Մեր սոցիալական պատասխանատվության ռազմավարության համաձայն մենք Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում օժանդակում ենք այն միջոցառումներին և նախաձեռնություններին, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը, երիտասարդների զարգացմանը և օգտակար են տեղի համայնքների համար:

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում մեր հովանավորչական գործունեությունը համապատասխանում է մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ռազմավարությանը: Ամեն տարի մենք կորպորատիվ հովանավորության հարյուրավոր հայտեր ենք ստանում: Խնդրում ենք դիմել միայն, եթե հովանավորության Ձեր առաջարկը հստակ համապատասխանում է «Կորպորատիվ ներդրումների մեր քաղաքականության» բոլոր չափորոշիչներին:

Հովանավորության և նվիրատվությունների համար մենք առաջնահերթությունը տալիս ենք՝

Դուք կարող եք դիմել հովանավորության համար բացառապես ստորև բերված ձևը ներբեռնելու և լրացնելու միջոցով: Պարտադիր է լրացնել բոլոր տողերը: Չմոռանա՛ք նշել, թե ինչպես է Ձեր նախագիծը/միջոցառումը համապատասխանում մեր ընկերության ԿՍՊ ռազմավարությանը: 

Fish farms pump water back to community | Ձկնաբուծարանները ջուրը ետ են մղում համայնք
2016թ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան միացավ նախագծին, որը նպատակ ունի զարգացնել ստորգետնյա ջրերի արդյունավետ կառավարմանն ուղղված քաղաքականության ու տեխնիկական լուծումների մշակմանը