Աշնանը Երևանում կկազմակերպվի առաջին «Կոկա-Կոլա Երևան Մարաթոնը»: Հազարավոր վազորդներ մայրաքաղաքի փողոցներում իրենց ուժերը կփորձեն հոկտեմբերի 21-ին: Մենք սիրով աջակցել ենք նախորդ երկու տարիներին կազմակերպված կիսամարաթոններին և իհարկե չէինք կարող անմասն մնալ նաև այս կարևորագույն միջացառման կազմակերպման հարցում: «Կոկա-Կոլա Երևան Մարաթոնի» գրանցումն արդեն սկսվել է:

Ինչպե՞ս պատրաստվել մարաթոնին։ Մասնակցելով հետևյալ միջոցառումներին։

Մայիսի 13-ին կարող եք միանալ առաջին գարնանային վազքին՝ Հրազդան կիրճում։

Տարածություն՝ 1կմ երեխաների համար, 5կմ, 10կմ և էստաֆետա 4*2.5կմ։  

Գրանցվել կարող եք այստեղ։

Մրցույթից ստացված ամբողջ հասույթը (բացառությամբ կազմակերպչական ծախսերի) ուղղվելու է «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպությանը:

Մայիսի 6-ին կարող եք միանալ երկրորդ վազքին՝ Vineyard trail run-ին, Հայաստանի ամենագեղեցիկ լեռնային տարածքներից մեկում՝ Վայոց Ձորի Ռինդ գյուղում: Վազքուղին սկիզբ է առնում Զորահ գինիների խաղողի այգիներից:
Վազքի մրցատարածություններ են՝ 1կմ երեխաների համար, 5կմ, 13 կմ և 21 կմ։

Գրանցվել կարող եք այստեղ։

Ի դեպ, ինչպես և նախորդ տարիներին Երևան Մարաթոնի թիմը հնարավորություն է տալիս միանալ անվճար մարզումներին՝

  • training.@gmail.com
  • 055886637

«Կոկա-Կոլա Երևան Մարաթոնին» կարող եք գրանցվել այստեղ։

Վազենք միասին։ Ուրախ ժամանցն ու բարձր տրամադրությունը երաշխավորված են: