Գլխավոր մրցանակն է ուղևորություն երկու անձի համար դեպի Հունաստան։

Ամառվա ամիսներն անմոռանալի դարձնելու համար` «Կոկա-ԿոլաՀելլենիկ Արմենիան» հունիսի 1-ից օգոստոսի 31-ը կազմակերպել է «Ամառ-2017» խաղարկությունը։ 5 հաջողակ հաղթող Հովհաննես Կասպարյանը, Հայկ Ղազարյանը, Հռիփսիմե Աֆրիկյանը, Նելլի Զեյնալյանը և Գայանե Հարությունյանն իրենց մտերիմների հետ այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն, որտեղ նրանց ողջունել են ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը և միջոցառման պատվավոր հյուր Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան։

Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան խաղարկության հաղթողներին ուրախ ուղևորություն մաղթեց՝ նշելով որ Հունաստանի խոշորագույն կղզին լինելով՝ Կրետեն, բազմաթիվ լողափներից բացի, այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ իր հարուստ մշակութային և պատմական ժառանգությանը։ Վերջինս հայերի համար հատկապես հետաքրքիր կլինի, քանի որ Կրետեում հայերը բնակվում են դեռևս բյուզանդական ժամանակաշրջանից։

Դեպի Հունաստան ուղեգրերից բացի, «Ամառ-2017» խաղարկության մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ բրենդավորված բաժակներ, սրբիչներ, ականջակալներ և հեծանիվներ: Խաղարկության ընթացքում արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվն էլ գերազանցում է 110.000-ը։