Մեր մատակարարները

Բաղադրամասեր, փաթեթավորում, սարքավորումներ և ծառայություններ ձեռք բերելու համար մենք համագործակցում ենք մեծ թվով մատակարարների հետ՝ սկսած փոքր անկախ ընկերություններից մինչև խոշոր միջազգային ընկերությունները:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն հանձն է առել ապահովել, որ  մեր արտադրության մեջ օգտագործվող բոլոր նյութերը և ապրանքները լինեն հավանություն ստացած մատակարարներից:

Մեր բիզնեսի բնույթը այնպիսին է, որ մենք հնարավորինս ձեռք ենք բերում տեղի մատակարարներից: Սա ոչ միայն մեր բիզնեսի արդյունավետության հարցն է այլ նաև՝  շրջակա միջավայրի վրա տրանսպորտի ազդեցության նվազեցման հարցը, և այն  տեղի համայնքներին տնտեսական օգուտ է բերում:

Մեր սեփական բիզնեսում մենք ձևավորում ենք 100 տոկոսանոց որակի մշակույթ՝ բացարձակ  անհանդուրժողականություն դրսևորելով մեր չափանիշների չպահպանման նկատմամբ: Սույն մոտեցումը տարածվում է նաև մեր մատակարարների վրա: Մատակարարների ուղղորդման մեր սկզբունքները (ՄՈՒՍ) օգնում են ապահովել, որ մեր մատակարարները հստակ պահպանեն ապրանքների և ծառայությունների որակի սահմանված չափանիշները, աշխատանքային և մարդու իրավունքները: