Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Օրրան հիմնադրամը կազմակերպում է բարեգործական մինի ֆուտբոլի առաջնություն:

Բարեգործական խաղի նպատակն է միջոցներ հավաքել Օրրանի սաների ամառային հանգիստը կազմակերպելու համար: Ֆուտբոլի առաջնությանը մասնակցում են մի շարք ընկերություններից թիմեր , այդ թվում և Կոկա-Կոլա Թիմը:

 

Մայիսի 22-ին և մայիսի 27-ին «Օրրան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած մինի ֆուտբոլի առաջնությունում մեր թիմն այս անգամ նվաճեց երրորդ տեղը, իսկ Դավիթ Պետրոսյանն արժանացավ «Լավագույն ռմբարկու» մրցանակի:

Coca-Cola team during charitable football game | Կոկա-Կոլա թիմը բարեգործական ֆուտբոլի խաղի ժամանակ

Շնորհավորում ենք Կոկա-Կոլա ֆուտբոլի թիմին հիանալի արդյունքներ գրանցելու կապակցությամբ: