Բացահայտե՛ք, թե ինչպես է պատրաստվում Ձեր սիրելի ըմպելիքը և մյուս գաղտնիքները մեր գործարանում՝ Երջանկության գործարանում:

Ոչ ալկոհոլային խմիչքի  արտադրության գծին շարժման մեջ հետևելը  նման է ներկայացմանը ականատես լինելուն: Շշերը, որոնք կարծես ստեղծված են  տաք օդի հաստ շերտից, նրբագեղորեն  իջնում են ներքև դեպի լցակայան, այնուհետև դեպի դյուրասահ շարժական հարթակ՝ վերջնական հարդարման համար:

Այժմ ամեն ոք կարող է տեսնել այս ներկայացումը այցելելով Երևանի Երջանկության գործարան։

Students at Coca-Cola HBC Armenia Happiness Factory| Ուսանողները Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի Երջանկության գործարանում
Students of UFAR at the Coca‑Cola Happiness Factory

Առաջին մարդը, ում այցելուները անվտանգության ստուգումներն անցնելուց և գործարան մտնելուց հետո տեսնում են, դա Անին է՝ գործարանի շրջայցը վարողը: Մենք մեկ օր անց կացրինք Անիի հետ բացահայտելու համար, թե ինչ է տեղի ունենում գործարան շրջայցի ժամանակ:

Ամեն անգամ, երբ հայտնվում է այցելուների նոր խումբ օդում շոշափելի է յուրօրինակ էներգիա: Դեմքին ջերմ ժպիտով Անին ողջունում է այցելուներին և բաժանում անվտանգության դեղին բաճկոնները: «Հետևե՛ք ինձ, կանգնե՛ք միայն ներկված գծերի վրա և քայլելիս նայե՛ք Ձեր շուրջը»:  Գործարանում անվտանգությունն առաջնահերթ է: 

Visitors of the Happiness factory | Երջանկության գործարանի այցելուները
Winners of EURO 2016 promo campaigns at the Coca‑Cola Happiness Factory

Շրջայցի ժամանակ սովորաբար լինում են մի քանի կանգառներ՝  բրենդավորված հատված, արտադրություն և պահեստ: Շրջայցի ժամանակ  այցելուները  տեղեկանում են Կոկո-Կոլա ապրանքանիշի  և դրա պատմության մասին, ինչպես նաև՝ ծանոթանում Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի հետ:

Ani talks about Coca-Cola history | Անին պատմում է Կոկա-Կոլայի պատմության մասին
Ինձ ամենահաճախ տրվող հարցը Կոկա-Կոլայի գաղտնի բանաձևի մասին է: Ես բացատրում եմ, որ մենք օշարակը ստանում ենք նախապես պատրաստված փաթեթներում՝ Կոկա-Կոլայի համակարգը այդպես է աշխատում: Նրանք հեռանում են մտածելով, որ ես գիտեի բանաձևը, սակայն դրա մասին նրանց հետ չկիսվեցի: Անի՝ «Երջանկության գործարանի» զբոսավար
  • 1,400 այցելու 2016թ․
  • 1 գործարան Թբիլիսյան խճուղի 8/3, Երևան
  • շրջայցերի >6 տարի
Coca-Cola HBC Armenia's General manager shows pre-forms during tour at plant | Կոկա-Կոլա ՀԲՔ գլխավոր տնօրենը գործարան այցելության ժամանակ ցուցադրում է նախաֆորմաները
Members of Chamber of Commerce and Industry France-Armenia at the Coca‑Cola Happiness Factory

Կախված նրանից, թե ինչ այցելուներ են լինում, Անին շտկումներ է  մտցնում շրջայցում՝ այն բոլորի համար հետաքրքիր  և օգտակար դարձնելու համար: «Շրջայցերից յուրաքանչյուրը  ինձ համար ասես առաջինը լինի: Սա առաջին և գուցե միակ անգամն է, որ այդ մարդիկ այցելում են գործարան, ուստի, այն պետք է անթերի անցնի: Մարդիկ պետք է հեռանան ամենաջերմ և երջանիկ տպավորություններով, ինչպես նաև՝ մեծ ոգևորությամբ, որպեսզի ես հպարտ զգամ, որ պատշաճ կերպով ներկայացրել եմ մեր ապրանքանիշը: Ես իմ աշխատանքի արդյունքը տեսնում եմ, երբ մարդիկ կիսվում են իրենց տպավորություններով շրջայցի վերջում»:

Students look at production line | Ուսանողները դիտում են հոսքագիծը
UFAR students at the Coca‑Cola Happiness factory

Այցելուներից մեկը՝ Խոհարարական արվեստի ֆակուլտետի մի ուսանող, մեզ հետ կիսվել է իր ապրումներով՝ «Այդ շրջայցը անվերջ էր թվում: Մենք հաճելի քննարկումներ ունեցանք, կիսվեցինք շատ հետաքրքիր  մտքերով, հարցերով և պատասխաններով, բացահայտումներով և կատակներով: Մենք Անիին հրավիրեցինք այցելել մեր ֆակուլտետ, որպեսզի նրա համար ուտելիք պատրաստենք: Նա խոստացավ իր հետ Կոկա-Կոլա բերել, քանի որ միասին համեղ է»:

Ընկերության նպատակն է միավորել մարդկանց, տարածել երջանկություն և ոգեշնչել ավելի լավ ապագայի համար: Անին կարծում է, որ սրան հասնում են շրջայցից հետո:

«Շրջայցի վերջում, երբ լսում եմ, որ մարդիկ կցանկանային աշխատել մեզ համար, ես ենթադրում եմ, որ շրջայցը հաջողվել է»:

2017թ վերջում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կբացվի Այցելուների նոր կենտրոն՝ յուրաքանչյուր այցելուի համար շատ ավելի լավ փորձառություն ապահովելու և  գոհունակությունը երաշխավորելու նպատակով: