Կայուն փաթեթավորում

Կայուն փաթեթավորումը կենտրոնական տեղ ունի կայուն զարգացման մեր մշակույթում և մտածելակերպում:

Մենք կրճատում ենք արտադրության յուրաքանչուր փուլում մեր փաթեթավորման առաջացրած բնապահպանական ազդեցությունը՝ հետևելով մեր  3 R-երի  սկզբունքին՝  Reduce- կրճատում, Recovery- վերականգնում, Re-use- վերաօգտագործում: Նման մոտեցումը նշանակալից տարբերություն է մտցնում մեր առաջնային փաթեթավորման նյութերի  օգտագործման և շրջակա միջավայրի վրա մեր ազդեցության մեջ:

Մենք շարունակում ենք պարզել և կիրառել փաթեթավորման օպտիմալացման, նորարարության խթանման աճող հնարավորությունները, ինչպես նաև՝ մեր  Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պլանը  և ի վերջո՝ ծախսերի կրճատումը: 

Coca-Cola packaged bottles | Փաթեթավորված Կոկա-Կոլա շշեր

Փաթեթավորման կրճատում

Մեր օգտագործած փաթեթավորման քանակի կրճատումը շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության կրճատման նշանակալից եղանակներից մեկն է:  Ի լրումն ավելի քիչ նյութեր օգտագործելուն դա նաև օգնում է կրճատել փաթեթավորման ժամանակ առաջացած ածխածնի արտանետումները ողջ կենսացիկլում՝ սկսած արտադրությունից մինչև աղբավայրում հայտնվելը կամ վերամշակումը: 

Մեր պլաստիկ շշերը շուկայում ամենաթեթևներից են և կշռում են միայն 15 գրամ: Դրանք մեկ երրորդով ավելի թեթև են քան դրանց նախորդները: Ուլտրա-ապակյա շշերը, որոնցում օգտագործված է մեկ երրորդով պակաս ապակի, ներկայումս օգտագործվում են Հայաստանում և 16 այլ երկրներում, որտեղ Կոկա-Կոլան գործունեություն է ծավալում:  

Coca-Cola glass bottles in red box | Կոկա-Կոլա ապակե շշեր կարմիր արկղում

Վերամշակված պարունակության ավելացում

Մեր ըմպելիքներիկ տարաները հիմնականում բաղկացած են վերամշակված նյութերից՝  ՊԷՏ պլաստմասից, ալյումինից, պողպատից և ապակուց: Քանի որ դրանք փաթեթավորման  նյութերից ամենատարածվածներն են, փաթեթավորումից առաջացած մեր ազդեցության կրճատման եղանակներից մեկն էլ դրանցում վերամշակված պարունակության ավելացումն է: Մեր ապակյա շշերի  վերամշակված պարունակությունը արդեն իսկ կազմում է 80 տոկոս:   

  • 98% մեր գործարանում առաջացած թափոնների վերամշակում
Recycling plastic shreds

Արտադրական թափոնների կրճատում

Ի լրումն շուկայում մեր խմիչքների տարաներից առաջացած թափոնների կրճատմանը, մենք ավելացնում ենք վերամշակումը և կրճատում ենք մեր շշալցման գործարանների թափոնները:  Դրան հասնելու համար մենք համագործակցում ենք լիցենզավորված վերամշակող կազմակերպությունների և կառավարական հաստատությունների հետ: