Site Selector
Current Site: CCH
Site Selector
Current Site: CCH
Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր բիզնեսի յուրաքանչյուր ոլորտում կորպորատիվ պատասխանատվության և կայուն զարգացման մոտեցումներ ինտեգրել:
Կորպորատիվ պատասխանատվությունը և կայուն զարգացումը Կոկա-Կոլա ՀԲՔ-ի մշակույթի անբաժանելի մասն են կազմում: Դրանով են պայմանավորված մեր որոշումները և երկարաժամկետ ներդրումները, որոնք ապահովում են մեր կողմից մնայուն արժեքների ձևավորումը:
Մեր բիզնես ռազմավարությունը ձևավորվել է արժեքների ստեղծման և դրանցով մեր բոլոր շահակիցների՝ սպառողների, հաճախորդների համայնքերի, աշխատակիցների և բաժնետերերի հետ կիսվելու հիմնարար սկզբունքի հիման վրա:
Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հայտնաբերելու համար մեր բիզնեսին վերաբերող նշանակալից հարցերը: Կայուն զարգացման վերաբերյալ մեր հանձնառությունները ձևավորվում են մեր նյութական հարցերը մեր ռազմավարական առաջնահերթությունների հետ կապակցելուց:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ի կայուն զարգացման մոտեցման հիմքում ընկած ռազմավարական նպատակներն են՝
2025թ սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքում մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ միտված Մայակովսկի բնակավայրում ոռոգման համակարգի բարելավմանը։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Աբովյանի համայնքապետարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ազդարարեց ծրագրի պաշտոնական մեկնարկը։
2016թ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը միացավ ԱՄՆՄԶԳ-ին և ՀՀ ԲՆապահպանության նախարարությանը Հայանիստ համայնքում բնական ռեսուրսների կառավարումը բարելավելու և ստորգետնյա ջրերի օգտագործումը կրճատելու համար:
Մենք նվազեցնում ենք շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը ամբողջ արժեշղթայում՝ նպատակահարմարության դեպքում կիրառելով հատուկ թիրախներ, որոնք նպատակաուղղված են՝
Մենք աջակցում ենք մեր համայնքներին՝
Մեր համայնքների մոտ վստահություն ձևավորելու համար մենք Կոկա-Կոլա ՀԲՔ-ում կարևորում ենք կառավարման համակողմանի շրջանակի դերը, որը նվազեցնում է ռիսկն ամբողջ արժեշղթայում: Նպատակահարմարության դեպքում այն օգտվում է Կոկա-Կոլա համակարգի մասը լինելու հանգամանքից:
Մենք հանձն ենք առել ապահովել ուժեղ կորպորատիվ կառավարում և առաջնորդություն, իչպես նաև՝ մեր բացահայտումների ժամանակ թափանցիկություն: Մենք կանոնավոր կերպով զեկուցում ենք մեր հավակնոտ ռազմավարությունների և երկարաժամկետ թիրախային նպատակների մասով մեր առաջընթացի մասին:
Շահակիցները խմբեր են, որոնց վրա ձեռնարկությունն ունի ազդեցություն և որոնք միաժամանակ ազդում են ձեռնարկության վրա:
Մեր հաջողության համար էական նշանակություն ունի գործակցելը այն մարդկանց, բիզնեսների և կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր շահագրգռվածությունը կայուն ապագա ստեղծելու հացրում և ներդրում ունեն մեր բիզնեսում: Մեր շահակիցների ներգրավվածությունն ամրապնդում է մեր հարաբերությունները և օգնում մեր հանձնառություններն իրագործելու համար ավելի լավ բիզնես որոշումներ կայացնել:
Մենք համայնքի ակտիվ անդամն ենք և ամեն օր մեր ողջ արժեշղթայում աշխատում ենք մեր հաճախորդների, մատակարարների և այլ բիզնես գործընկերների հետ, ինչպես նաև՝ կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական կազմակերպությունների, գիտական համայնքների, միջկառավարական կազմակերպությունների, տեղի համայնքների ներկայացուցիչների և մեր սպառողների հետ:
Մենք ամբողջական հաշվետվություններ և այլ հաշվետվողական փաստաթղթեր ենք ներկայացնում, քանի որ թափանցիկությունը, վստահությունը և հուսալիությունը կարևոր են մեզ համար: Կարող եք խմբի մակարդակով մեր ներկայացված տարեկան հաշվետվություններից մի քանիսին ծանոթանալ Խմբի Հաշվետվություններ հատվածում: