21 տարի լինելով հայկական շուկայում մենք զգալիորեն նպաստել ենք թե՛ Հայաստանի տնտեսության և թե՛ հասարակության աճին: Ահա մի քանի հիմնական ցուցանիշներ, որոնք ամփոփում են մեր ազդեցությունը:

Մեր նպատակն է մեր հաճախորդների հետ համատեղ արժեքի ստեղծումը: Սա երաշխավորված է ոչ միայն մեր արտադրանքի աչքի ընկնող պորտֆոլիոի և փորձված մարքեթինգային օժանդակությամբ, այլ նաև՝ մեր արհեստավարժ մասնագետների շնորհով: 

21 տարվա ընթացքում  Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան վերածվել է դինամիկ և ստեղծագործ արհեստավարժ մասնագետների մի թիմի, որը բաց է նոր հնարավորությունների համար և մշտապես պատրաստ է սովորել ու կիսվել:

Ամբողջ արժեշղթայում մեր բնապահպանական ազդեցության նվազեցումը մեր հիմնական թիրախն է եղել 2004թ սկսած: