Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միությունը (ՀԱԳՄ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է առաջատար գործարարներին և արդյունաբերողներին։

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան ՀԱԳՄ անդամ է։ ՀԱԳՄ ակտիվորեն մասնակցում է տնտեսական օրենսդրության կատարելագործմանը, սատարում է հայրենական արտադրողի շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, միջազգային գործարար համագործակցության զարգացմանը, առանձին ընկերությունների միջև փոխշահավետ կապերի հաստատմանը: