Արարատի մարզի Հայանիստ համայնքում 2017-ին իրականացված հողերի ոռոգման համար ձկնաբուծարանների հետադարձ ջուրն օգտագործելու նախագիծն արդեն արդյունք է տալիս։

Հայանիստում բնակվող Նվեր Պողոսյանը ձկնաբուծարանի հետադարձ ջուրն օգտագործում է 1.4 հեկտար հողատարածք մշակելու համար։ Այս համայնք նա վերջերս է տեղափոխվել, հենց ծրագրի շնորհիվ հասանելի ոռոգման ջրի պատճառով։

Վարձակալած հողատարածքում Նվերը ցանել է եգիպտացորեն, սեխ, ձմերուկ, լոլիկ, սմբուկ, բամիա, լոբի, հիմա էլ բերքահավաքին է սպասում։ Առաջինը ձմերուկն է հասնելու․
«Իմացել եմ, որ այստեղ արդեն ջուր կա, ու եկել եմ: Եթե ջուրը չլիներ, չէի գա: Գետաշենում բնակվելուց առաջ Էջմիածնում հող էի մշակում: 10 տարեկանից եմ հողագործությամբ զբաղվում», - պատմում է Նվերը:
Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ: Մասնավորապես՝ ոռոգման խնդրի լուծման նպատակով ձկնաբուծարանի ջրերի ելքի կետում նոր պոմպակայան է կառուցվել, ոռոգման նոր ցանց տեղադրվել, հողատերերն էլ կայուն գյուղատնտեսության վարման մասին խորհուրդներ են ստացել։
Վարձակալած հողատարածքում Նվերը ցանել է եգիպտացորեն, սեխ, ձմերուկ, լոլիկ, սմբուկ, բամիա, լոբի, հիմա էլ բերքահավաքին է սպասում։ Առաջինը ձմերուկն է հասնելու․
«1000 մետրից մի 3 տոննա ձմերուկ պետք է հավաքվի, ընդհանուր առմամբ դրա համար 4000 մ է հատկացված: Սեխն էլ շուտով կլինի, եգիպտացորենը, լոլիկը, բամիան՝ մի քանի շաբաթից»։
«1000 մետրից մի 3 տոննա ձմերուկ պետք է հավաքվի, ընդհանուր առմամբ դրա համար 4000 մ է հատկացված: Սեխն էլ շուտով կլինի, եգիպտացորենը, լոլիկը, բամիան՝ մի քանի շաբաթից»։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության և Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհնների ծրագրի համատեղ ուժերով վերանորոգված ոռոգման համակարգը թույլ է տալիս ոռոգել մոտ 20 տարի անմշակ մնացած 40 հեկտար համայնքային հողատարածքը։
Նվերը մշակված հողերը ցույց տալիս նշում է․«Հողի առումով բերքը վատ չի աճում, դրան միայն պարարտանյութ է պետք, որը տվել եմ: Սակայն հողերն այստեղ այդքան էլ որակյալ չեն, քանի որ երկար ժամանակ չեն մշակվել, մեջը դեռ սնունդ չկա»:
Նվերը վստահ է՝ մի քանի տարի հողատարածքը մշակելու դեպքում բերքատվությունը կաճի։ Ասում է, որ սիրում է աշխատել հողի հետ, սակայն գլխավոր մտահոգությունը դրանից ապրելու համար գումար վաստակելն է.
«Եթե չսիրեի, չէի զբաղվի այս գործով, բայց աշխատում եմ եկամուտ ունենալու համար»:
Այս տարվա բերքից բավարար գումար վաստակելու դեպքում Նվերը շարունակելու է հող մշակել, նույնիսկ նախատեսում է ընդլայնել մշակվող հողատարածքները։