Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում մենք գտնում ենք, որ երիտասարդները վաղվա առաջնորդներն են:

Սիրու՞մ եք մարտահրավերներ,  պատրա՞ստ եք ուսանելու հնարավորությունների  և նոր փորձառության համար:

Եթե Ձեր պատասխանն է «այո», ապա Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում մենք փնտրում ենք Ձեր նման մարդկանց:

Շրջանավարտ ուսանողների համար մենք ստեղծել ենք ապագա ղեկավարների պատրաստման ծրագիրը, որը առաջարկում է մեր գործառույթներից որևէ մեկում երկու տարվա աշխատանք: Մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս խորասուզվել  Ձեր ընտրած ոլորտում և ուսումնասիրել մեր բիզնեսի բոլոր ոլորտները:

Մենք հավատում ենք, որ տաղանդների խրախուսումը երկարաժամկետ ներդրում է մեր ընկերության տաղանդների բազան ընլայնելու համար:

Մեր ապագա ղեկավարների պատրաստման ծրագիրը երաշխավորում է Ձեզ յուրատեսակ փորձառություն և հնարավորություն տալիս զարգացնել  Ձեր մասնագիտական հմտություններն ու կարիերան միջազգային ակտիվ միջավայրում:

Coca-Cola HBC Armenia staff jumping | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի անձնակազմը ցատկում է

Արդյոք Դուք համապատասխանու՞մ եք

Մենք փնտրում ենք անձանց, ովքեր

  • վերջերս են ավարտել
  • վարժ խոսում են անգլերեն (նվազագույնը միջին մակարդակից բարձր)
  • ունեն ուժեղ առաջնորդի հմտություններ
  • ակտիվ են
  • համապատասխան մասնագիտական ոլորտում ունեն որոշակի փորձ
  • ունեն ուժեղ հաղորդակցական, վերլուծական և ներկայացման հմտություններ

Ինչպես դիմել

Պատրա՞ստ եք։ Մեզ միանալու համար սկսեք  մեր թափուր աշխատատեղերի պորտալում պրոֆայլ ստեղծելուց  և շրջանավարտ ուսուցանվողի պաշտոնի համար դիմելուց:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ 2017թ  ապագա ղեկավարների պատրաստման ծրագրի համար դիմումները այժմ չեն ընդունվում: Մենք կսկսենք  դիմումներ ընդունել մեր 2018թ ծրագրի համար 2018թ մայիսին