Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում հաճախորդները մեր բիզնես գործունեության կենտրոնում են: Ամեն օր մենք հետևում ենք, որ մեզ հետ հեշտ լինի աշխատելն ու բիզնես վարելը՝ առաջարկելով իր տեսակի մեջ լավագույն կատարումը շուկայում:

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան ամբողջ Հայաստանում 32 առաքման կենտրոն ունի և ավելի քան 12,000 հաճախորդներ, ի թիվս այլոց՝ հիպերմարկետներ, սուպերմարկետներ, զեղչային կենտրոններ, մեծածախ վաճառքի կենտրոններ, կիոսկներ, բենզալցակայաններ, կինոթատրոններ, զբոսայգիներ, հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ:

Merchandising of Coca-Cola fridge | Կոկա-Կոլա սառնարանի վերադասավորում

Հաճախորդների նախընտրությունը մեր բիզնեսի խթանիչ արժեքն է: Մենք մշտապես նոր տարբերակներ ենք գտնում հաճախորդների հետ հարաբերություններ կառուցելու համար և ապահովում ենք գերազանց կատարողականություն:

Այդ նպատակով մենք անցկացնում ենք հաճախորդների բավարարվածության վերաբերյալ հարցում և մշտադիտարկում ենք հաճախորդների կարիքները: Մենք կանոնավոր կերպով իրականացնում ենք շուկայի վերլուծություն և դրանց արդյունքների հիման վրա մշակում մեր ոչ ալկոհոլային ըմպելիքների կատեգորիաները: Մենք նաև սերտորեն աշխատում ենք Կոկա-Կոլա ընկերության հետ՝ մեր շուկայում ամենամյա վաճառքի զարգացման, ակցիաների և մարքեթինգի պլանների մշակման հարցում:

Հաճախորդների սպասարկման կենտրոն

Մենք փորձում ենք գերազանցել հաճախորդների ակնկալիքները: Մեր հաճախորդների սպասարկման կենտրոնը մեզ թույլ է տալիս արագ և արդյունավետ արձագանքել Ձեր կարիքներին:

Հաճախորդների սպասարկման մեր ծառայությունն աշխատում է ամեն օրը ժամը առավոտյան 9-ից երեկոյան 5-ը: Եթե Դուք նոր կամ արդեն առկա բիզնես հաճախորդ եք և ցանկանում եք ապրանքներ պատվիրվել, ունեք հարցեր կամ սարքավորումների հարցով տեխնիկական օժանդակության կարիք ունեք, խնդրում ենք զանգեք՝