Աղբի տեսակավորման մշակույթը, իհարկե, զարգանում է ոչ միայն դպրոցներում. տարեցտարի ավելի ու ավելի շատ բիզնես կազմակերպություններ՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի գործընկերներ են միանում այս ծրագրին՝ աղբի տեսակավորման տարաներ տեղադրելով իրենց հաստատություններում: Այսպես, այս տարի ծրագրին միացել են «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը, «Կարաս գրուպ» ՍՊԸ-ն, «Արտ Լանչ» ընկերությունը, «Ֆուդիտորի» սննդի սրահը, «Երևան Պարկ»-ը, «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրը և «Ջրաշխարհ»-ը։ Այս նախագծի շնորհիվ հավաքվել և տեսակավորվել է ավելի քան 5000 կգ աղբ։
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն նաև ակտիվ ներդրումներ է կատարում կրթության և գիտության ոլորտում. ինչպես նշեց Էլինա Մարգարյանը, «Երիտասարդության զարգացում» ծրագիրը 16-30 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր գիտելիքներ և զարգացնել բիզնես հմտություններ՝ առցանց դասընթացների միջոցով youthtraining.am կայքում, ինչը նրանց կօգնի ավելի մրցունակ դառնալ աշխատաշուկայում։ Այս տարի այս ծրագրին մասնակցել է 3000 երիտասարդ։
Բացի դրանից, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով խաղային լաբորատորիաներ են բացվել Վանաձորում, Գյումրիում և Երևանում, որտեղ երիտասարդները կարող են ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտում, ինչպես նաև կյանքի և բիզնեսի հմտություններ, ինչպիսիք են պլանավորումը, նախագծերի կառավարումը և առաջխաղացումը: Այս լաբորատորիաներում վերապատրաստվել են արդեն 130 երիտասարդներ, և ապագայում այդ ցուցանիշն ակտիվորեն կաճի. նախատեսվում է նման լաբորատորիաներ բացել հանրապետության այլ քաղաքներում։
Ամփոփելով տարին՝ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ նախաձեռնությունները լինելու են շարունակական՝ ներգրավելով էլ ավելի շատ շահառուների և գործընկերներ-կազմակերպությունների, ինչը կօգնի ավելի արդյունավետ տարածել ընկերության ԿՍՊ գաղափարներն ու տեսլականը և էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ հանրային կյանքի վրա: