Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՖԻՖԱ աշխարհի առաջնության նախօրեին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն անցկացնում է «ՖԻՖԱ-ի 2018 Աշխարհի Գավաթ» խաղարկությունը:

Գլխավոր մրցանակը ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի խաղերից մեկի ուղեգիրն է: 7 հաջողակների անուններն արդեն հայտնի են: Հունիսի 30-ին ընկերության կողմից կազմակերպված հատուկ միջոցառման ընթացքում նրանք նշել են առաջնության հաղթողի վերաբերյալ կանխատեսումներն ու կիսվել սպասվող ճամփորդության մասին տպավորություններով: 

Արև Աթոյանը, Լիլիթ Ստեփանյանը, Ռիմա Ջուլհակյանը, Քրիստինե Սարգսյանը, Լևոն Մնացականյանը, Սուսաննա Պողոսյանն ու Գոհար Ստեփանյանը Սոչի կմեկնեն հուլիսի 6-ին: Քառօրյա այցի ընթացքում ֆուտբոլի հաջողակ երկրպագուները բացառիկ հնարավորություն կունենան ներկա գտնվելու Ռուսաստան-Խորվաթիա խաղին:

Հաղթողների փաթեթները ներառում են հուլիսի 7-ին Սոչիում կայանալիք ՖԻՖԱ 2018 աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի տոմս, ինքնաթիռի տոմս երկու ուղղությամբ, ամրագրում քաղաքի կենտրոնում տեղակայված բարձրակարգ Mercure Sochi Centre հյուրանոցում, 3-անգամյա սնունդ և փոխադրումներ: Մինչև հուլիսի 9-ին Երևան ուղևորվելը, հաղթողները հնարավորություն կունենան նաև շրջելու և բացահայտելու Սոչին՝ Ռուսաստանի ամենախոշոր ծովափնյա հանգստավայրերից մեկը:

 

Ուղեգրերից բացի, ընկերությունը շարունակելու է մինչև հուլիսի 31-ը խաղարկել ֆիրմային բաժակներ, գնդակներ և սպորտային պայուսակներ: Խաղարկության մեկնարկից հետո արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվն էլ 135 000 է: Այս նվերների հաղթողներն իրենց շահումները կարող են ստանալ մինչև օգոստոսի 12-ը:

Խաղարկությանը մասնակցելու համար պետք է գնել կարմիր «Coca‑Cola» գրառմամբ սպիտակ խցանով 500 մլ, 1 լիտր կամ 1,5 լիտր տարողությամբ «Կոկա-Կոլա» և      «Կոկա-Կոլա Առանց Շաքարի» ըմպելիքներից որևէ մեկը: Խցանի ներքին մասում նշված 8-նիշ հատուկ կոդն անհրաժեշտ է ուղարկել 1021 կարճ համարին կամ գրանցել այն http://coca-cola.am/fifa կայքում:

ՖԻՖԱ 2018-ը Ռուսաստանում անցկացվող առաջին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է: «Կոկա-Կոլա Ընկերությունն» ինչպես միշտ պաշտոնական գործընկերն է: Ընկերությունը ՖԻՖԱ-ի ամենահավատարիմ գործընկերներից է՝ Աշխարհի գավաթի խաղերին աջակցելով 1978-ից ի վեր: 2006-ից սկսած, 4 տարին մեկ ՖԻՖԱ-ն և «Կոկա-Կոլա Ընկերությունը» կազմակերպում են ՖԻՖԱ Աշխարհի Գավաթի միջազգային շրջագայությունը:

Այս տարի Գավաթը այցելել է 50 երկիր, որից 24-ում, այդ թվում՝ Հայաստանում, այն նախկինում երբեք չէր եղել: Փետրվարի 7-ին առաջին անգամ Գավաթը ցուցադրվել է Երևանում, Ազատության հրապարակում՝ հավաքված ֆուտբոլասերներին բացառիկ հնարավորություն ընձեռելով տեսնել և լուսանկարել ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը: