Կոկա-Կոլա ՀԲՔ-ն հանձն է առել տրամադրել կայք, որը հասանելի է հնարավորինս լայն լսարանի համար՝ անկախ կարողություններից:

Այս էջը բացատրում է սույն կայքը հասանելի դարձնելու մեր մոտեցումը, այն հատկությունները, որոնք տրամադրվում ենք կայքի հասանելիությունը ուժեղացնելու համար, ինչպես նաև՝  այն, թե ինչ անել, եթե Դուք մեզ համար որևէ հարց կամ արձագանք ունեք:

Մեր կայքը կարելի է տեսնել տարբեր չափերի էկրանների վրա, իսկ տեքստի չափը կարող է փոխվել տարբեր մարդկանց համապատասխան: Մենք նաև ներառել ենք փնտրման  միջոց և կայքի քարտեզ, որպեսզի օգնենք մարդկանց առավել հեշտությամբ տեղեկություններ գտնել: 

Մենք հուսով ենք, որ սույն կայքը  համապատասխանում կամ գերազանցում է  Համացանցի համաշխարհային կոնսորցիումի մատչելիության նախաձեռնության (անգլերեն՝ World Wide Web Consortium Web Accessibility Initiative (WCAG WAI) 2.0 ուղեցույցների  Ա մակարդակի չափորոշիչի պահանջներին:

Կարգավորումների փոփոխություն

Դուք կարող եք փոխել տեքստի չափը՝ օգտվելով Ձեր բրաուզերի  տեքստի չափի փոփոխության հնարավորությունից: Դուք կարող եք նաև այլ օգտակար փոփոխություններ կատարել Ձեր բրաուզերում, ինչպես նաև՝ ընդհանուր առմամբ Ձեր համակարգչում:

Պարզելու համար, թե ուրիշ էլ ինչ կարող եք անել, մենք Ձեզ խորհուրդ կտանք կարդալ Համացանցի համաշխարհային կոնսորցիումի  «Կայքերով ավելի լավ նավարկում՝ Ձեր համակարգիչը կարգաբերելու հուշումները»   կամ այցելել BBC-ի «Իմ վեբը իմ ձևով»:   

Պատկերների համար այլընտրանքային տեքստեր

Բոլոր համապատասխան պատկերների համար առկա են այլընտրանքային տեքստեր:

Վերնագրային տարրեր

Էջի կառուցվածքը, օժանդակող լրացուցիչ տեխնոլոգիաները ներկայացնելու համար կիրառվել ենք HTML  վերնագրային տարրեր, որոնք թույլ են տալիս նավարկել էջի մի վերնագրից մյուսը: 

Հղումով տեքստ

Բոլոր հիպերհղումները  համատեքստից դուրս կարդալիս պետք է իմաստ արտահայտեն: Հիպերհղումները  հստակ ներկայացված են բուն նորմալ տեքստից տարբերվող  այլ տեքստային  ոճով:

ՋավաՍկրիպտի անկախություն

Այն դեպքերի համար, երբ նավարկման կամ ֆունկցիոնալության համար օգտագործվում է ՋավաՍկրիպտ կամ այլ սկրիպտեր, տեղադրվել է այլընտրանքային մեխանիզմ, եթե Ձեր բրաուզերը չի ընդունում այդ սկրիպտերը:  

Գունային հակադրություն

Մենք ստուգել ենք տեքստի և ետևի ֆոնի գունային համադրությունները՝ համոզվելու համար, որ հակադրությունը բավարար է, նաև ապահովել, որ տեղեկատվությունը չառանձնանա միայն գույնով:

Ոճաթերթեր

Մենք օգտագործել ենք գահավիժող ոճաթերթեր (անգլերեն՝ Cascading Style Sheets (CSS)) վերահսկելու համար էջերի ներկայացումը, իսկ բովանդակության համար օգտագործել ենք պատշաճ ձևով  կառուցված մակնշում: Եթե ոճաթերթերը օժանդակված չեն  կամ անջատված են, կայքի տեղեկատվությունը անկախ դրանից դեռ կարող է հասանելի և ընթեռնելի լինել:   

PDF-ներ

Շատ դեպքերում մենք տրամադրել ենք PDF-ների  HTML տարբերակներ, սակայն եթե ուզում եք օգտագործել էկրան կարդացող սարք  PDF  փաստաթղթերի համար, ապա կարող եք ավելին իմանալ Adobe մատչելի  ռեսուրսների կենտրոնում:

Կապ մեզ հետ

Մենք ցանկանում ենք, որ մարդիկ լավագույն տպավորությունները ստանան այս կայքից: Եթե կա տեղեկատվություն, որը Ձեր կարծիքով պետք է ներառվի  սույն էջում, կամ եթե ինչ-որ խնդիր ունեք սույն կայք մուտք գործելու հետ կապված, ապա խնդրում ենք կապվել մեզ հետ:

Մեզ հետ կապվելիս անհրաժեշտ տվյալների տրամադրման մասին խորհրդատվության  համար խորհուրդ ենք տալիս կարդալ Անհասանելի  կայքերի վերաբերյալ կազմակերպությունների հետ կապի հաստատումը: