Կոկա-Կոլա ՀԲՔ-ն համայնքի ակտիվ անդամ է բոլոր այն 28 երկրներում, որտեղ այն գործունեություն է ծավալում:

Որպես համայնքի ակտիվ անդամ մենք լիովին ներգրավված ենք մեր տեղական համայնքների կյանքում:

Կյանքի որակի բարելավումը  և տեղական համայնքներում ներդրումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առանցքային հարցերից է:  Մեր հիմնական բիզնես գործունեությունը մեզ օգնում է նոր և գրավիչ աշխատատեղեր  ստեղծել տեղի աշխատուժի համար, վճարել հարկերը, ինչը նպաստում է տեղի տնտեսությանը և տեղի այն համայնքային նախագծերին, որոնք  գործ ունեն բնապահպանական և սոցիալական հարցերի հետ: Մենք գործակցում ենք շահակիցների և տեղի համայնքների հետ  տարբեր խնդիրների արձագանքելու համար  և նպաստում նրանց կայուն զարգացմանը:

Մեր համայնքային ներդրումների ծրագիրը կենտրոնանում է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնապահպանական նախաձեռնությունների, համայնքի բարեկեցության և երիտասարդների զարգացման վրա:

Pumping station in Hayanist community | Հայանիստ համայնքում ոռոգման համակարգ
Due to joint efforts of CCHBCA, USAID and MNP of the Republic of Armenia a pumping station was installed in Hayanist community

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում

Որպես ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման  մեր ռազմավարության մի մաս մենք գործակցում ենք կառավարական և հասարակական կազմակերպությունների հետ՝ ջրային ռեսուրսների կայուն զարգացող կառավարմանը և ջրօգտագործողների կայուն զարգացող պրակտիկաներին սատարելու համար: 

Մենք օժանդակել և մասնակցել ենք ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ «Կարևոր  է ամեն կաթիլը» նախագծին, որը նպատակ ուներ պահպանել Աղստև գետի ավազանը, ինչպես նաև՝ ԳԱՏՈ նախաձեռնությանը Հայանիստ համայնքում։

Workshop at Coca-Cola HBC | Կոկա-Կոլա ՀԲՔ դասընթաց
Մենք աջակցում ենք այն կրթական ծրագրերը, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը

Երիտասարդների զարգացում

Կոկա-Կոլա ՀԲՔ-ի շուկաներում երիտասարդների շրջանում գործազրկությունը շարունակում է մնալ որպես նշանակալից մարտահրավեր: Հայաստանում մենք առաջարկում ենք պրակտիկա ձեռք բերելու հնարավորություն: Ներկայումս մենք կրթական ծրագրեր ենք մշակում որպեսզի քիչ առավելություններ ունեցող  երիտասարդներին տանք հնարավորություններ՝ սովորեցնելով կյանքի և բիզնես հմտություններ:

Coca-Cola HBC Staff and Orran children | Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիայի անձնակազմն ու Օրրանի երեխաները
Christoph Speck, General Manager of Coca‑Cola joins a theatre play performed by Orran children

Մեր կորպորատիվ կամավորական ծրագիրը

Երբ ցանկանում եք աշխարհը փոխել դեպի լավը, սկսե՛ք Ձեզանից: Մենք մեր մարդկանց հնարավորություն ենք տալիս օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ամենաշատը ունեն։ Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին իրենց ժամանակը տրամադրել այն բաներին, որոնք ոգեշնչում են ավելի լավ ապագայի համար:

Մենք համաձայնագիր ունենք «Օրրան» հասարակական կազմակերպության հետ, որը մեր եռանդուն աշխատակիցների համար հնարավորություններ է ստեղծում կամավոր հիմունքներով օգնել Օրրանի կենտրոնների երեխաներին դասապատրաստման ծրագրերում:  Ծրագրի շրջանակներում մեր աշխատակիցները նաև ներգրավված են մշակութային  և արտադասարանային գործունեության մեջ:

Girl football players during Coca‑Cola Cup football tournaments

Ակտիվ կենսակերպ

Մենք համագործակցել ենք Երևանի Street Workout-ի (փողոցային մարզումներ) հետ «Եղի՛ր ակտիվ, եղի՛ր առողջ» ծրագրի շրջանակներում  և «Վերադարձ Հայաստանի» հետ՝ «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» շրջանակներում: Մի քանի տարի մենք կազմակերպել ենք Կոկա- Կոլայի  գավաթի ֆուտբոլի առաջնություններ տեղի դպրոցների համար՝ համագործակցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: