«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն ամառն անցկացնում է Երևանի տարբեր անկյուններում կազմակերպելով տոնական միջոցառումներ և օգնելով հաղթահարել շոգը աշխարհում հայտնի զովացուցիչ ըմպելիքով:

Օգոստոսի 5-ից Ընկերությունը «Կոկա-Կոլա» ըմպելիքներ է բաժանում և ներկայացումներ կազմակերպում մայրաքաղաքում: Այս ընթացքում Երևանի ամենամարդաշատ վայրերում անցորդները հնարավորություն ունեն դիտել ժամանակակից պարային կատարումներ և անվճար վայելել «Կոկա-Կոլա» զովացուցիչը՝ հարմարավետ, բարակ թիթեղյա տարաներով: Այս նոր փաթեթավորումը, որը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը վերջերս է ներկայացրել Հայաստանում, հատկապես նախատեսված է քայլելիս ընպելու համար:

 «Մեծապես կարևորում ենք մեր սպառողների նախասիրություններն ու միշտ դրանք հաշվի առնում մեր ապրանքատեսականին ընդլայնելիս: 250 մլ տարողունակությամբ ավելի բարակ թիթեղյա տարան թույլ է տալիս սպառողներին գնել իրենց սիրելի ըմպելիքը ավելի հարմարավետ փաթեթավորմամբ և մատչելի գնով: Այն հատկապես հարմար է շարժման ընթացքում ըմպելու համար, ինչը կարծում ենք մեծապես կգնահատեն մեր ավելի երիտասարդ՝ ակտիվ և դինամիկ սպառողները»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան:

Ընկերությունը կշարունակի մինչև սեպտեմբերի 2-ը տոնական տրամադրություն պարգևել երևանցիներին՝ ամռան ավարտը նշելով զովացնող «Կոկա-Կոլա» ըմպելիքով: