Առողջություն
Մենք խրախուսում ենք առողջությունը և բարեկեցությունը, քանի որ կարծում ենք, որ դրանք կարևոր հարցեր են թե՛ մեր բիզնեսի, թե՛ այն համայնքների համար, որտեղ մենք աշխատում ենք:
Մենք կարծում ենք, որ առողջ և անվտանգ արտադրանքի տրամադրումը էական նշանակություն ունի մեր բիզնեսի տնտեսական, բնապահպանական և սոցիալական ազդեցության համար և օգնում է պահպանել համայնքի վստահությունը, հաճախորդների բավարարվածությունը և ընտրությունը:
Ապրանքներ և բաղադրամասեր
Մենք կենտրոնանում ենք մեր առաջարկած ապրանքների հարցում նորարական լինելու վրա այդ թվում՝ ընդլայնելով զրո կալորիականությամբ խմիչքների մեր տեսականին և կրճատելով մեր պորտֆոլիոյի շատ ապրանքների կալորիաների պարունակությունը: Մենք նաև խրախուսում ենք ակտիվ կենսակերպը և փաթեթների վրա հստակ պիտակավորումը, դրան նպաստում են համայնքների ներգրավման ավելի լայն ծրագրերը, որոնք կենտրոնացած են առողջության և բարեկեցության վրա:
Կրթելով մեր սպառողներին մենք նրանց հնարավորություն ենք տալիս կատարել գիտակցված ընտրություն, որի շնորհիվ սնունդը և խմիչքները կարող են բավարարել նրանց անհատական կարիքները:
Օրինակ՝ Կոկա-Կոլայի 250մլ չափաբաժինը ավելի քիչ կալորիաներ է պարունակում քան միևնույն քանակի նարնջի հյութը և ավելի քիչ շաքար, քան խնձորի հյութի միևնույն քանակությունը: Մենք օգնում ենք մարդկանց կատարել գիտակցված ընտրություն՝ պիտակի վրա տրամադրելով ամենօրյա անհրաժեշտ սննդային արժեքների կողմնորոշիչներ (250 մլ չափաբաժինը կազմում է մեծահասակին անհրաժեշտ շաքարի ամենօրյա նորմայի մինչև 29 տոկոսը) և ապահովելով խմիչքի ցածր ու զրո կալորիականությամբ տարբերակներ:
Մեր բաղադրամասերի, ինչպես նաև առողջության ու բարեկեցության մոտեցման մասին ավելին կարող եք կարդալ ստորև առկա հղումներով:
Ճիշտ սննդակարգի և դիետայի սովորությունների անկյունաքարը հավասարակշռվածությունն է, բազմազանությունը և չափավորությունը: Ահա թե ինչու մենք հակված ենք սնուցման այն սկզբունքին, որ բոլոր ուտելիքները և խմիչքները կարող են տեղ գտնել խելամիտ, հավասարակշռված դիետաներում, երբ դրանք ուղեկցվում են կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ:
Հեղուկի ընդունում
Բավարար քանակությամբ հեղուկի օգտագործումը էական է մեր ֆիզիկական և մտավոր առողջության համար:
Ջուրը կազմում է մեր մարմնի ընդհանուր քաշի միջինում 60-65 տոկոսը: Անգամ առանց ֆիզիկական վարժություններ կատարելու մեր օրգանիզմը օրական ծախսում է 2-ից 3 լիտր հեղուկ: Եթե այն չվերականգնվի, մենք կարող ենք ջրազրկվել, ինչը կարող է հանգեցնել գլխացավերի, հոգնածության, ուշադրության ցածր մակարդակի և ֆիզիկական արտադրողականության ցածր աստիճանի:
Հեղուկի ընդունումը հատկապես կարևոր է ֆիզիկական վարժություններից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո, ինչպես նաև՝ շոգ եղանակին: Նաև կարևոր է խմել մինչև ծարավելը, քանի որ ծարավը արդեն ջրազրկման որոշակի մակարդակի նշան է:
Բոլոր ոչ ալկոհոլային խմիչքները օգնում են մեզ չջրազրկվել: Ջրի պարունակությունը կարևոր դեր է խաղում մեր մարմինների նորմալ գործունեության համար՝ թույլ տալով հորմոններին, սնուցող նյութերին և թթվածնին շրջանառել՝ կարգավորելով մարմնի ջերմաստիճանը և օգնելով հեռացնել անպիտան մթերքը և թույները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինչքան ավելի բազմազան խմիչքներ են մարդիկ սպառում, այնքան ավելի հավանական է, որ նրանք ընդհանուր առմամբ ավելի շատ խմիչքներ կխմեն: Սա իր հերթին նպաստում է նրանց օպտիմալ հիդրատացված վիճակի պահպանմանը:
Առողջ ապրելակերպի խթանում
Մենք առաջնորդի դեր ենք ստանձնել սպառողների մոտ ավելի առողջ և ավելի կայուն կենսակերպ խրախուսելու հարցում և հետևում ենք, որ մեր արտադրանքը ինտեգրվի ակտիվ, առողջ կենսակերպում՝ ողջամիտ, հավասարակշռված դիետայի և ֆիզիկական ակտիվությանը համապատասխան:
Անգամ ավելին, մենք նաև օգնում ենք մեր մարդկանց ավելի առողջ և ակտիվ կենսակերպ վարելու հարցում: Դա ավելին է քան սոսկ խոսքեր: Մենք խրախուսում ենք աշխատակիցների քաջառողջությունը մարզասրահների անդամակցության, բժշկական ստուգումների միջոցով և հնարավորություն տալով մասնակցել Կոկա-Կոլա ՀԲՔ-ի և համայնքային սպորտային ու առողջ ապրելակերպի ծրագրերում բոլոր այն երկրներում, որտեղ մենք գործում ենք: Մենք սպառողների առջև առաջնորդի դեր ենք ստանձնել ավելի առողջ, ավելի կայուն զարգացող կենսակերպի խրախուսման հարցում և հետևում ենք, որ մեր արտադրանքը ինտեգրվի ակտիվ, առողջ կենսակերպում՝ ողջամիտ, հավասարակշռված դիետայի և ֆիզիկական ակտիվությանը համապատասխան:
Մենք մի շարք հանձնառություններ ենք ստանձնել՝ ամբողջ աշխարհում մարդկանց առողջ և հավասարակշռված կենսակերպի հասնելու հարցում օժանդակելու համար: Այդ նպատակների մասին Կոկա-Կոլա ընկերությունը հայտարարեց 2013թ, մեր համաշխարհային բիզնես համակարգը հանձն է առել իրագործել դրանք մինչև 2020թ.: