Գործընկերների ներգրավում

Մենք ակտիվորեն ներգրավում ենք մեր գործընկերներին, լսում նրանց այն կարծիքները մեր համայնքների և բիզնեսի համար առավել կարևոր հարցերի շուրջ:

General Manager of Coca-Cola HBC Armenia, Christoph Speck shakes hand of Armine Hovhannisyan, the Director of Orran charitble foundation after signing MoU | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը սեղմում է Արմինե Հավհաննիսյանի՝ Օրրան բարեգործական հիմնադրամի տնօրենի ձեռքը Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո

Շահակիցները խմբեր են, որոնց վրա ձեռնարկությունն ունի ազդեցություն և որոնք միաժամանակ ազդում են ձեռնարկության վրա:

Մեր հաջողության համար էական նշանակություն ունի գործակցելը այն մարդկանց, բիզնեսների և կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր շահագրգռվածությունը կայուն ապագա ստեղծելու հացրում և ներդրում ունեն մեր բիզնեսում: Մեր շահակիցների ներգրավվածությունն ամրապնդում է մեր հարաբերությունները և օգնում մեր հանձնառություններն իրագործելու համար ավելի լավ բիզնես որոշումներ կայացնել: 

Մենք համայնքի ակտիվ անդամն ենք և ամեն օր մեր ողջ արժեշղթայում աշխատում ենք մեր հաճախորդների, մատակարարների և այլ բիզնես գործընկերների հետ, ինչպես նաև՝ կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական կազմակերպությունների, գիտական համայնքների, միջկառավարական կազմակերպությունների, տեղի համայնքների ներկայացուցիչների և մեր սպառողների հետ:

  • Մենք աշխատում ենք տեղի համայնքների հետ կայուն լուծումների համար, որոնք սատարում են տեղի կայուն զարգացման նպատակներին:
  • Խմբի մակարդակով մենք ներգրավված ենք այնպիսի բազմազան միջազգային կազմակերպություններում և բիզնես միավորումներում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտը» և ԳԸԱԵԳՄ-ն, մինչդեռ որպես Գլոբալ հաշվետվողականության նախաձեռնության (ԳՀՆ) կազմակերպչական շահակիցներ մենք կիսվում ենք փորձով և սովորում այլ ընկերությունների և ոլորտների մարդկանցից:
  • Կոկա-Կոլա ընկերության հետ մեր գործընկերության միջոցով մեր համար հասանելի են համաշխարհային և տեղական սպառողների կարծիքները, և մենք նաև հավաստիանում ենք, որ կայուն զարգացմանը վերաբերող մեր գործընկերությունները և գործողությունները համահունչ են նրանց մոտեցումներին:
  • Մենք շահակիցներին բնորոշում ենք որպես մարդիկ կամ ընկերություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրում են մեր գործողությունների ազդեցությունը և իրենց հերթին նույնպես ազդում են մեր բիզնեսի կայուն աճի կարողության վրա:
  • Մեր շահակիցների թվում են մեր աշխատակիցները, հաճախորդները, սպառողները, մատակարարները, կառավարությունը, կանոնակարգող մարմինները և համայնքները: Մենք նաև նեգրավված ենք այլ կազմակերպություններում օրինակ՝ այն ՀԿ-ներում, որոնք ներկայացնում են մեր շահակիցների շահերը:
  • Մեր շահակիցների հետ կանոնավոր փոխգործունեության միջոցով մենք շարունակ սովորում ենք և ավելի դինամիկ կերպով ենք ըմբռնում արժեքի ստեղծման մեր գործընթացների համար առավել էական հարցերը և հասկանում, թե ինչպես պետք է բարելավել դրանց կառավարումը: Ի վերջո մենք նաև հուսով ենք դրսևորել թափանցիկություն և հաշվետվողականություն՝ վաստակելով մեր շահակիցների վստահությունը: