Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան Կոկա-Կոլա ՀԲՔ-ի՝ Կոկա-Կոլա ընկերության ըմպելիքների աշխարհի ամենախոշոր շշալցնող ընկերության, մի մասն է։

Ցուցադրել տեսահոլովակը

Կոկա-Կոլա  ընկերության գործընկեր

Կոկա-Կոլա ՀԲՔ (Կոկա‑Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնին)  Կոկա-Կոլա ընկերության շշալցնող գործընկերն է: Կոկա-Կոլա ընկերությունը արտադրում և իր շշալցնող գործընկերներին է վաճառում խտանյութեր, հիմքեր և օշարակներ, սեփականության իրավունքով տիրապետում է ապրանքանիշերին և պատասխանատու  է սպառողների  ապրանքանիշային շուկայավարման նախաձեռնությունների համար: Կոկա-Կոլա ՀԲՔ-ն օգտագործում է  խտանյութերը  և օշարակները  վերջնական ապրանքանիշավորված  ապրանքները արտադրելու, փաթեթավորելու, վաճառելու և առևտրային գործընկերներին ու սպառողներին բաշխելու համար:     

Լայն աշխարհագրական հետք

Կոկա-Կոլա ՀԲՔ խումբը  գործունեություն է ծավալում սկսած  արևմուտքում Իռալանդիայից մինչև արևելքում Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ափը,  հյուսիսում Արկտիկական շրջանից մինչև հարավում Նիգերիայի մերձարևադարձային գոտիները: 

Coca-Cola red truck and mini buses | Կոկա-Կոլա կարմիր բեռնատար և մինի ավտոբուսներ

Մեր ընկերությունը Հայաստանում

Մեր բիզնեսը հաստատուն ժառանգություն ունի ամբողջ Հայաստանում և ավելի քան 20 տարի զովացնում  է տեղի սպառողներին: Մեր ընկերությունն արտադրում է գազավորված և չգազավորված ըմպելիքներ և ջուր: Ընկերությունում աշխատում են 350 մարդ և այն սպասարկում է 3 միլիոն սպառողների Հայաստանի բոլոր շրջաններում:  Որպես Հայաստանի խոշոր գործատու և համաշխարհային ապրանքանիշ մենք հպարտ ենք, որ տեղի տնտեսությունում մեր մատակարարման ցանցի միջոցով ներդրել ենք ավելի քան €40 միլիոն Եվրո և դեռևս սպասվում է ավելին:

 

General Manager of the Coca-Cola HBC Armenia, Christoph Speck | Կոկա-Կոլա ՀԲՔ ԱՐմենիայի գլխավոր տնօրեն Քրիստոֆ  Շպեք
Լինելով պատրաստի ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայի բացարձակ առաջատարն ավելի քան 20 տարի՝ ընկերությունը նաև Հայաստանի առաջին 30 խոշոր հարկատուներից է և նշանակալից ներդրում է ունեցել բիզնես միջավայրի զարգացման մեջ։ Քրիստոֆ Սպեկ, Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի Գլխավոր տնօրեն
Coca-Cola bottles on the table | Կոկա-Կոլա շշեր սեղանի վրա

Առաջատար ապրանքանիշեր և բազմազան պորտֆոլիո

Մենք շշալցնում, վաճառում և մատակարարում ենք աշխարհի ամենաճանաչված գազավորված ըմպելիքը՝ Կոկա-Կոլան: Կոկա-Կոլա Զրոյի, Սփրայտի և Ֆանտայի հետ միասին մենք սպառողներին ապահովում ենք նաև գազավորված և չգազավորված ըմպելիքների, հյութերի և ջրի լայն տեսականիով: Նման բազմազան պորտֆոլիոն նշանակում է, որ մեր հաճախորդների համար մենք ուժեղ գործընկեր ենք և լայն ընտրություն ենք ապահովում սպառողներին։

Coca-Cola HBC Armenia employee during river cleaning initiative | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի աշխատակիցը գետ մաքրման նախաձեռնության ժամանակ

Կայուն զարգացող բիզնես

Մեր բիզնես գործունեության յուրաքանչուր ոլորտում մենք ներդրել ենք կայուն զարգացման և կորպորատիվ պատասխանատվություն՝ նպատակ ունենալով մեր շահակիցների համար ստեղծել երկարաժամկետ արժեք:  2016թ Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսները Կոկա-Կոլա ՀԲՔ-ին ճանաչեցին որպես երեք տարի անընդմեջ ըմպելիքների արտադրության ոլորտի առաջատարներից մեկը Եվրոպայում և աշխարհում: