Մենք Արարատի մարզի Հայանիստ գյուղում ավելի քան 40 հա գյուղատնտեսական հող ենք փրկել վատթարացումից՝ վերականգնելով դրանց ոռոգման ցանցը:

Հայանիսը Արարատի մարզի Մասիսի շրջանի միջին մեծության համայնք է, որի բնակչությունը կազմում է 2,500 մարդ: Այն մոտ է մայրաքաղաքին և ունի բերրի հող, որը հարմար է գյուղատնտեսության համար: Չնայած դրան, շատ ընտանիքներ չեն կարողանում ապահովել իրենց ապրուստը և ընտանիքների  հայրերը  հաճախ որպես իրենց խնդիրների  միակ լուծում ընտրում են աշխատանքի համար  այլ վայր տեղափոխվելը: Ըստ գյուղի գյուղապետի  նման իրավիճակի հիմնական պատճառը ոռոգման բացակայությունն է. համայնքի մոտ 160 հա գյուղատնտեսական հողը չի ոռոգվում: 

Փաստացիորեն  ստորգետնյա ջրերի նվազող պաշարները  և արտեզյան ջրերի չվերահսկվող  օգտագործումը ձկնաբուծարանների կողմից Արարատի և Արմավիրի մարզերում մոտ 30 համայնքների թողել են առանց խմելու և ոռոգման ջրի վստահելի հասնալիության:

Signing of the Memorandum of Understanding by Sayyora Ayupova, former General Manager of Coca‑Cola Hellenic Bottling Company Armenia, Simon Papyan, First Deputy Minister of Nature Protection, Deborah Grieser, USAID Armenia Mission Director, and Richard M. Mills, U.S. Ambassador to Armenia | Կոկա-Կոլա ՀԲՔ գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ ԲՆապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը փոխըմբռնման հուշագիր ստորագրելիս
Փոխըմբռնման հուշագրի ստորագրում՝ ԿԿՀԲՔԱ նախկին գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովայի, Բնապահպանության նախարարության առաջին տեղակալ Սիմոն Պապյանի, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերի և ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից, հուլիսի 20, 2016թ․

2016թ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը  (ԱՄՆ ՄԶԳ, անգլերեն՝ USAID) և Հայաստանի Հանրապետության  բնապահպանության նախարարությունը  ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր բարելավել  Հայաստանի ամբողջ տարածքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ կենտրոնանալով գիտության, նորարությունների և գործընկերության միջոցով Արարատյան դաշտավայրում  ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման ու կառավարման վրա:    

Workers cutting polyethylene pipes and preparing for installation | Աշխատողները կտրում են պոլիէթիլենային խողովակներ և պատրաստվում տեղադրմանը
Աշխատողները կտրում են պոլիէթիլենային խողովակները և պատրաստվում են դրանց տեղադրմանը

Գործընկերությունը օժանդակում է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ, անգլերեն՝ ASPIRED) կողմից իրականացվող որոշ գործողություններին: ԳԱՏՕ-ն երեքամյա  համատեղ նախաձեռնություն է, որի նպատակն է մշակել հետևողական քաղաքականություն և տեխնիկական լուծումներ՝ կենսական անհրաժեշտության ստորգետնյա ջրային ռեսուրսների ավելի կանոնակարգված օգտագործման համար: Նախագիծը կենտրոնանում է  տվյալների բացերը լրացնելու, տեխնիկական հնարավորությունները և տեղեկացված որոշումների կայացման գործիքները կատարելագործելու, ջրի պահպանման նորարական և էներգոարդյունավետ տեխնոլոգիաների հասանելիությունը  ավելացնելու, կարգավորող ու հարկադրական մեխանիզմները խրախուսելու վրա: 

Pumping station in Hayanist | Պոմպակայան Հայանիստ համայնքում
Ոռոգման համակարգը, որը կառուցվել է ձկնաբուծարանի վրա համայնքին ջուր մատակարարելու համար

Նոր համակարգը  ներկայումս օգուտ է տալիս 120 տեղի տնտեսությունների և ոռոգում է 40 հեկտար հող, որը ոչ բավարարար  ջրամատակարարման պատճառով պարապուրդի էր մատնված  երկու տասնամյակ: Նախագիծը կօգնի  համայնքին  ձկնաբուծարանների հետ մասնավոր-հանրային սեկտորի  գործակցության հաստատման հարցում՝ հետագա տարիներին Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի առավել պատասխանատու օգտագործմանը նպաստելու նպատակով: 

  • 1.1միլիոն մ3 ռազմավարական նշանակության ստորգետնյա ռեսուրս ենք խնայում ամեն տարի
  • 40հա հողատարածք հնարավոր է եղել փրկել դեգրադացիայից
  • 120 տնային տնտեսություն նախագծի շահառու է
idle soil | չմշակված հողեր
Առաջի անգամ գյուղացիները կարողացել են մշակել իրենց հողը

ԳԱՏՕ-ն իր ներդրումն է ունեցել  բնական ռեսուրսների կառավարումը կատարելագործելու և ստորգետնյա ջրառը նվազեցնելու միջոցով:  

Բացի ջրի խնայողությունից նախագիծը գյուղատնտեսական զարգացման հնարավորություն ստեղծելու միջոցով լուծում է նաև սոցիալ-տնտեսական հարցը, որը հանգեցնում է համայնքից արտագաղթի:

Coca-Cola HBC Armenia GM Christoph Speck, U.S. Ambassador to Armenia Richard Mills, UNDP Resident Representative in Armenia Dmitry Mariyasin during the ASPIRED ribbon-cutting ceremony in Hayanist community | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի Գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը, ՄԱԿԶԾ ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ASPIRED բացման արարողության ժամանակ Հայանիստ համայնքում
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի Գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Ս․ Միլսը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տեղակալ Դմիտրի Մարիյասինը Հայանիստ համայնքում ԳԱՏՕ-ի բացման արարողության ժամանակ

2017թ մայիսի 22-ի հանդիսավոր բացման արարողության ժամանակ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան, ԱՄՆ ՄԶԳ-ն, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի  Հայաստանի փոքր դրամաշնորհների ծրագիրը Արարատի մարզի Հայանիստ գյուղում հաջողությամբ ավարտեցին ԳԱՏՕ ծրագրի առաջին փուլը:  

Fish farms pump water back to community | Ձկնաբուծարանները ջուրը ետ են մղում համայնք
Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ:

Իր երկրորդ փուլում ԳԱՏՕ ծրագիրը Արարատյան դաշտավայրի համար ստեղծելու է գեոկոդավորված, իրական ժամանակում, հանրության համար հասանելի տվյալների համակարգ, որը բաղկացած է լինելու ինտեգրված ջրային ռեսուրսների  տվյալների շարքից, որոնք ներկայումս տնօրինում են մի քանի շահակիցներ:  Հանրության համար հասանելի տվյալների համակարգի հետ միասին կստեղծվի  հիդրոերկրաբանական մոդելավորման  և որոշումների հիմնավորման գործիք՝ բարձրորակ, իրական ժամանակում մշտադիտարկման  տվյալների վրա հիմնված  զեկույցների կազմման համար: Գործակցելով Հայաստանի կառավարության և այլ շահակիցների հետ ԳԱՏՕ ծրագիրը Արարատյան արտեզյան ավազանի համար կմշակի  ապակենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների մշտադիտարկման կայուն պլան: