Մարտի 22-ին Օրրան բարեգործական հիմնադրամում տեղի ունեցավ հատուկ միջացառում՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի աշխատակիցների թիմը միացավ Օրրանի կամավորների թիմին:

Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում մանկատներում ապրող երեխաների թիվը կրճատվել է, դեռևս ավելի քան 800 երեխա կա, որոնք կամ ծնողազուրկ են (ունեն մեկ ծնող կամ ընդհանրապես չունեն) կամ ունեն 2 ծնողներ, ովքեր չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքները: Հայաստանում կան ութ մանկատներ, որտեղ հոգ են տանում այս երեխաների մասին: Ինչևէ, մանկատները չեն կարող փոխարինել ընտանիքին:
17 տարի առաջ հմնադրվեց Օրրան բարեգործական հիմնադրամը, որի նպատակն էր սոցիալապես անապահով երեխաներին շեղել փողոցներից և տրամադրել նրանց կազմակերպչական օժանդակություն, ներգրավել ուսումնական, մշակույթային ու արտադասարանային գործունեության մեջ: Կազմակերպությունը նաև ձգտում է վերամիավորել երեխաներին իրենց ընտանիքների անդամների հետ՝ հայտնաբերելով նրանց բարեկամներին: Տասնյակ ընտանիքներ վերամիավորվել են Օրրանի կազմակերպած դրամահավաքների միջոցով տրամադրված սոցիալ-տնտեսական օժանդակության շնորհիվ:

Coca-Cola HBC Armenia and Orran sign MoU | Կոկա-կոլա ՀԲՔ և Օրրանը կնքում են Փոխըմբռնման հուշագիր

Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Ընկերությունը և Օրրանը ունեն 15 տարվա համատեղ պատմություն: Այդ տարիների ընթացքում նրանք միասին փոխել են հազարավոր երեխաների կյանքը դեպի լավը: Այս անգամ, հաշվի առնելով հանրության բարեկեցության և երիտասարդներին տրված արտոնությունների կարևորությունը, Կոկո-Կոլա ՀԲՔ Արմենիան Օրրան բարեգործական կազմակերպության հետ ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր:

Այս նոր ծրագրի հիման վրա Ընկերության աշխատակիցները  շաբաթվա մեջ մեկ անգամ աշխատանքային ժամերին իրենց ժամանակը կամավոր կանցկացնեն Օրրանում և կկիսվեն իրենց փորձով, որպեսզի օժանդակեն  Օրրանի երեխաներին  կյանքի հմտությունների  և այն  կարողությունների հետագա զարգացման հարցում, որոնք նրանց անհրաժեշտ են: 

Coca-Cola HBC Armenia children singing | Օրրանի երեխաները երգում են

Ստորագրման արարողության ընթացքում երեխաները Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայից իրենց ապագա ուսուցիչների համար բեմադրություն ցուցադրեցին։ Երեխաները շատ էին ոգևորված․ նրանցից մեկը մոտեցավ Ընկերության աշխատակիցներից մեկին ու հարցրեց թե արդյո՞ք նրանք տիրապետում են մաթեմատիկայի։ «Նախկինում մաթեմատիկայի շատ ուսուցիչներ ունեինք, շատ լավ կլինի, եթե կարողանաք ինձ օգնել տնայիններիս հարցում»։

Կորպորատիվ հաղորդակցության մասնագետ ԱՆահիտ Թունյանը կիսվեց իր ոգևորվածությամբ․ «Ես սիրում եմ աշխատել երեխաների հետ։ Ցանկանում եմ նրանց մոտիվացնել և ոգեշնչել կիսվելով հաջողության պատմություններով և հնմտություններով։ Հավատում եմ, որ բոլորը պետք է հավասար ելկետային հնարավորություններ ունենան կյանքում»։ 

ԿԿՀԲՔԱ-ի և Օրրանի թիմերը վստահ են, որ համագործակցության այս նոր քայլը կամրապնդի իրենց հարաբերությունները և կնպաստի դրանց հետագա զարգացմանը: