Համակարգեր և չափանիշներ

Մենք նպատակ ունենք մեր բիզնեսը վարել էթիկական, պատասխանատու և կայուն զարգացման եղանակով՝ որդեգրելով կառավարման առաջատար համակարգեր և չափանիշներ, որոնք օգնում են մեզ շարունակաբար բարելավել մեր կատարողականը:

Կառավարման համակարգեր

Հայաստանում որակի, սննդի անվտանգության, շրջակա միջավայրի և առողջության ու անվտանգության առումով մենք կիրառում ենք միջազգայնորեն ճանաչված կառավարման համակարգեր: Դրանք են՝

  • որակի կառավարումը (ISO 9001)
  • սննդի անվտանգությունը (FSSC 22000)
  • շրջակա միջավայրի կառավարումը (ISO 14001) 
  • մասնագիտական առողջությունը և անվտանգությունը (OHSAS 18001)

Մենք բոլոր վերոնշյալների համար ունենք վկայագրեր իսկ մեր առաջընթացի մասին զեկուցում ենք Կայուն զարգացման մասին մեր հաշվետվությունում:

 

Չափանիշեր

Ի լրում ամենի մենք հետևում ենք առաջատար արտասահմանյան չափանիշներին՝ որոշ հարցերի կառավարման, չափման և զեկուցման համար: Դրանք են՝

  • Ջերմոցային գազերի արձանագրություն՝ մենք հաշվարկում ենք ջերմոցային գազերի մեր արտանետումների մասին տվյալները, որոնք հետո ներկայացվում են Ջերմոցային գազերի արձանագրությունում:
  • Լոնդոնի համեմատական վերլուծության խմբի մոդելը (անգլերեն՝ London Benchmarking Group model)  ՝ մենք գնահատում և զեկուցում ենք մեր համայնքային ներդրումների մասին Լոնդոնի համեմատական վերլուծության խմբի լայնորեն ճանաչված մոտեցման համաձայն:
  • Գլոբալ հաշվետվողականության նախաձեռնություն (ԳԶՆ) (անգլերեն՝ Global Reporting Initiative (GRI))՝ մեր առաջընթացի մասին մենք զեկուցում ենք մեր Կայուն զարգացման մասին հաշվետվությունում՝ կիրառելով կայուն զարգացման մասին հաշվետվողականության առաջատար համակարգը: 

Բնապահպանական մշտադիտարկումը

Երևանի մեր շշալցման գործարանում մենք մշտադիտարկում ենք հետևյալ բնապահպանական բնորոշիչները՝

  • էներգիայի սպառում
  • ջրի սպառում
  • արտադրության ընթացքում առաջացած ողջ աղբը
  • վերամշակված աղբ