Բնապահպանական ակնարկ

Մեր հիմնական թիրախն է նվազեցնել մեր բնապահպանական ազդեցությունն ամբողջ արժեշղթայում: Մենք սահմանել ենք կատարելագործման ամենամյա թիրախներ սկսած 2004թ և աշխատում ենք 2020թ թիրախների իրագործման ուղղությամբ:

2016թ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն ստանձնեց կայուն զարգացման նոր թիրախներ 2020թ համար՝ մեր բիզնեսի  կայուն աճը  ամրապնդելու և ավելի լավ ապագայի համար ոգեշնչելու նպատակով:

Որպես Կոկա-Կոլա ՀԲՔ-ի անդամ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում մենք կայուն զարգացումը համարում ենք երկարաժամկետ բիզնես նպատակների  նախապայման:  Ուստի, մենք կայուն զարգացումը և բնապահպանությունը  ներառել ենք մեր գործողությունների բոլոր մակարդակներում: Մեր նպատակն է կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, արտանետումները, ջրի սպառումը և կեղտաջրերի մշակումը, ինչպես նաև՝ ավելացնել փաթեթավորման թափոնների ընտրովի վերականգնումը և վերամշակումը մեր ամենօրյա պրակտիկայում: Մեր գործըներների հետ հանդիպումների և կանոնավոր աուդիտի միջոցով  մենք հայտնաբերում ենք մեր գործողությունների ամենակարևոր բնապահպանական ազդեցությունները, որպեսզի կարողանանք կենտրոնացնել մեր ջանքերն այն ոլորտների վրա, որտեղ մենք ամենամեծ ազդեցությունն ունենք և ուստի կարող ենք ունենալ ամենամեծ ներդրումը: Այդ ոլորտներն են՝        

  • ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը
  • էլեկտրաէներգիայի և կլիմայի պաշտպանությունը
  • փաթեթավորումը և վերամշակումը

Այս երեք ոլորտներից յուրաքանչյուրի համար մենք սահմանում ենք կատարողականության թիրախներ և մեր առաջընթացի մասին որպես ավելի մեծ խմբի անդամ զեկուցում ենք  մեր Կայուն զարգացման մասին հաշվետվությունում: Մեր շշալցման գործարանը նույնպես կանոնավոր կերպով աուդիտի է ենթարկվում Կոկա-Կոլա ընկերության բնապահպանական չափանիշներին համապատասխանության մասով: 

Մեր  սեփական ազդեցությունները նվազեցնելու հետ մեկտեղ մենք աշխատում ենք նաև ուրիշների հետ՝ կայուն զարգացման ավելի ընդարձակ հարցերի լուծման համար:  Մենք աշխատում ենք կառավարական գործակալությունների, ՀԿ-ների և մյուսների հետ՝ շրջակա միջավայրի պահպանության և կրթության օժանդակության նպատակով: Մասնավորապես մենք կենտրոնանում ենք տեղի ջրավազանների պաշտպանության և փաթեթավորման խրախուսման վրա:

Fish in the water | Ձկներ ջրում
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան իր ջանքերը միավորել է ԱՄՆՄԶԳ և ՀՀ Բնապահպանության նախարարության հետ Հայանիստ համայնքում ջրային ռեսուրսների կառավարման հարցերը լուծելու համար

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը Կոկա-Կոլա համակարգի գլխավոր առաջնահերթությունն է: Ջուրը մեր արտադրական գործընթացի առաջնային բաղադրամասն է և մեր գործունեության անհրաժեշտ ռեսուրսը:  Մենք հասկանում ենք դրա արժեքը, հարգում այն որպես ընդհանուր համաշխարհային ռեսուրսներից ամենաթանկը և ջանասիրաբար աշխատում ենք պահպանել այն մեր բոլոր գործընթացներում: 

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում մենք մշտապես փորձում ենք կրճատել  շշալցման համար օգտագործվող մեր ջրի քանակը: Մեր արտադրական հոսքագծերում ներդնելով  ջրի խնայողության նորարական տեխնոլոգիաներ մենք կարողացել ենք  բարելավել ջրի օգտագործման արդյունավետությունը: 2011թ սկսած մենք կրճատել ենք ջրի օգտագործումը 15 տոկոսով՝ միաժամանակ ավելացնելով արտադրության ծավալները 20 տկոսով:

MoU between Coca-Cola HBC Armenia, USAID Armenia and RA Ministry of Nature Protection | Կոկա-Կոլա ՀԲՔ, ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Բնապահպանության նախարարության միջև կնքված փոխըմբռնման հուշագիր
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2016թ հուլիսի 20-ին

Ջրի պահպանության համար ջանքերի միավորում

Ջուրը մեր բիզնեսի առանցքն է: Այդ պատճառով մենք ներդրումներ ենք կատարում  համայնքների ջրի պահպանության  նախագծերում և նորարական կայուն տեխնոլոգիաներում՝ մեր օգտագործած ջուրը վերականգնելու նպատակով:

Ավելին ջրի մեր պատմության մասին

Coca-Cola glass bottles | Կոկա-Կոլա ապակե շշեր

Էներգիա և կլիմայի փոփոխություն

Կլիմայական փոփոխության վերահաս սպառնալիքին դիմագրավելու համար մենք որդեգրել ենք ածխածնի կրճատման ագրեսիվ քաղաքականություն:

Մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը մեր բիզնեսի այն հատվածներում, որոնք ամենաշատ էլեկտրաէներգիան են ծախսում, այն է՝ մեր շշալցման գործարանում, մեքենաների պարկում և սառը ըմպելիքների սարքավորումներում:

Մենք բարելավում ենք մեր էներգասպառման արդյունավետությունը՝ անցում կատարելով էլեկտրաէներգիայի ավելի մաքուր աղբյուրների և մշակելով ածխածնի քիչ քանակի օգտագործմամբ տեխնոլոգիաներ: Նորարարության և ներդրումների միջոցով մենք նպատակ ունենք կլիմայական ռիսկերը վերափոխել կայուն բիզնես զարգացման նոր հնարավորությունների:

  • Երևանի մեր գործարանում մենք որդեգրել ենք միջազգային բնապահպանական կառավարման համակարգի ISO 14001  չափանիշը: Գործարանը նաև ամեն տարի ենթարկվում է աուդիտի Կոկա-Կոլայի որակի համակարգի չափանիշներին համապատասխանության առումով:
  • Մենք փոխարինում ենք հին սարքավորումները և կիրառում նոր մշակված գործընթացներ՝ մեր ըմպելիքների արտադրության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի սպառման քանակում զգալի կրճատումներ կատարելու նպատակով:
  • Մենք օպտիմալացնում ենք դեպի շուկա տանող ճանապարհը՝ կիրառելով շատ ավելի արդյունավետ մեքենաներ, որոնք կրճատում են մեր մեքենաների պարկի արտանետումները:
  • Մենք մշակում ենք սառեցման նոր մոդելներ, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի կառավարման սարքավորումներ՝ ապահովելով որ շուկայի սառեցնող սարքերը գործեն հնարավորինս արդյունավետ կերպով: 
Crushed PET bottles for recycling

Փաթեթավորում և վերամշակում

  • Մենք նպատակ ունենք կրճատել արտադրական յուրաքանչուր փուլում մեր փաթեթավորման առաջացրած հնարավոր բնապահպանական ազդեցությունը: Մենք դա անում ենք կիրառելով 3 R-երի սկզբունքը՝  Reduce- կրճատում, Recovery -վերականգնում, Reuse- վերաօգտագործում:
  • Մենք կրճատում ենք մեր օգտագործած փաթեթավորման քանակը և ավելացնում վերամշակված և վերականգնված նյութերի մեր օգտագործումը: Հավաքումը, վերականգնումը և վերամշակումը նույնպես մեր բնապահպանական ազդեցության կրճատմանն ուղղված մեր հիմնական գործողություններից են: Մենք կոչ ենք անում մեր սպառողներին  մեր արտադրանքը սպառելուց հետո պատշաճ ձևով ազատվել փաթեթավորումից՝ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը փաթեթների տարանջատման վերաբերյալ և հորդորելով չաղտոտել շրջակա միջավայրը:

Մեր մատակարարների ընտրությունը

  • Մեր մատակարարներին ընտրելու համար մենք կիրառում ենք նախնական գնահատման լայն չափորոշիչներ, իսկ կիրառելիության դեպքում՝ ստուգում ենք, արդյոք պոտենցիալ մատակարարները ունեն ISO 9001, 14001, FSSC 22000 և  OHSAS 18001 վկայագրեր:
  • Մեր կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում մենք նաև համագործակցում ենք մեր մատակարարների հետ՝ կայուն մատակարարման շղթա ստեղծելու նպատակով, քանի որ այն մեր բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցության մի մասն է կազմում:  Մեր բոլոր մատակարարներից նույնպես պահանջվում է հետևել բարոյագիտական չափանիշներին, աշխատանքի ընդունման, բնապահպանական և աշխատանքային անվտանգության պրակտիկաներին, որոնք սահմանված են Մատակարարների ուղղորդման մեր սկզբունքներով: