Շվեյցարացի հայտնի նկարիչ Ֆելիչե Վարինին վերափոխում է քաղաքային տարածքները՝ օգտագործելով ճարտարապետական կառույցները որպես կտավ:

Սեպտեմբերի 12-ին Երևանի Կենտրոնական Երկաթուղային Կայարանում բացվեց Շվեյցարացի նկարիչ Ֆելիչե Վարինիի աշխատանքների ցուցահանդեսը, որը բաց կլինի երկու ամիս, մինչև 2017թ.-ի նոյեմբերի 12-ը: Այս յուրահատուկ նախագիծը իրագործվում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան կողմից: Միջոցառման իրականացման հովանավորների թվում է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը:

Ցուցահանդեսի մասնակիցներն առաջին անգամ փորձեցին Coke&Roll  կոկտեյլները՝ մանգոյի,  դեղձի և բալի համերով կոկտեյլներ։