասնագետ է: Կորպորատիվ կայուն զարգացման գնահատումը կենտրոնացած է այն ֆինանսապես նշանակալից գործոնների ուսումնասիրության վրա, որոնք ազդում են ընկերության հիմնական բիզնես արժեքների խթանիչների վրա:  

    ftse4good ftse4good

    FTSE4Good

    Կոկա-Կոլա ՀԲՔ-ն շարունակ ներառված է եղել FTSE4Good ինդեքսի ցանկում սկսած 2001թ.-ից: Ցուցանիշների այս շարքը նախատեսված է Լոնդոնի արժեթղթերի շուկայի ցանկում ներառված այն ընկերությունների կատարողականը չափելու համար, որոնք դրսևորում են ուժեղ Բնապահպանական, Սոցիալական և Կառավարման (ԲՍԿ) պրակտիկա:

    vigeo-eiris-low-res-1 vigeo-eiris-low-res-1

    Վիգեո

    Վիգեոն Կոկա-Կոլա ՀԲՔ-ին գնահատել է սկսած 2004թ.-ից: 2015թ մենք նաև ներառված էինք Վիգեոյի Եվրոպայի Ինդեքսի առաջին 120 ընկերությունների շարքում: Վիգեո խումբը ապահովում է վերլուծություն ակտիվների կառավարիչների համար՝ գնահատելով ընկերությունների կատարողականությունը կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության ոլորտում:

    Ավելին Վիգեոի մասին 

    cdp cdp

    Ածխածնի բացահայտման նախագծի (ԱԲՆ) ինդեքսներ

    2016թ ԱԲՆ Կոկա-Կոլա ՀԲՔ-ին ճանաչել է Գլոբալ կլիմայի Ա վարկանիշով։ ԱԲՆ համաշխարհային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տրամադրում է բնական կապիտալի բացահայտման համակարգ, որի օգնությամբ ընկերությունները զեկուցում, կառավարում և կիսվում են շրջակա միջավայրի պահպանման վերբերյալ կենսական տեղեկատվությամբ։ 

     

    ethibel ethibel

    Forum ETHIBEL

    Մենք ներառված ենք Ethibel-ի ԳԵՐԱԶԱՆՑ ներդրման ռեգիստրում սկսած 2007թ.-ից:  Forum ETHIBEL-ը անկախ գործակալություն է, որը բանկերին և բրոքերներին խորհուրդներ է տալիս սոցիալապես պատասխանատու ներդրումների հարցում՝ վերանայելով ամբողջ աշխարհի ընկերությունների տնտեսական, սոցիալական և բնապահանական կատարողականությունը: ETHIBEL-ը փնտրում է ընկերությունների, որոնք հանդիսանում են սոցիալապես պատասխանատու ձեռներեցության միտումների թելադրողները իրենց ոլորտում և տարածաշրջանում:

    ecpi ecpi

    ECPI

    Կոկա-Կոլա ՀԲՔ-ն ECPI ինդեքսներում է 2010թ-ից սկսած: ECPI-ն դասակարգման և ինդեքսների առաջատար ընկերություն է, որը նվիրված է   ԲՍԿ (Բնապահպանական, Սոցիալական և Կառավարման) գիտական հետազոտությանը սկսած 1997թ-ից:

     Ավելին  ECPI-ի մասին

    msci msci

    MSCI ԲՍԿ գիտական հետազոտություն

    Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋին Ոչ նյութական ակտիվների գնահատման ԱԱԱ դասի ամենաբարձր վարկանիշն ունի և դասվում է ոլորտի առաջատար 18% ընկերությունների շարքին:

    MSCI Inc. ներդրումային որոշումների օժանդակության գործիքներ, այդ թվում՝ ցուցանիշներ, ԲՍԿ տվյալներ և գիտական հետազոտություն է տրամադրում ներդրողներին ամբողջ աշխարհում:

    Ավելին MSCI-ի մասին

    Մենք զեկուցում ենք կայուն զարգացման մեր կատարողականի և առաջընթացի մասին հենանիշներից և մեր ստանձնած հանձնառություններից ելնելով

    reporting reporting

    Կայուն զարգացման մասին հաշվետվություն

    Մեր բոլոր գործառնությունների ժամանակ մենք ակտիվորեն ներգրավում ենք կայուն զարգացման ամենաժամանակակից չափանիշները մեր բիզնես գործընթացներում՝ հետևելով միջազգային չափանիշներին և մեթոդաբանություններին:

    Մենք ամբողջական հաշվետվություններ և այլ հաշվետվողական փաստաթղթեր ենք ներկայացնում, քանի որ թափանցիկությունը, վստահությունը և հուսալիությունը կարևոր են մեզ համար: Կարող եք  խմբի մակարդակով  մեր ներկայացված տարեկան հաշվետվություններից  մի քանիսին ծանոթանալ Խմբի Հաշվետվություններ հատվածում: