Մատակարարման շղթա

Մատակարարման շղթա

      Մատակարարման շղթայի մասին համառոտ

      Կապակցված գործընթաց՝ պլանավորումից մինչև արտադրություն և լոգիստիկա:

      Մեր արտադրանքը Հայաստանում ամենուրեք ճանաչված է և հասանելի է երկրի ամեն մի անկյունում:

      Մատակարարման շղթայի գործառույթը ներառում է այն բիզնես գործընթացները, որոնք պատասխանատու են արտադրանքը գործարաններից սպառողներին առաքելու համար, այդ թվում  նաև՝  արտադրությունը և արտահանումը պլանավորելու, գ նման, պատրաստման և նախագծման, մատակարարման շղթայի ծառայությունների և կայունության համար:

      Մենք բոլորս հանձն ենք առել մեր սպառողներին տրամադրել համապատասխանաբար բարձր որակի արտադրանք՝ միաժամանակ նվազեցնելով  մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ամբողջ արժեշղթայում՝ սկսած հումքի հայթայթումից  և վերջնական արտադրանքի պատրաստումից  մինչև այն մեր հաճախորդներին բաժանելը:

      Արտադրության եվ արտահանման պլանավորում

      Արտադրության պլանավորումը հումքի և բաղադրամասերի  հասանելիության մեջ հավաստիացումն է, նվազագույն կորուստներով և մեր արտադրական գծի առավելագույն կիրառմամբ արտադրության կազմակերպումը, ինչպես նաև՝ արտադրանքի պաշարների օպտիմալ պահպանման իրականացումը:

      Ներմուծման պլանավորումը իրենից ներկայացնում է մեզ անհրաժեշտ ներմուծված ապրանքների անխափան մատակարարման ապահովում մեզ համար: 

      Գնում

      Գնումների մեր թիմը  օժանդակում է բիզնեսին՝  հավաստիանալով, որ բոլոր գնումները կատարվում են  գնի տեսակետից ամենաարդյունավետ եղանակով և կիրառելով  բարձր որակի նյութեր, և որ դրանք առաքվում են պլանավորված ժամկետներում:

      Մատակարարման շղթայի ծառայություններ

      Ի լրումն  շշալցման և որակի նկատմամբ վերահսկողությանը  մենք համակարգում ենք նաև տարբեր այլ կարևոր ոլորտներ՝ սկսած արտադրության պլանավորումից մինչև մեր արտադրանքի առաքումը սպառողներին: Մեր պահեստը, բաշխման և հաճախորդների լոգսիտիկայի թիմերը աշխատում են միասին՝  ավարտուն արտադրանքը ժամանակին  և ամբողջությամբ ողջ Հայաստանի տարածքում պահեստավորելու, տեղափոխելու և առաքելու համար:

      Սառը ըմպելիքներիսարքավորումների բաժինը հետևում է, որ սպառողները, որտեղ էլ լինեն, ստանան զովացնող արտադրանք՝ ապահովելով մեր զովացնող և թարմացնող  սարքավորումների որակը հաճախորդների վաճառքի կետերում: 

      Բիզնես լուծումների  և համակարգերի բաժինը պատասխանատու է  մեր ընդհանուր մատակարարման շղթայի համակարգի  հարթ գործունեության համար՝ համաշխարհային լավագույն պրակտիկայից վերցված համակարգեր  և լուծումներ կիրառելու միջոցով:

      var_4120 var_4120

      Ենթակառուցվածքի օպտիմալացում

      Մեր թողած հետքը մեզ կոչ է անում մշտապես օպտիմալացնել  մեր գործառնական  ենթակառուցվածքը:  Մենք փորձում ենք այն դարձնել առավել եկամտաբեր և այնպիսի  նորարական  տեխնոլոգիաներով  հագեցած, ինչպիսին է «Ճանապարհ դեպի շուկա» տեխնոլոգիան՝    հաճախորդների և մատակարարների հետ համատեղ նախագծերը կառավարելու  և մեր առաքման ցանցը օպտիմալացնելու միջոցով:   

       

      arsen-vahanyan

      Մենք առաքում ենք մեր արտադրանքն ամբողջ երկրով մեկ՝ ապահովելով, որ Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում կարողանաք վայելել Ձեր սիրելի ըմպելիքը։

      Արսեն Վահանյան Մատակարարման շղթայի տնօրեն, Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա

      Կենտրոնացումը որակի վրա

      Մեր  սեփական բիզնեսում  մենք ձևավորել ենք այնպիսի մշակույթ, որտեղ ամբողջ կազմակերպությունում որակն առանցքային արժեք է:  Մենք վերահաստատել ենք մեր անհանդուրժողականությունը չափանիշների չպահպանման հարցում և կիրառել ենք հասունության շարունակական չափման համակարգ, որը մեզ թույլ կտա որակի և սննդի անվտանգության վրա կենտրոնացած մեր մշակույթը հաջորդ մակարդակ տեղափոխ:

      Սույն մոտեցումը տարածվում է նաև մեր մատակարարների վրա: Կոկա-Կոլա ՀԲՔ-ն իր մատակարարներից պահանջում է ձեռք բերել հետևյալ ստանդարտների համար սերտիֆիկացում՝ ISO 9001 (որակ), ISO 14001 (շրջակա միջավայր)  և ՄԱԱԳՀ 18001 (առողջություն և անվտանգություն): Բաղադրամասերի  և փաթեթավորման մատակարարները  նույնպես պետք է սերտիֆիկացվեն Սննդամթերքի  անվտանգության  գլոբալ նախաձեռնության որոշակի, օրինակ՝  FSSC 22000 մասով:

      Մեզ մոտ որակի հետ կապված հարցերի առաջացման դեպքերը կրճատելու համար գործում են խիստ գործընթացներ: Սակայն, երբ  դրանք այնուամենայնիվ ի հայտ են գալիս, գործի են դրվում ուժեղ գործընթացներ և համակարգեր, որպեսզի կարողանանք արագ և արդյունավետ կառավարել դրանք՝ երաշխավորելով, որ մեր հաճախորդները և սպառողները վստահ լինեն մեր արտադրանքի վրա:   

      Օգտակար հղումներ

      Share

      Մեր մատակարարները

      Բաղադրամասեր, փաթեթավորում, սարքավորումներ և ծառայություններ ձեռք բերելու համար մենք համագործակցում ենք մեծ թվով մատակարարների հետ՝ սկսած փոքր անկախ ընկերություններից մինչև խոշոր միջազգային ընկերությունները:

      Կոկա-Կոլա ՀԲՔ-ն հանձն է առել ապահովել, որ  մեր արտադրության մեջ օգտագործվող բոլոր նյութերը և ապրանքները լինեն հավանություն ստացած մատակարարներից:

      Մեր բիզնեսի բնույթը այնպիսին է, որ մենք հնարավորինս ձեռք ենք բերում տեղի մատակարարներից: Սա ոչ միայն մեր բիզնեսի արդյունավետության հարցն է այլ նաև՝  շրջակա միջավայրի վրա տրանսպորտի ազդեցության նվազեցման հարցը, և այն  տեղի համայնքներին տնտեսական օգուտ է բերում:

      Մեր սեփական բիզնեսում մենք ձևավորում ենք 100 տոկոսանոց որակի մշակույթ՝ բացարձակ  անհանդուրժողականություն դրսևորելով մեր չափանիշների չպահպանման նկատմամբ: Սույն մոտեցումը տարածվում է նաև մեր մատակարարների վրա: Մատակարարների ուղղորդման մեր սկզբունքները (ՄՈՒՍ) օգնում են ապահովել, որ մեր մատակարարները հստակ պահպանեն ապրանքների և ծառայությունների որակի սահմանված չափանիշները, աշխատանքային և մարդու իրավունքները: 

      Հետաքրվա՞ծ եք դառնալ Կոկա-Կոլա-ի մատակարար