ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Կոկա-Կոլա ՀԲՔԱ-ն հերքում է տեղեկատվությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Կոկա-Կոլա ՀԲՔԱ-ն հերքում է տեղեկատվությունը

«Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերությունը պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ սպառողների շրջանում տարածվում են կեղծ հայտարարություններ ու հաղորդագրություններ, որոնք պնդում են, որ նրանք ընտրվել են Ընկերության կողմից իրականցվող հարցմանը մասնակցելու՝ մրցանակ շահելու նպատակով։ 
184779611_3077449542484071_6708680614907596327_n 184779611_3077449542484071_6708680614907596327_n

Տեքստային հաղորդագրությունները ստացողներին ուղղորդում են դեպի մի կայք, որը, սակայն, «Կոկա-Կոլա» ընկերության պաշտոնական կայքը չէ։ Սա խարդախություն է, որը դիտավորմամբ օգտագործում է Կոկա-Կոլա անվանումը։ Կոչ ենք անում բոլորին առավելագույն զգուշությամբ վերաբերվել այսպիսի ֆիշինգային նամակներին/ հաղորդագրություններին, և եթե կարծում եք, որ ձեր անձնական տվյալները վտանգված են, ապա խորհուրդ ենք տալիս զեկուցել հարկադիր կատարման մարմիններին։