Ֆանտա-ն՝ մրգային համով գազավորված զովացուցիչ ըմպելիքը, բրենդային մեծ փոփոխություն է կրել: Բրենդի վերափոխման հիմքում ըմպելիքի նոր տեսքն է, որը մշակվել է՝ Ֆանտա-ի մրգային, ուրախ և վառ բնույթն արտացոլելու համար:

1955-ին ստեղծված ու ամբողջ աշխարհում սիրված և հայտնի ըմպելիքի նորացված տեսքը համադրում է նոր տարբերանշանն ու յուրահատուկ պարուրաձև շիշը: 

Ֆանտա-ի այս նոր ինքնատիպ շիշը, որի նախագիծը մշակվել է երկու տարի շարունակ, առաջինն է ոլորտում և փոխարինում է ավանդական, սիմետրիկ նմուշները հեղափոխական պարուրաձև տարբերակով: Նոր շիշը հասանելի է 500 մլ, 1 լ և 1.5 լ տարողությամբ և արդեն վաճառվում է Երևանի և հանրապետության այլ խանութներում: 

General Manager of the Coca-Cola HBC Armenia, Christoph Speck | Կոկա-Կոլա ՀԲՔ ԱՐմենիայի գլխավոր տնօրեն Քրիստոֆ  Շպեք
Այս տարին շատ կարևոր է Ֆանտա-ի և ամբողջ աշխարհում այս զովացուցիչի սիրահարների համար, ովքեր այսուհետ կկարողանան վայելել իրենց սիրելի ըմպելիքն արդեն միանգամայն նոր և թարմացնող տեսքով: Մեզ համար շատ կարևոր է մեր տեսականին «Կոկա-Կոլա Ընկերության» նորամուծություններին համահունչ պահելը` բնականաբար չմոռանալով հայ սպառողի նախասիրությունները: Կարծում ենք՝ այս նոր տեսքը, որն ամբողջությամբ արտացոլում է Ֆանտա-ի վառ բնույթը, հատկապես կհամապատասխանի դինամիկ ու ակտիվ հայ երտասարդների ճաշակին և կսիրվի իրենց կողմից: Քրիստոֆ Սպեկ, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության Գլխավոր տնօրեն

«Ֆանտաստիկ» տրամադրություն տարածելու և նոր արտադրանքի մեկնարկը երկրպագուների հետ տոնելու համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մայիս ամսվա ընթացքում Երևանում այդ զովացուցիչը կբաժանի անվճար և պարային ներկայացումներ կկազմակերպի: