Պատասխանը պարզ է՝ արե՛ք այն ինչ սիրում եք և սիրե՛ք այն ինչ անում եք՝ աշխատելով Ձեզ պես մարդկանց հետ:

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի թիմին միանալով Դուք կդառնաք մեր կայուն զարգացող ընկերության մի մասը, ընկերություն, որը թե՛  հոգ տանող ընտանիք է և թե՛ հանրության բարեխիղճ անդամ: 

Coca-Cola HBC Armenia HR Manager Aleksandr Tabakar | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի Կադրերի բաժնի տնօրեն Ալեքսանդր Տաբակար
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում մենք կարծում ենք, որ կազմակերպության հաջողությունը պայմանավորված է իր մարդկանցով, նրանց գիտելիքներով, հմտություններով, մտքերով և գաղափարներով: Մեր թեկնածուների մեջ մենք փնտրում ենք դեպի արդյունքը կողմնորոշում ունեցող, ինքնագիտակից, ջանասեր թիմային մասնակիցների, ովքեր պատրաստ են մարտահրավերների և ցանկություն ունեն սովորել։ Ալեքսանդր Տաբակար, Կադրերի բաժնի տնօրեն, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» Ընկերություն
Ցուցադրել տեսահոլովակը

Մեր  արագընթաց և մարտահրավերներ նետող միջավայրում մենք առաջարկում ենք  ուսման բազմազան և գրավիչ հնարավորություններ և արդարացի հատուցում Ձեր պրոֆեսիոնալ և անհատական աճի համար: Մենք ձգտում ենք ստեղծել բովանդակալից աշխատավայր, գնահատում ենք բազմազան տեսակետեր և կարծիքներ  և միշտ լավագույններին ենք նշանակում աշխատանքի՝  ապահովելով հավասարություն բոլոր թեկնածուների համար:

Ընդունե՛ք մարտահրավերը: Եկե՛ք և աշխատեք մեզ հետ: