Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոն 2017-ը», որին այս տարի մասնակցել է մոտ 2000 պրոֆոսիոնալ և սիրողական վազորդ՝ 30 երկրից:

Ակտիվ և առողջ ապրելակերպը խրախուսող այս նախագիծը մեծ ոգևորություն առաջացրեց մասնակիցների, երկրպագուների և հայ հասարակության շրջանում:  Մինչ մասնակիցները հաղթահարում էին իրենց ընտրած վազքուղիները՝ 5կմ, 10կմ կամ 21 կմ՝ ֆիզիկապես ամենակոփվածների համար, նրանց աջակիցները մարզվում էին բաց երկնքի տակ, ինչպես նաև վայելում երաժշտական և ժամանցային ծրագրեր, որոնք ապահովել էին մարաթոնի կազմակերպիչները: 

Կիսամարաթոնի գլխավոր և տիտղոսային հովանավոր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը նույնպես մասնակիցների թվում էր՝ հաղթահարելով 21կմ վազքուղին: «Ուրախ ենք Երևան Կիսամարաթոնին աջակցել արդեն երկրորդ տարին, քանի որ այն հիանալի առիթ է մարդկանց միավորելու և իսկական տոնակատարություն կազմակերպելու համար՝ ոչ միայն վազորդների այլև բոլոր երկրպագուների համար: Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին և բոլոր մարդկանց, ում շնորհիվ այսօրվա Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնն այսպիսի հաջողությամբ իրականցվեց», - վազքից հետո նշեց  Քրիստոֆ Սփեքը:

«» նշեք Երևան Կիսամարաթոն ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:

Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն 2017-ի արդյունքներտ տեղադրված են http://results.zone/yerevan-2017 կայքում:

21կմ վազքուղու ամենաարագ վազորդներն էին

  • Առաջին տեղ՝ Խարազիշվիլի Դավիթի և Կարմանենկո Կատերինա
  • Երկրորդ տեղ՝ Դոունս Ֆաբե և Սարա Ֆաունթեյն
  • Երրորդ տեղ՝ Զիլբերշտեյն Ջիգլա և Շագիեվա Ալսու

 

10կմ վազքուղում լավագույններն էին

  • Առաջին տեղ՝ Մկրտչյան Երվանդ և Սպիցինա Մարիա
  • Երկրորդ տեղ՝ Բաիկեեվ Թեյմուրազ և Հարությունյան Լիլիթ
  • Երրորդ տեղ՝ Մաշումյան Մհեր և Բարսեգյան Աստրիդ Մաի

5կմ վազքուղում մրցանակներ ստացան

  • Առաջին տեղ՝ Կուդրյավցեվա Ալեքսանդրա, Միրզոյան Հայկ
  • Երկրորդ տեղ՝ Ալավերդյան Էլլադա, Ալքսանյան Ռոման
  • Երրորդ տեղ՝ Նազարովա Անաստասիա, Հարությունյան Հարություն

 

5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներում հաղթողներին տրվող դրամական պարգևներից բացի «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հատուկ անակնկալ էր պատրաստել 10 և 21կմ վազքուղիներում ամենաարագ հայաստանաբնակ տղամարդ և կին վազորդների համար: Ընկերությունը նրանցից յուրաքանչյուրին տրամադրեց մեկ տարվա բարձրակարգ «Bonaqua» ջրի պաշար՝ 730լ: Այս հատուկ մրցանակին 10կմ վազքուղու վրա արժանացան համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած Մկրտչյան Երվանդն ու Հարությունյան Լիլիթը: 21կմ վազքուղու կին մասնակիցներից անակնկալ նվերը ստացավ երկրորդ տեղը զբաղեցրած Սարա Ֆաունթեյնը: Սարան ապրում և աշխատում է Երևանում, Հայաստան տեղափոխվել է մի քանի ամիս առաջ՝ Նյու Յորքից:  21կմ վազքուղին հաղթահարող տղամարդկանց շարքում ամենաարագ հայաստանաբնակ վազորդը Արման Հարությունյանն էր: Արմանը պրոֆեսիոնալ վազորդ չէ, վազքով զբաղվում է ազատ ժամանակ: 

 «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնն» ունեցել է նաև բարեգործական բաղադրիչ. գրանցումից և հովանավորությունից հավաքված գումարի մի մասն ուղղվելու է «Դասավանդիր Հայաստան», «ՀԲԸՄ մանկական կրթական կենտրոններ», «Օրրան», «Բարի տնակ կենտրոն» բարեգործական ծրագրերին:

Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից և Երևանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում են Կոնվերս բանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, Վազորդների հայաստանյան ակումբը և «ԲԱՐՐԻ», «ՇոփԻն» ընկերությունները: