Հուլիսի 28-ին մեկնարկեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հերթական ամառային ճամբարը։

140 ճամբարականի հագեցած օրակարգում առաջին դասախոսությունն անցկացրեցին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանն ու Կոմերցիոն գերազանցության տնօրեն Արթուր Սահակյանը։ Նրանք երիտասարդներին Ընկերության օրինակով ներկայացրեցին պատասխանատու բիզնես գործունեության կարևորությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակները և մշակույթը, ինչպես նաև Հայաստանում բիզնես գործունեության մարտահրավերներն ու հաջողության գաղտնիքները։

«Մենք մշտապես կարևորում ենք երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերը։ Հայաստանում մեր ընկերության գործունեության երկու տասնամյակների ընթացքում այս ոլորտում իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ մեր համագործակցությունն առավել հատկանշական է, քանի որ մեր ընկերության նպատակները և այս կազմակերպության առաքելությունը սերտորեն կապված են։ Միշտ պատրաստ ենք համատեղել մեր ջանքերը` երիտասարդ սերնդի կրթության ու զարգացման համար պատշաճ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու համար» նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը։ Աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների խոշորագույն արտադրողներից մեկի ներկայացուցիչը լինելով՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն իր ուրույն տեղն ունի Հայաստանում ոլորտի զարգացման գործընթացում։

«Ցանկացած շուկայում հաջողակ բիզնես գործունեության և դրա զարգացման նախապայմանը որակյալ արտադրանքն է։ Մեր ընկերության բոլոր արտադրատեսակները համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և գտնվում են մշտական մոնիթորինգի ներքո։ Մեր արտադրանքի որակի նկատմամբ վստահության շնորհիվ՝ տեղական շուկայում մեր գործընկերների քանակն օրեցօր աճում է՝ այսօր գերազանցելով արդեն 12 000-ը։ Ընկերության բիզնես հաջողությունները մեծապես կապված են նաև անձնակազմից։ Տարիների ընթացքում մեր ընկերությունում ձևավորվել է պրոֆեսիոնալների թիմ, որը ոչ միայն մրցունակ է հայկական շուկայում, այլև՝ միջազգային ասպարեզում» ընդգծեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Կոմերցիոն գերազանցության տնօրեն Արթուր Սահակյանը։